Գլխավոր տեղեկություն
Համար
N 64-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.07.15/15(558) Հոդ.209
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
14.06.2016
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11516213

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 հունիսի 2016 թ.

N 64-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման հավելված N 1-ի 12-րդ կետի «ա» ենթակետի`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016 թվականի փետրվարի 11-ի «Տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի օրինակելի ձևը, տարածքային մակարդակում սոցիալական համաձայնագրի ընդունման ընթացակարգը, տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված համակարգող խորհրդի օրինակելի աշխատակարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի 2000 թվականի հուլիսի 31-ի N 36-Պ և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 18-ի N 153-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 25-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի N 1 հավելվածի 3.2-րդ`

ա. կետը «ընդգրկվում են» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության _______________ մարզպետարանի, իսկ Երևան քաղաքում` Երևանի _________________ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի,» բառերով,

բ. կետում «հինգ անդամ» բառերը փոխարինել «վեց, ընդամենը տասնմեկ անդամ» բառերով.

2) հրամանի N 1 հավելվածի 3.6-րդ կետը` «վերջնաժամկետը» բառից հետո լրացնել «` մեկ ամիս» բառերով.

3) հրամանի N 1 հավելվածի 3.8-րդ կետը` «քաղաքապետին`» բառից հետո լրացնել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

4) հրամանի N 1 հավելվածի 3.9-րդ կետում «հինգից» բառը փոխարինել «վեցից» բառով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Ասատրյան