«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հուլիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11016257
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 հուլիսի 2016 թ. |
N 686-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 Թ. ԱՊՐԻԼԻ 5-Ի N 254-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թ. ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 254-Ն հրամանի հավելված 1-ի «Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների` ըստ ուսուցման հիմքի, ձևի, տևողության և որակավորումների» ցանկի`
1) «0212.01.5 Դիզայն» մասնագիտության «Քննական առարկաներ» սյունակի`
ա. 2-րդ վանդակը լրացնել «Կոմ» բառով.
բ. 3-րդ վանդակը լրացնել «Գնն» բառով.
2) «0214.01.5 Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» մասնագիտության «Քննական առարկաներ» սյունակի 3-րդ վանդակը լրացնել «Կոմ» բառով:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Լ. Մկրտչյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|