«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 օգոստոսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 10516289
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 օգոստոսի 2016 թ. ք. Երևան |
N 202-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի`
1) 1998 թվականի հոկտեմբերի 22-ի «Բնական ռեսուրսների օգտագործման շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարի ամփոփ հաշվարկի ձևը հաստատելու մասին» N 145 հրամանը,
2) 2003 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը հաստատելու մասին» N 1128-Ն որոշման կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 460-Ն հրամանը,
3) 2004 թվականի ապրիլի 6-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների և կազմակերպությունների կողմից «Տեղեկատվական վերլուծական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ներկայացվող տեղեկատվության ցանկի հաստատման մասին» N 86-Ն հրամանը,
4) 2004 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 190-Ն հրամանը,
5) 2004 թվականի մայիսի 3-ի «Գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների գնահատման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» N 112-Ն հրամանը,
6) 2004 թվականի մայիսի 24-ի «Ստորերկրյա ջրերի հանքարդյունահանման լիցենզիայի և ստորերկրյա ջրերի հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 125-Ն հրամանը,
7) 2004 թվականի օգոստոսի 25-ի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» և «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրվող սուբսիդիաների հաշվարկման հիմքում դրվող ծախսերի կազմի, նվազագույն շահավետ գնի հաշվարկման նորմատիվները հաստատելու մասին» N 252-Ն հրամանը,
8) 2004 թվականի դեկտեմբերի 6-ի «Օգտակար հանածոների պաշարների հաշվեկշռի N 5-ՕՀՊՀ ձևը հաստատելու մասին» N 364-Ն հրամանը,
9) 2005 թվականի հունվարի 21-ի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունների գները հաստատելու մասին» N 17-Ն հրամանը,
10) 2005 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը վերապահված 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» N 366-Ն հրամանը,
11) 2007 թվականի ապրիլի 25-ի «Օգտակար հանածոների որակական անալիտիկ տվյալների հսկողության իրականացման և մատուցվող ծառայության գնի հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 94-Ն հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Ա. Գրիգորյան |