Գլխավոր տեղեկություն
Համար
N 647-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2016-25.08.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.08.04/59(1239) Հոդ.213
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
29.06.2016
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 հուլիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10316243

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

29 հունիսի 2016 թ.
ք. Երևան

N 647-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 206-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 72-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մարտի 25-ի «Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կարգը հաստատելու մասին» թիվ 206-Ն հրամանի հավելվածի

1) 1-ին բաժնի 2-րդ գլխի 9-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «, որի ստորագրությունը վավերացվում է կնիքով» բառերը.

2) 1-ին բաժնի 2-րդ գլխի 10-րդ կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերությունից հանել «` վավերացված կնիքով» բառերը.

3) 1-ին բաժնի 3-րդ գլխի 11-րդ կետի 18-րդ ենթակետից հանել «Այն դեպքում, երբ հեղինակի իրավահաջորդն իրավաբանական անձ է, նշված դաշտում դրվում է ղեկավարի ստորագրությունը` վավերացված կնիքով:» նախադասությունը.

4) 1-ին բաժնի 3-րդ գլխի 11-րդ կետի 31-րդ ենթակետից հանել «, որի ստորագրությունը վավերացվում է իրավաբանական անձի կնիքով» բառերը.

5) 2-րդ բաժնի 17-րդ գլխի 45-րդ կետի 2-րդ ենթակետի «ը» պարբերությունից հանել «կնիքի դրոշմվածքի (եթե կա դրա անհրաժեշտությունը)» բառերը.

6) 4-րդ բաժնի 28-րդ գլխի 73-րդ կետի 12-րդ ենթակետից հանել «` վավերացված կնիքով» բառերը.

7) 5-րդ բաժնի 40-րդ գլխի 84-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությունից հանել «կնիքի դրոշմվածքի (եթե կա դրա անհրաժեշտությունը)» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի ապրիլի 1-ի «Արտոնագրերի զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 72-Ն հրամանով հաստատված կարգի

1) 5-րդ կետի 2-րդ պարբերությունից հանել «, որի ստորագրությունը վավերացվում է տվյալ իրավաբանական անձի կնիքով» բառերը,

2) հավելված 1-ից, հավելված 2-ից և հավելված 3-ից հանել «Կ.Տ.» նշագրումը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Մինասյան