Գլխավոր տեղեկություն
Համար
N 198-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.06.15/13(556) Հոդ.157
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.06.2016
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10216190

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 հունիսի 2016 թ.
ք. Երևան

N 198-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 513-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2015 թվականի հոկտեմբերի 9-ի «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու, արխիվային գործերի վարման և պահպանության կարգը և տրամադրվող քաղվածքների ձևերը հաստատելու մասին» N 513-Ն հրամանով (այսուհետև՝ Հրաման) հաստատված N 1 հավելվածի կարգում (այսուհետև՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետում «կողմից» բառից հետո լրացնել «ֆիզիկական և» բառերը, «անձին» բառը փոխարինել «անձանց» բառով.

2) Կարգի 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Գրանցամատյանից և/կամ արխիվից տեղեկատվությունը տրամադրվում է անձի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված վճարը վճարելու դեպքում, եթե Կարգով այլ բան նախատեսված չէ:

5. Քաղվածքը տրամադրվում է թղթային կրիչի վրա՝ հաստատված Գործակալության կնիքով:».

3) Կարգի 21-րդ կետում «կազմում է տեղեկանք այդ մասին և տեղեկացնում» բառերը փոխարինել «այդ մասին տեղեկացնում է» բառերով.

4) Կարգի 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ «Էլեկտրոնային դիմումը պետք է բավարարի 16-րդ կետի պահանջները:».

5) Ուժը կորցրած ճանաչել Կարգի 24-րդ և 25-րդ կետերը.

6) Կարգի 26-րդ կետում «էլեկտրոնային» բառից հետո լրացնել «եղանակով» բառը, և «կատարվում է» բառը փոխարինել «կարող է կատարվել» բառերով.

7) Կարգի 27-րդ կետում «համակարգի բաժնում գրանցվելու» բառերը փոխարինել «փոստով ստանալու» բառերով.

8) Կարգի 32-րդ կետի երկրորդ նախադասության մեջ «Աշխատանքային» բառը փոխարինել «Մեկ գրանցում իրականացնող անձ ունենալու դեպքում աշխատանքային» բառերով.

9) Կարգի 33-րդ և 34-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Կարգի 32-րդ կետով նախատեսված կարգով պետական մարմիններին կարող է հատկացվել մեկ և ավելի աշխատանքային պատուհաններ: Մեկից ավել գրանցում իրականացնող անձ ունենալու դեպքում՝ համապատասխան պետական մարմինը Գործակալություն է ներկայացնում այն անձի տվյալները (այսուհետ՝ Լիազորված անձ), ով իրականացնում է իրենց աշխատակիցների գրանցում էլեկտրոնային համակարգում: Լիազորված անձին տրվում է մուտքի անուն և գաղտնաբառ, որը լիազորված անձը իրավասու չէ փոխանցել այլ անձի: Լիազորված անձը կարող է իր աշխատանքային պատուհանից ավելացնել աշխատակիցներ՝ նրանց տալով մուտքի անուն և գաղտնաբառ: Մեկ գրանցում իրականացնող անձ ունենալու դեպքում պետական մարմինը Գործակալություն է ներկայացնում տվյալ անձի տվյալները:

34. Աշխատանքային պատուհանը Գործակալության կողմից հատկացվում է ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված վճարը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվին վճարելուց հետո, ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ղեկավարի դիմումի հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում:».

10) Կարգի 35-րդ կետում «Յուրաքանչյուր աշխատողի իր աշխատանքային պատուհանից օգտվելու համար, տրամադրվում է մուտքի անուն և գաղտնաբառ, որն աշխատողն» բառերը փոխարինել «Գրանցում իրականացնող անձին տրամադրված մուտքի անունն ու գաղտնաբառը աշխատակիցն» բառերով.

11) Կարգի 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«38. Գործակալության հետ էլեկտրոնային նամակագրությունը կարող է իրականացվել էլեկտրոնային համակարգի «Դիմեք մեզ» պատուհանի միջոցով, ինչպես նաև Գործակալության էլեկտրոնային փոստի միջոցով:».

12) Կարգի 39-րդ կետում «անհատ ձեռնարկատիրոջը,» բառերից հետո լրացնել «ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձին,» բառերը.

13) Ուժը կորցրած ճանաչել կարգի 41-րդ կետը:

2. Հրամանի 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Հովհաննիսյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2016 թվականի հունիսի 6-ի

N 198-Ն հրամանի

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2015 թվականի հոկտեմբերի 9-ի

N 513-Ն հրամանի

 

Ձև N 1

 

ՔԱՂՎԱԾՔ

Գրանցամատյանից

Արխիվից 

 

Պարտապանին առնչվող շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների բոլոր գրանցումների վերաբերյալ

 

______________________________________________________________________

(ֆիզիկական անձ/անհատ ձեռնարկատեր/իրավաբանական անձ)

վերաբերյալ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանում

__________________________

(ամսաթիվ, ժամ/րոպե/վայրկյան)

դրությամբ առկա է (են)

__________________

(թիվ)

գրանցում(ներ).

_______________________________________________________________________

(գրանցման ամսաթիվ, ժամ/րոպե/վայրկյան, պարտատեր)

1. _____________________________________________________________________

(գրանցման ամսաթիվ, ժամ/րոպե/վայրկյան, պարտատեր)

2. _____________________________________________________________________

(գրանցման ամսաթիվ, ժամ/րոպե/վայրկյան, պարտատեր)

Կ.Տ.

________________

(Տրման ամսաթիվ)

 

Ձև N 2

 

ՔԱՂՎԱԾՔ

Գրանցամատյանից

Արխիվից 

 

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ

 

____________________________________________________________________________________

(ֆիզիկական անձ/անհատ ձեռնարկատեր/իրավաբանական անձ/համայնք/Հայաստանի Հանրապետություն)

վերաբերյալ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանում՝

____________________________________________________________________________________

(ամսաթիվ, ժամ/րոպե/վայրկյան)

դրությամբ գրանցումներ առկա չեն:

 

Կ.Տ.

 

________________

(Տրման ամսաթիվ)

 

Ձև N 3

 

ՔԱՂՎԱԾՔ

Գրանցամատյանից

Արխիվից 

 

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ

 

Գրանցման համար:

Գրանցման ամսաթիվ:

______________________________________________________________________

ՊԱՐՏԱՏԵՐ

Ֆիզիկական անձի անուն, ազգանուն/ Անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանուն/Կազմակերպության անվանում/:
ՀՎՀՀ/ՀԾՀ:
Ռեզիդենտ:
Գրանցման համար/Հաշվառման համար/Անձնագիր:
Անձնագրի համար:
Ում կողմից է տրված:
Տրման ամսաթիվ:
Վավերական է մինչև:
Գրանցման ամսաթիվ:
Մարզ:
Քաղաք/գյուղ:
Փողոց:
Շենքի(տան) համարը:
Բնակարանի համարը:
Հեռախոս:
Էլ. հասցե:

ՊԱՐՏԱՊԱՆ

Ֆիզիկական անձի անուն, ազգանուն/ Անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանուն/Կազմակերպության անվանում/:
ՀՎՀՀ/ՀԾՀ:
Ռեզիդենտ:
Գրանցման համար/Հաշվառման համար/Անձնագիր:
Անձնագրի համար:
Ում կողմից է տրված:
Տրման ամսաթիվ:
Վավերական է մինչև:
Գրանցման ամսաթիվ:
Մարզ:
Քաղաք/գյուղ:
Փողոց:
Շենքի(տան) համարը:
Բնակարանի համարը:
Հեռախոս:
Էլ. հասցե:

ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ`

Գումար:
Սկիզբ:
Ավարտ/ Պարտավորության կատարման ավարտ:
Այլ:

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ

Գույքի կատեգորիա:
Գույքի տեսակ:
Գույքի անվանում:

Նկարագրություն (Որոշիչ/ընդհանուր հատկանիշներ):

Կ.Տ.

________________

(Տրման ամսաթիվ)

 

Ձև N 4

 

ՔԱՂՎԱԾՔ

Գրանցամատյանից

Արխիվից 



Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ

 

____________________________________________________________________________________

(գրանցման ամսաթիվ և ժամ)

Հայցվող տեղեկատվություն___________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

 

Կ.Տ.

 

________________

(Տրման ամսաթիվ)

 

Ձև N 5

 

ՔԱՂՎԱԾՔ

Գրանցամատյանից

Արխիվից 



Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման փոփոխությունների վերաբերյալ

 

____________________________________________________________________________________

(գրանցման ամսաթիվ և ժամ)

1. __________________________________________________________________________________

(փոփոխության ամսաթիվ և ժամ, փոփոխության բովանդակություն)

2. __________________________________________________________________________________

(փոփոխության ամսաթիվ և ժամ, փոփոխության բովանդակություն)

 

Կ.Տ.

 

________________

(Տրման ամսաթիվ)

 

Ձև N 6

 

ՔԱՂՎԱԾՔ

Գրանցամատյանից

Արխիվից 

 

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման ժամկետի երկարաձգումների վերաբերյալ

 

____________________________________________________________________________________

(գրանցման ամսաթիվ և ժամ)

Գրանցման ժամկետի ավարտը________________________________________

Երկարաձգվել է մինչև`

1.__________________________

2. __________________________

3.__________________________

4. __________________________

 

Կ.Տ.

________________

(Տրման ամսաթիվ)

»: