Գլխավոր տեղեկություն
Համար
N 3195-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.11.23/23(566).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.10.2016
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 հոկտեմբերի 2016 թ.

N 3195-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 4 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001036, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000753 ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000243 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2016 թվականի հոկտեմբերի 13-ին ներկայացված հայտը.

 

Հրամայում եմ`

 

1. Վերաձևակերպել «Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը 2007 թվականի հուլիսի 18-ին (Կ-XX-001036), 2006 թվականի մարտի 9-ին (Կ-XX-000753) և 2003 թվականի սեպտեմբերի 8-ին (Կ-XX-000243) տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերություն անվանմամբ` իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանելով Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մյասնիկյան փ. 17:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիաներում վերաձևակերպման մասին տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Լ. Ալթունյան