ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 դեկտեմբերի 2015 թ. |
N 3860-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ՝ «ԻՄՄԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ N 3180-Ա ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և «Իմմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 23-ին ներկայացված դիմումը`
Հրամայում եմ`
1. Մասնակի ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի նոյեմբերի 11-ի «Իմմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցման մասին N 3180-Ա հրամանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ընկերությանը 2015 թվականի ապրիլի 13-ին տրամադրված N Կ-ԲՕ-002035 լիցենզիայի արտահիվանդանոցային՝ ճառագայթային ախտորոշիչ (ուլտրաձայնային) տեսակի կասեցման մասով:
2. Կասեցված թողնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի նոյեմբերի 11-ի N 3180-Ա հրամանի բժշկական օգնության և սպասարկման իրականացման արտահիվանդանոցային՝ ճառագայթային ախտորոշիչ (ռենտգենաբանական) տեսակը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիաների մասին համապատասխան տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|