«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 մայիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 10016168
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 մայիսի 2016 թ. |
N 18-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ` ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԲՈՒԺՄԱՆ (ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ) ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԲՈՒԺՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի թիվ 410-Ն որոշման 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.
Հրամայում եմ`
1. Հաստատել` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում զինծառայողի բուժման (հետազոտության) անհնարինության ու բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տվող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
Ա. Մուրադյան |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի մայիսի 10-ի N 18-Ն հրամանի |
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ` ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԲՈՒԺՄԱՆ (ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ) ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԲՈՒԺՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում զինծառայողի բուժման (հետազոտության) անհնարինության և բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն (այսուհետ` մասնագիտական եզրակացություն) տվող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության հետ կապված հարաբերությունները:
II. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
2. Մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` համապատասխան պետական մարմին) բժշկական կամ ռազմաբժշկական ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 410-Ն որոշման հավելվածի 4-րդ կետում նշված դիմումի հետ միասին հանձնաժողովին ներկայացնում է`
1) զինծառայողի հիվանդության բուժման (հետազոտության) ընթացքի, զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը,
2) համապատասխան պետական մարմնի իրավասու ստորաբաժանումից ստացված գրավոր տեղեկատվություն այն փաստի մասին, որ զինծառայողը վնասվածքը (հիվանդությունը) ստացել է մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս, և այն զինծառայողի կողմից դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք չէ,
3) օտարերկրյա պետության բժշկական կազմակերպությունից էլեկտրոնային կամ այլ եղանակով ստացված գրավոր տեղեկատվությունը զինծառայողի բուժման (հետազոտության) ձևերի, ժամկետների և բուժման (հետազոտության) համար անհրաժեշտ ծախսերի մասին:
3. Համապատասխան պետական մարմինը սույն աշխատակարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ` առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով` info@moh.am հասցեով կամ Մալբրի փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով:
4. Փաստաթղթերը գրանցվում են քարտուղարությունում և հանձնվում Հանձնաժողովի նախագահին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի N 82-Ն հրամանով սահմանված կարգով:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովը բաղկացած է հանձնաժողովի նախագահից, քարտուղարից, անդամներից:
6. Հանձնաժողովի նախագահը` Փաստաթղթերը Մալբրի փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով կամ էլեկտրոնային փոստի միջոցով մեկօրյա ժամկետում փոխանցում է Հանձնաժողովի անդամներին` Հանձնաժողովի նիստում քննարկելու համար:
7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են Հանձնաժողովի անդամներից կեսից ավելին:
8. Հանձնաժողովի նիստերն արձանագրում է հանձնաժողովի քարտուղարը:
9. Հանձնաժողովի քարտուղարը`
1) ապահովում է Հանձնաժողովի նիստերի կազմակերպումը,
2) կազմում է Հանձնաժողովի նիստի արձանագրությունը և շրջանառում է այն,
3) վարում է մասնագիտական եզրակացությունների վերաբերյալ մատյան:
10. Հանձնաժողովի նիստի արդյունքում կազմված արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի քարտուղարի կողմից:
11. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը,
2) ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը,
3) համակարգում է հանձնաժողովի աշխատանքը:
12. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:
13. Հանձնաժողովի անդամները`
1) մասնակցում են Հանձնաժողովի նիստերին,
2) մասնակցում են համապատասխան մասնագիտական եզրակացության տրամադրման գործընթացին,
3) ծանոթանում են Հանձնաժողովի նիստերի արձանագրություններին:
14. Հանձնաժողովի նիստում փաստաթղթերը քննարկվում են և համապատասխան եզրակացությունը տրամադրվում է փաստաթղթերը ստանալուց հետո առավելագույնը 15-օրյա ժամկետում:
15. Հանձնաժողովը մասնագիտական եզրակացություն տալու համար կարող է`
1) զինծառայողի վնասվածքի (հիվանդության) բնույթից ելնելով` ներգրավել առնվազն երեք համապատասխան նեղ մասնագիտացմամբ բժիշկների` առավելությունը տալով ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետներին և տվյալ ոլորտում մասնագիտական փորձառություն ունեցող բժիշկներին,
2) կազմակերպել լրացուցիչ հետազոտություն կամ բժշկական փորձաքննություն` զինծառայողի վնասվածքի (հիվանդության) մասին առավել մանրամասն կամ լիարժեք տեղեկատվություն ստանալու համար,
3) համագործակցել օտարերկրյա պետությունների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ու բժիշկ-մասնագետների հետ` մասնագիտական խորհրդատվություններ ստանալու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ զինծառայողին բուժման ուղարկելու համար:
16. Հանձնաժողովի կողմից կազմված մասնագիտական եզրակացությունը ընդունվում է բաց քվեարկությամբ` նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:
17. Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
18. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք:
19. Նիստի քննարկումների արդյունքում Հանձնաժողովը ընդունում է հետևյալ մասնագիտական եզրակացություններից մեկը.
1) սույն հավելվածի Ձև 1-ով հաստատված դրական մասնագիտական եզրակացություն,
2) սույն հավելվածի Ձև 2-ով հաստատված բացասական մասնագիտական եզրակացություն:
20. Սույն աշխատակարգի 19-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված մասնագիտական եզրակացությունը Հանձնաժողովն ընդունում է, եթե առկա է հետևյալ հանգամանքներից մեկը`
1) զինծառայողի վնասվածքի (հիվանդության) բուժումը (հետազոտությունը) հնարավոր չէ ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առնվազն մեկ կազմակերպությունում.
2) օտարերկրյա պետությունների բժշկական կազմակերպությունների կողմից առաջարկվող բուժման (հետազոտության) տեսակները, եղանակները և (կամ) բուժման վերջնական արդյունքը հնարավոր չէ ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում:
21. Սույն աշխատակարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված մասնագիտական եզրակացությունը Հանձնաժողովն ընդունում է, եթե առկա է հետևյալ հանգամանքներից մեկը`
1) զինծառայողի վնասվածքի (հիվանդության) բուժումը (հետազոտությունը) հնարավոր է ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առնվազն մեկ կազմակերպությունում.
2) օտարերկրյա պետությունների բժշկական կազմակերպությունների կողմից առաջարկվող բուժման (հետազոտության) տեսակները, եղանակները և (կամ) բուժման վերջնական արդյունքը հնարավոր է ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում:
22. Հանձնաժողովի մասնագիտական եզրակացությունը ստորագրվում է Հանձնաժողովի նիստի բոլոր մասնակիցների կողմից:
23. Հանձնաժողովի անդամի կողմից հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը, և հատուկ կարծիքը ստորագրությամբ կցվում է մասնագիտական եզրակացությանը:
24. Մասնագիտական եզրակացությունը, իսկ հատուկ կարծիքի առկայության դեպքում` նաև հատուկ կարծիքը, քարտուղարության միջոցով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի N 82-Ն հրամանով սահմանված կարգով առաքվում է համապատասխան պետական մարմնին:
25. Հանձնաժողովի քարտուղարի կողմից էլեկտրոնային կարգով վարվում է տրամադրված մասնագիտական եզրակացությունների վերաբերյալ մատյան` համաձայն Ձև 3-ի, ընդ որում տրամադրված մասնագիտական եզրակացությունների վերաբերյալ գրառումները կատարվում են այդ եզրակացությունները սույն կարգի 24-րդ կետով սահմանված կարգով առաքելուց հետո երկօրյա ժամկետում:
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԲՈՒԺՄԱՆ (ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ) ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԺՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
օր, ամիս, տարի
Տրվում է առ այն, որ քաղաքացի ____________________________________________________
(անուն, ազգանուն)
որ`
□ _______________________________________________ վնասվածքի (հիվանդության) բուժումը ____________________________________ (հետազոտությունը) հնարավոր չէ ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առնվազն մեկ _____________________________________ կազմակերպությունում.
□ օտարերկրյա պետությունների բժշկական կազմակերպությունների կողմից առաջարկվող բուժման (հետազոտության) ____________________________________ տեսակները, եղանակները և (կամ) բուժման վերջնական արդյունքը հնարավոր չէ ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում:
Հանձնաժողովի նախագահ _________________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)
Հանձնաժողովի անդամ | ____________________________________ |
____________________________________ | |
____________________________________ | |
____________________________________ | |
____________________________________ | |
____________________________________ | |
____________________________________ | |
____________________________________ |
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԲՈՒԺՄԱՆ (ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ) ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԺՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
օր, ամիս, տարի
Տրվում է առ այն, որ քաղաքացի ____________________________________________________
(անուն, ազգանուն)
□ ____________________________________________ վնասվածքի (հիվանդության) բուժումը ___________________________ (հետազոտությունը) հնարավոր է ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առնվազն մեկ _____________________________________ կազմակերպությունում.
□ օտարերկրյա պետությունների բժշկական կազմակերպությունների կողմից առաջարկվող բուժման (հետազոտության) ____________________________________ տեսակները, եղանակները և (կամ) բուժման վերջնական արդյունքը հնարավոր է ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում:
Հանձնաժողովի նախագահ ___________________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)
Հանձնաժողովի անդամ | ____________________________________ |
____________________________________ | |
____________________________________ | |
____________________________________ | |
____________________________________ | |
____________________________________ | |
____________________________________ | |
____________________________________ |
Ձև 3
ՄԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԲՈՒԺՄԱՆ (ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ) ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԺՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հ/Հ |
Դիմումատուի անուն, ազգանուն |
Զինծառայողի անուն, ազգանուն |
Դիմումի` ՀՀ առողջապահության նախարարության մուտք լինելու օրը, ամիսը, տարին, համարը |
Մասնագիտական եզրակացության բովանդակությունը (դրական, բացասական) |
Հատուկ կարծիքի առկայությունը կամ բացակա-յությունը |
Մասնա-գիտական եզրակա-ցության առաքման օրը, ամիսը, տարին |
Մատյանը լրացնող անձի անունը, ազգանունը, օրը, ամիսը, տարին |