Գլխավոր տեղեկություն
Համար
N 17-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.06.01/12(555) Հոդ.130
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.05.2016
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 մայիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10016163

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 մայիսի 2016 թ.

N 17-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 49-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ի» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 18-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հոգեբուժական օգնության կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 49-Ն հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Հոգեկան խանգարումներով տառապող անձինք հոսպիտալացվում են պոլիկլինիկաների և դիսպանսերների հոգեբույժների ուղեգրով, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում անօթևան անձանց խնդիրներով զբաղվող միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից անօթևան անձի բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու վերաբերյալ տրված համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում կամ շտապօգնության հոգեբուժական բրիգադների կամ հարազատների կողմից բերված` անհետաձգելի հոսպիտալացման ենթակա անձանց` տվյալ հոգեբուժական հաստատության հերթապահ բժշկի ուղեգրով:»,

2) 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1 կետ.

«13.1 Հոսպիտալացնելիս հերթապահ բժիշկը հիվանդին ընդունելիս պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 7 հավելվածի N 1 ձևին համապատասխան պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգիրը և անձնագիրը կամ նույնականացման քարտը` բացառությամբ սույն չափորոշչի 13-րդ կետով նախատեսված անհետաձգելի հոսպիտալացման դեպքերի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում անօթևան անձանց խնդիրներով զբաղվող միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից անօթևան անձի բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքի հիման վրա իրականացվող հոսպիտալացման, որոնց դեպքում պահանջվում է միայն տվյալ հոգեբուժական հաստատության հերթապահ բժշկի ուղեգիրը:»:

 

Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան