«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 հուլիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11216242
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
28 հունիսի 2016 թ. |
թիվ 11-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐ, ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐ, ՊԱՏՎՈԳԻՐ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԾԱՌԱՅՈՂ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՀԻՄՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 806-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 15-րդ կետի «իբ» ենթակետի համաձայն.
Հրամայում եմ`
1. Հիմնել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեդալներ`
ա. «Սխրագործության համար»,
բ. «Իրավակարգի ամրապնդման համար»,
գ. «Մարտական զորակցություն»,
դ. «Օրենքի պատվար»,
ե. «Համագործակցության ամրապնդման համար»,
զ. «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» 1-ին աստիճանի,
է. «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» 2-րդ աստիճանի,
ը. «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի,
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրծքանշաններ`
ա. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող»,
բ. «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար»,
գ. «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի,
դ. «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 2-րդ աստիճանի,
3) «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչում,
4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգիր:
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեդալների, կրծքանշանների ձևերը և նկարագրերը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգրի ձևը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) տնտեսական վարչության պետին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչության կողմից ներկայացված հայտերի հիման վրա կազմակերպել Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեդալների, կրծքանշանների, դրանց հետ տրվող շերտաձողիկների և վկայականների, պատվոգրի և դրանց կազմերի պատվիրումն ու պատրաստումը:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչության կողմից ներկայացված հայտի հիման վրա տրամադրել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:
5. Հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գեներալ-լեյտենանտ |
Վ. Գասպարյան |
ՀԱՎԵԼՎԱԾ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ, ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎՈԳՐԻ ՁԵՎԸ
Ձև 1
«ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ
1. «Սխրագործության համար» մեդալը բաղկացած է երկու մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից:
2. Կախիչը պատրաստվում է թեթև մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է կարմիր գույնի մետաքսյա 24 մմ լայնություն ունեցող ժապավենով: Ժապավենի աջ եզրից 4 մմ դեպի կենտրոն վերից-վար անցնում է 4 մմ լայնություն ունեցող մուգ մոխրագույն շերտագիծ:
3. Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները նույնն են` 39 մմ: Կախիչի վերին մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, լայնությունը` 1 մմ: Կախիչի վերին մասի երկարության կենտրոնից մինչև ներքին գագաթը` վերից-վար 50 մմ է: Կախիչի հակառակ երեսում ամրացված է գնդասեղ` հագուստին ամրացնելու համար:
4. Սկավառակը պատրաստվում է արծաթափայլ մետաղից, որի տրամագիծը 32 մմ է, հաստությունը` 3 մմ:
5. Սկավառակի դիմերեսին ցայտորեն պատկերվում են խաչվող ուղղանկյուններ: Ուղղանկյունների խաչման դրսի չորս անկյուններից դեպի շրջանագիծը ուղղվում են լայնացող ճառագայթներ: Ուղղանկյունների խաչման մակերեսում պատկերված է ոսկեփայլ մետաղից պատրաստված` սուր և վահան ցայտաքանդակ:
6. Սկավառակի հակառակ երեսի կենտրոնում երկու տողով, ուռուցիկ տառերով գրված է «ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» բառերը: Տողերի տակ կա ուղղանկյուն շերտիկ, որի վրա փորագրվում է մեդալի հերթական համարը: Շրջանագծին զուգահեռ ուռուցիկ տառերով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:
7. Սկավառակի հակառակ երեսի հիմնամասը հեծանածածկված է: Սկավառակը եզրապատված է 1 մմ լայնություն ունեցող կողային շերտով:
8. Մեդալի շերտաձողիկի չափերն են` 24x12 մմ: Շերտաձողիկը պաստառապատված է կարմիր գույնի մետաքսյա ժապավենով, որի աջ եզրագծից 4 մմ դեպի կենտրոն անցնում է 4 մմ լայնությամբ մուգ մոխրագույն շերտագիծ:
Ձև 2
«ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ
1. «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալը բաղկացած է երկու մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից:
2. Կախիչը պատրաստվում է թեթև մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է մուգ մոխրագույն մետաքսյա 24 մմ լայնություն ունեցող ժապավենով: Ժապավենի աջ կողմը վերից-վար ամփոփված է կարմիր, կապույտ և նարնջագույն երանգներով 6 մմ լայնություն ունեցող եռագույն ժապավենով:
3. Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները նույնն են` 39 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, լայնությունը` 1 մմ: Կախիչի վերին մասի երկարության կենտրոնից մինչև ներքին գագաթը` վերից-վար 50 մմ է: Կախիչի հակառակ երեսում ամրացված է գնդասեղ` հագուստին ամրացնելու համար:
4. Սկավառակը պատրաստվում է ոսկեպղինձ (томпак) մետաղից, որի տրամագիծը 32 մմ է, հաստությունը` 3 մմ:
5. Սկավառակի դիմերեսին պատկերված է Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Հարությունի Մանուկյանի դիմապատկերով ցայտաքանդակ` փայլեցված ողորկ մակերեսով:
6. Սկավառակն ունի 3 մմ լայնությամբ եզրաժապավեն, որի վերին գոգավորության մասում ուռուցիկ տառերով գրված է «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ» բառերը, իսկ ներքևի մասում` «1918» թիվը:
7. Սկավառակի հակառակ երեսի կենտրոնական մասում հորիզոնական երեք տողով, ուռուցիկ տառերով գրված է «ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» բառերը, որոնց տակ կա ուղղանկյուն շերտ: Շերտի վրա փորագրվում է մեդալի հերթական համարը: Սկավառակի հակառակ կողմն ունի 3մմ լայնություն ունեցող եզրաժապավեն, որի վրա շրջանագծին զուգահեռ, ուռուցիկ տառերով գրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:
8. Սկավառակի հակառակ երեսի հիմնամասը հեծանածածկված է:
9. Սկավառակը եզրապատված է 1 մմ լայնություն ունեցող կողային շերտով:
10. Մեդալի շերտաձողիկի չափերն են` 24x12 մմ: Շերտաձողիկը պաստառապատվում է մուգ մոխրագույն մետաքսյա ժապավենով, որի աջ մասը երանգավորված է` կարմիր, կապույտ և նարնջագույն գույներով, 6 մմ լայնություն ունեցող եռագույն ժապավենով:
Ձև 3
«ՄԱՐՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՄԵԴԱԼ
1. «Մարտական զորակցություն» մեդալը բաղկացած է երկու մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից:
2. Կախիչը պատրաստվում է թեթև մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող մուգ կարմիր գույնի մետաքսյա ժապավենով: Ժապավենի երկու եզրերից անցնում է 2 մմ լայնություն ունեցող մուգ կապույտ շերտագիծ: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները նույնն են` 39 մմ: Կախիչի վերին մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, լայնությունը` 1 մմ: Կախիչի վերին մասի երկարության կենտրոնից մինչև ներքին գագաթը` վերից-վար 50 մմ է: Կախիչի հակառակ երեսում ամրացված է գնդասեղ` հագուստին ամրացնելու համար:
3. Սկավառակը պատրաստվում է մելքիոր մետաղից, որի տրամագիծը 32 մմ է, հաստությունը` 3 մմ:
4. Սկավառակի դիմերեսը բաղկացած է 1 մմ լայնությամբ շրջանակից և շրջանագծից: Սկավառակի դիմերեսին պատկերված է ոսկեփայլ մետաղից պատրաստված երկու ձեռքով բռնած սուր ցայտաքանդակ, դիմերեսի հիմնամասը հեծանածածկված է: Սկավառակն ունի 4 մմ լայնությամբ եզրաժապավեն, որի վերին մասում ուռուցիկ տառերով գրված է «ՄԱՐՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ» բառերը: Սկավառակի ներքևի մասում տեղադրված է ոսկեգույն հավերժության նշան ցայտաքանդակ:
5. Սկավառակի հակառակ երեսի կենտրոնում երեք տողով, ուռուցիկ տառերով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը: Սկավառակի կենտրոնից աջ և ձախ կողմերից շրջանագծով պատկերված են հավերժության նշաններ: Շրջանագծի վերևի և ներքևի հատվածներում ուռուցիկ տառերով գրված է «ЗА БОЕВОЕ СОДРУЖЕСТВО» և «FOR COMBAT COMMONWEALTH»:
6. Սկավառակը եզրապատված է 1 մմ լայնություն ունեցող կողային շերտով:
7. Մեդալի շերտաձողիկի չափերն են` 24x12 մմ: Շերտաձողիկը պաստառապատված է մուգ կարմիր գույնի մետաքսյա ժապավենով, որի երկու եզրերից անցնում է 2 մմ լայնություն ունեցող մուգ կապույտ շերտագիծ:
Ձև 4
«ՕՐԵՆՔԻ ՊԱՏՎԱՐ» ՄԵԴԱԼ
1. «Օրենքի պատվար» մեդալը բաղկացած է երկու մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից:
2. Կախիչը պատրաստվում է թեթև մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող մուգ կապույտ գույնի մետաքսյա ժապավենով: Ժապավենի երկու եզրերից անցնում է 2 մմ լայնություն ունեցող մուգ կարմիր շերտագիծ: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները նույնն են` 39 մմ: Կախիչի վերին մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, լայնությունը` 1 մմ: Կախիչի վերին մասի երկարության կենտրոնից մինչև ներքին գագաթը` վերից-վար 50 մմ է: Կախիչի հակառակ երեսում ամրացված է գնդասեղ` հագուստին ամրացնելու համար:
3. Սկավառակը պատրաստվում է արծաթափայլ ոսկեպղինձ (томпак) մետաղից, որի տրամագիծը 32 մմ է, հաստությունը` 3 մմ:
4. Սկավառակի դիմերեսը բաղկացած է 1 մմ լայնությամբ շրջանակից և վերին կետում հատվող երկու ընդհանուր կենտրոն չունեցող շրջանագծերից: Փոքր շրջանակը մեծի մակերեսի մեջ փոսընկած է 0.5 մմ խորությամբ և հեծանածածկված է:
5. Սկավառակի դիմերեսին փոքր շրջանագծի սահմաններում պատկերված է ոսկեփայլ մետաղից պատրաստված սուր և վահան ցայտաքանդակ: Վահանի երկու կողմերից պատկերված են ցորենի հասկեր, իսկ վահանի կենտրոնով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Վահանի տակ պատկերված է գիրք «ՕՐԵՆՔ» բառով: Վահանի կենտրոնից դեպի երկու կողմ փորագրված են ոսկեփայլ կշեռքի թաթեր: Մեծ շրջանագծի ներքևի մասում տեղադրված է ոսկեգույն բառերով «ՕՐԵՆՔԻ ՊԱՏՎԱՐ» ցայտաքանդակ, որի սկզբում և վերջում պատկերված է հավերժության նշանը:
6. Սկավառակի հակառակ երեսի կենտրոնում երեք տողով, ուռուցիկ տառերով գրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը: Սկավառակի շրջանագծի ներքևի մասում տեղադրված է «LEX EST LEX» ցայտաքանդակ:
7. Սկավառակը եզրապատված է 1 մմ լայնություն ունեցող կողային շերտով:
8. Մեդալի շերտաձողիկի չափերն են` 24x12 մմ: Շերտաձողիկը պաստառապատվում է մուգ կապույտ գույնի մետաքսյա ժապավենով, որի երկու եզրերից անցնում է 2 մմ լայնություն ունեցող մուգ կարմիր շերտագիծ:
Ձև 5
«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ
1. «Համագործակցության ամրապնդման համար» մեդալը բաղկացած է երկու մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված բազմածայր աստղից:
2. Կախիչը պատրաստվում է թեթև մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատվում է մոխրագույն մետաքսյա 24 մմ լայնություն ունեցող ժապավենով, որի կենտրոնով վերից-վար անցնում է 4 մմ լայնություն ունեցող դեղին գույնի շերտագիծ:
3. Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները նույնն են` 39 մմ: Կախիչի վերին մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, լայնությունը` 1 մմ: Կախիչի վերին մասի երկարության կենտրոնից մինչև ներքին գագաթը` վերից-վար 50 մմ է: Կախիչի հակառակ երեսում ամրացված է գնդասեղ` հագուստին ամրացնելու համար:
4. Աստղը պատրաստված է արծաթափայլ մետաղից` որի մեծ տրամագիծն է` 48 մմ, փոքր տրամագիծը` 45 մմ: Աստղի դիմերեսի հիմնամասում ներգծված է 29 մմ տրամագծով շրջանագիծ: Շրջանագծի կենտրոնում պատկերված է` սուր և վահան ցայտաքանդակ: Շրջանագծին զուգահեռ ուռուցիկ տառերով գրվում է «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» բառերը:
5. Աստղի հակառակ երեսի վրա ներգծված է 32 մմ տրամագծով ուռուցիկ շրջանագիծ: Շրջանագծի ներսում, շրջանագծին զուգահեռ ուռուցիկ տառերով գրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը: Շրջանի կենտրոնական մասում, հորիզոնական տողերով, ռուսերեն և անգլերեն լեզուներով, ուռուցիկ տառերով գրվում է «ЗА УКРЕПЛЕНИЕ СОТРУДНИЧЕСТВА» և «FOR ENFORSEMENT OF COOPERATION» բառերը:
6. Շրջանի ներքին մասում առկա է ուղղանկյուն շերտ, որի վրա փորագրվում է մեդալի հերթական համարը:
7. Մեդալի շերտաձողիկի չափերն են` 24x12 մմ: Շերտաձողիկը պաստառապատվում է մորեգույն մետաքսյա ժապավենով, որի կենտրոնով վերից-վար անցնում է 4 մմ լայնություն ունեցող դեղին գույնի շերտագիծ:
Ձև 6
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ
1. «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» մեդալը բաղկացած է երկու մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից:
2. Կախիչը պատրաստվում է թեթև մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող կարմիր գույնի մետաքսյա ժապավենով: Ժապավենի եզրերն ամփոփված են 2 մմ լայնություն ունեցող կանաչ գույնի շերտագծով: Ժապավենի կենտրոնով, վերից-վար անցնում է 3 մմ լայնություն ունեցող դեղին գույնի շերտագիծ` 1-ին աստիճանի մեդալի դեպքում` մեկ շերտագիծ, 2-րդ աստիճանի մեդալի դեպքում` երկու շերտագիծ, 3-րդ աստիճանի մեդալի դեպքում` երեք շերտագիծ:
3. Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները նույնն են` 39 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, լայնությունը` 1 մմ: Կախիչի վերին մասի երկարության կենտրոնից մինչև ներքին գագաթը` վերից-վար 50 մմ է: Կախիչի հակառակ երեսում ամրացված է գնդասեղ` հագուստին ամրացնելու համար:
4. Սկավառակի տրամագիծը 32 մմ է, հաստությունը` 3 մմ:
5. 1-ին աստիճանի մեդալի սկավառակը պատրաստվում է ոսկեփայլ մետաղից:
6. 2-րդ և 3-րդ աստիճանների մեդալների սկավառակները պատրաստվում են արծաթափայլ մետաղից:
7. Սկավառակի դիմերեսի կենտրոնում պատկերված է սուր և վահան ուռուցիկ ցայտաքանդակ, վահանի հիմնամասը հեծանածածկված է: Վահանի ստորին հատվածը երկու կողմից պատված է սկավառակի շրջանագծին զուգահեռ պատկերված կաղնու ճյուղով, իսկ կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի ցայտաքանդակը:
8. 1-ին և 2-րդ աստիճանների մեդալների սկավառակների վրա պատկերված սուրը, վահանը, զինանշանը և կաղնու ճյուղը ոսկեգույն են:
9. 3-րդ աստիճանի մեդալի սկավառակի վրա պատկերված սուրը, վահանը, զինանշանը և կաղնու ճյուղը արծաթագույն են:
10. 1-ին աստիճանի մեդալի սկավառակի հակառակ երեսի կենտրոնական մասում ուռուցիկ տառերով գրվում է` «20 ՏԱՐՎԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» բառերը: Շրջանագծին զուգահեռ ուռուցիկ տառերով գրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:
11. 2-րդ աստիճանի մեդալի սկավառակի հակառակ երեսի կենտրոնական մասում ուռուցիկ տառերով գրվում է` «15 ՏԱՐՎԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» բառերը: Շրջանագծին զուգահեռ, ուռուցիկ ոսկեգույն տառերով գրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:
12. 3-րդ աստիճանի մեդալի սկավառակի հակառակ երեսի կենտրոնական մասում ուռուցիկ տառերով գրվում է` «10 ՏԱՐՎԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» բառերը: Շրջանագծին զուգահեռ ուռուցիկ տառերով գրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:
13. Մեդալը եզրապատված է 1 մմ լայնություն ունեցող կողային շերտով:
14. Մեդալի շերտաձողիկի չափերն են` 24x12 մմ: Շերտաձողիկը պաստառապատվում է կարմիր գույնի մետաքսյա ժապավենով, որի եզրերն ամփոփված են 2 մմ լայնություն ունեցող կանաչ գույնի շերտագծով: 1-ին աստիճանի մեդալի դեպքում` ժապավենի կենտրոնով վերից-վար անցնում է 3 մմ լայնություն ունեցող դեղին գույնի մեկ շերտագիծ, 2-րդ աստիճանի մեդալի դեպքում` այդպիսի երկու շերտագիծ, 3-րդ աստիճանի մեդալի դեպքում` երեք շերտագիծ:
Ձև 7
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԾԱՌԱՅՈՂ» ԿՐԾՔԱՆՇԱՆ
1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշանը ձվաձև է, պատրաստվում է արծաթափայլ մետաղից և ունի հետևյալ չափերը` հորիզոնական` 35 մմ, ուղղահայաց` 49 մմ:
2. Կրծքանշանի կենտրոնում ոսկեփայլ մետաղից ամրացված է սուր և վահան: Վահանից դեպի կրծքանշանի եզրաշերտն ուղղվում են ուռուցիկ ճառագայթներ: Վահանի վրա ամրացվում է ոսկեփայլ մետաղից պատրաստված Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքև` վահանի վրա ամրացվում է Հայաստանի Հանրապետության դրոշը, որը եզրազարդում է վահանը: Դրոշի հորիզոնական մասում երեք տողով, ուռուցիկ տառերով գրվում է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԾԱՌԱՅՈՂ» բառերը:
3. Կրծքանշանը հակառակ կողմի կենտրոնական մասում ունի պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար: Կրծքանշանը համարակալվում է փորագրությամբ:
4. Կրծքանշանի բոլոր տարրերը դեպի միջնամաս ուռուցիկ են:
Ձև 8
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆ
1. «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանը պատրաստվում է ոսկեփայլ մետաղից: Կրծքանշանի հիմնամասը իրենից ներկայացնում է խաչ` հորիզոնական` 29 մմ, ուղղահայաց` 49 մմ չափերով: Խաչի թևերը արծնածածկված են մուգ կարմիր գույնով: Խաչի կենտրոնական մասում ամրացվում է սուր և վահան, վահանի կենտրոնում ամրացվում է Հայաստանի Հանրապետության 3x12 մմ չափեր ունեցող զինանշանը` պատրաստված ոսկեփայլ մետաղից: Զինանշանից ներքև` վահանի վրա հորիզոնական դիրքով ամրացված է Հայաստանի Հանրապետության դրոշը` արծնածածկված կարմիր, կապույտ և նարնջագույն գույներով: Դրոշի վրա երեք տողով, ուռուցիկ տառերով գրվում է «ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» բառերը:
2. Կրծքանշանը հակառակ կողմի կենտրոնական մասում ունի պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար, որի տակ ուռուցիկ տառերով, աղեղնաձև գրվում է «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:
3. Կրծքանշանի բոլոր տարրերը դեպի միջնամաս ուռուցիկ են:
Ձև 9
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆ
1. «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» կրծքանշանի հիմնամասը շեղանկյունաձև է, որն ունի հետևյալ չափերը` հորիզոնական` 40 մմ, ուղղահայաց` 49 մմ: Հիմնամասի մակերեսով, կենտրոնից դեպի բոլոր կողմերն ուղղվում են ուռուցիկ ճառագայթներ:
2. «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի կրծքանշանը պատրաստված է ոսկեփայլ մետաղից, կրծքանշանի դիմերեսի կենտրոնական մասում ամրացված է 23 մմ տրամագիծ ունեցող շրջանագիծ, որի ներքևի մասում պատկերված է սուր և վահան, որի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Վահանի երկու կողմերից ծածանվում է կարմիր, կապույտ և նարնջագույն գույներով արծնածածկված Հայաստանի Հանրապետության դրոշը: Շրջանագծի վերևի մասում ուռուցիկ մորեգույն տառերով, երեք տողով գրված է «ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» բառերը: Սուր և վահանի վերևի մասում պատկերված է ոսկեփայլ մետաղից պատրաստված, բացված թևերով արծիվ:
3. «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 2-րդ աստիճանի կրծքանշանը պատրաստված է արծաթափայլ մետաղից, որի նկարագրությունը համընկնում է «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի կրծքանշանի նկարագրությանը, բացառությամբ սուր և վահանի, որը մորեգույն է և վրան բացակայում է Հայաստանի Հանրապետության զինանշանը:
4. Կրծքանշանը հակառակ կողմի կենտրոնական մասում ունի պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար, որի տակ ուռուցիկ տառերով գրվում է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐ» բառերը:
5. Կրծքանշանների բոլոր տարրերը դեպի միջնամաս ուռուցիկ են:
Ձև 10
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎՈԳԻՐ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|