«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 սեպտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11116293
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ
23 օգոստոսի 2016 թ. |
N 443-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 476-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 496-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին կետի բ) ենթակետը`
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն համարվող փաստաթղթերի օգտագործման կարգը հաստատելու մասին» N 476-Ն և 2004 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն համարվող փաստաթղթերի պահպանության կարգը հաստատելու մասին» N 496-Ն հրամանները:
Նախարար` |
Հ. Պողոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|