ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 մարտի 2016 թ. |
N 853-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԼՅՈՒՔՍՈԴԵՆՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002135 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, «Լյուքսոդենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2016 թվականի մարտի 18-ին ներկայացված դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լյուքսոդենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման և այլ իրավական ակտերի պահանջներին՝
Հրամայում եմ`
1. «Լյուքսոդենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 2016 թվականի փետրվարի 19-ին տրված թիվ Կ-ԲՕ-002135 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի կրկնօրինակ (գործունեության իրականացման հասցեն` Երևան, Կենտրոն, Քաջազնունու փողոց, 9 շենք, 119 շինություն)՝ վերջինիս մեջ ներառելով «Լյուքսոդենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության իրականացման թիվ Կ-ԲՕ-002135 լիցենզիայի բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի կրկնօրինակի մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Լյուքսոդենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Մուրադյան