Գլխավոր տեղեկություն
Համար
N 96-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.07.13/54(1234) Հոդ.166
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
31.05.2016
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11816191

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

31 մայիսի 2016 թ.

N 96-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՈՏԱՑԻԱՆԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը և «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 7-րդ կետի 3-րդ ենթակետով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների 2017 թվականի գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի և գույքահարկի գծով 2015 թվականի հաշվարկային ցուցանիշների տրամադրման ձևերը լրացնելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված
ՀՀ ֆինանսների նախարարի
2016 թվականի մայիսի 31-ի
N 96-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՈՏԱՑԻԱՆԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգի նպատակն է կանոնակարգել «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների 2017 թվականի գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի և գույքահարկի գծով 2015 թվականի հաշվարկային ցուցանիշների (այսուհետ` ելակետային տվյալներ) տրամադրման ձևերը լրացնելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (այսուհետ` լիազորված մարմին) ներկայացնելու գործընթացը:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները իրենց կողմից հաշվառվող 2015 թվականի գույքահարկի գծով ելակետային տվյալները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից սահմանված ժամկետում իրենց մարզի մարզպետարանին են տրամադրում սույն կարգի N 3 հավելվածում բերված N 2-ԳՀ ձևով:

3. Տեղական ինքնակառավարման մարմինները իրենց կողմից հաշվառվող 2015 թվականի հողի հարկի գծով ելակետային տվյալները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից սահմանված ժամկետում իրենց մարզի մարզպետարանին են տրամադրում սույն կարգի N 4 հավելվածում բերված N 2-ՀՀ ձևով:

4. Սույն կարգի իմաստով ելակետային տվյալ է համարվում նաև դրանք հաշվառող մարմինների կողմից սույն կարգին համապատասխան տրամադրված տեղեկատվությունն այն մասին, որ իրենց կողմից այդ հարկերի գծով հաշվառման ենթակա որևէ տվյալ առկա չէ:

5. Մարզպետարաններն ուսումնասիրում են տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված ելակետային տվյալների համապատասխանությունը սույն կարգով սահմանած ներկայացման ձևերին և լրացնելու կարգին: Եթե ուսումնասիրության արդյունքում մարզպետարանը որևէ համայնքի գծով հայտնաբերում է անհամապատասխանություն, ապա այդ մասին նա մեկօրյա ժամկետում պաշտոնապես տեղեկացնում է տվյալ համայնքի ղեկավարին:

6. Եթե մարզպետարանի հայտնաբերած խախտումը տվյալ տեղական ինքնակառավարման մարմինը մինչև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից սույն կարգի 7-րդ կետի համաձայն սահմանված ժամկետի ավարտը չի վերացնում, ապա այդ ժամկետը լրանալուց հետո երեք օրվա ընթացքում մարզպետարանը տվյալ տեղական ինքնակառավարման մարմնից ստացված ելակետային տվյալները վերադարձնում է վերջինիս` նշելով վերադարձման հիմքը:

7. Մարզպետարաններն ամփոփում են իրենց մարզի տարածքի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված ելակետային տվյալները և սույն կարգի N 1 և N 2 հավելվածներում բերված համապատասխանաբար` N 1-ԳՀ-ամփոփ և N 1-ՀՀ-ամփոփ ձևերով ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն` վերջինիս կողմից սահմանված ժամկետում:

8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մարզպետարաններից ստացված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների գծով սույն կարգի 7-րդ կետում նշված ամփոփ ձևերը լիազորված մարմին է ներկայացնում մինչև 2016 թվականի հուլիսի 25-ը:

9. Սույն կարգով և ժամկետներում մարզպետարաններին ելակետային տվյալներ տրամադրած տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ճշգրտել դրանք: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճշգրտված ելակետային տվյալների մարզպետարաններում ստացման, ինչպես նաև մարզպետարանների կողմից կազմված ճշգրտված ելակետային տվյալների գծով ամփոփ ձևերը (որոնցում արտացոլվում են միայն ըստ առանձին համայնքների ճշգրտված ելակետային տվյալները) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ստացման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:

10. Ելակետային տվյալները հաշվառող մարմնի կողմից սույն կարգին համապատասխան տրամադրված ելակետային տվյալները կարող է փոփոխել միայն այդ մարմինը (այսինքն` համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները):

11. Ճշգրտված ելակետային տվյալները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից լիազոր մարմին են ներկայացվում սույն կարգի 2-7-րդ կետերով նախատեսված ընթացակարգով մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը:

12. Սույն կարգի N 2 և N 4 հավելվածներում բերված N 1-ՀՀ-ամփոփ և N 2-ՀՀ ձևերի`

1) 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր համայնքի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` այդ համայնքի բյուջե 2015 թվականին մուծման ենթակա հողի հարկի տարեկան գումարները (առանց հողի հարկի գծով 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, 2015 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների, ինչպես նաև օրենքով և համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար սահմանված հողի հարկի արտոնությունների տարեկան գումարների).

2) 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են համայնքի ավագանու կողմից (ավագանուն օրենքով տրված իրավասությունների սահմաններում) ընդունված որոշումներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հողի հարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով հողի հարկի գծով համայնքի 2015 թվականի բյուջեում եկամուտների կորուստների գումարները:

13. Սույն կարգի N 1 և N 3 հավելվածներում բերված N 1-ԳՀ-ամփոփ և N 2-ԳՀ ձևերի`

1) 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր համայնքի գծով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` այդ համայնքի բյուջե 2015 թվականին վճարման ենթակա գույքահարկի տարեկան գումարները (առանց գույքահարկի գծով 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, 2015 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների, ինչպես նաև օրենքով և համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնությունների տարեկան գումարների).

2) 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են համայնքի ավագանու կողմից (ավագանուն օրենքով տրված իրավասությունների սահմաններում) ընդունված որոշումներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով գույքահարկի գծով համայնքի 2015 թվականի բյուջեում եկամուտների կորուստների գումարները:

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

Ձև N 1-ԳՀ-ամփոփ

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող գույքահարկի գծով 2015 թվականի ելակետային տվյալների մասին

հազար դրամներով 

N

Մարզի և համայնքների անվանումը

Կազմակերպություն-ների գույքահարկ

Ֆիզիկական անձանց գույքահարկ

Համայնքի ավագանու կողմից կազմակեր-պությունների համար սահմանված գույքահարկի արտոնություններ

Համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնություններ

Ա

Բ

1

2

3

4

           
           

1

         

2

         

3

         

         

         

         

         

         

         

         

         

         
 

Ընդամենը` ըստ մարզի

-  

-  

-  

-  


ՀԱՎԵԼՎԱԾ N 2

Ձև N 1-ՀՀ-ամփոփ

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի գծով 2015 թվականի ելակետային տվյալների մասին

հազար դրամներով 

N

Մարզի և համայնքների անվանումը

Կազմակերպու-թյունների հողի հարկ

Ֆիզիկական անձանց հողի հարկ

Համայնքի ավագանու կողմից կազմա-կերպությունների համար սահմանված հողի հարկի արտոնություններ

Համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց համար սահմանված
հողի հարկի արտոնություններ

Ա

Բ

1

2

3

4

           
           

1

         

2

         

3

         

         

         

         

         

         

         

         

         

         
 

Ընդամենը` ըստ մարզի

-  

-  

-  

-  


ՀԱՎԵԼՎԱԾ N 3

Ձև N 2-ԳՀ

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող գույքահարկի գծով 2015 թվականի ելակետային տվյալների մասին

հազար դրամներով 

Մարզի և համայնքի անվանումը

Կազմակերպություն-ների գույքահարկ

Ֆիզիկական անձանց գույքահարկ

Համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների համար սահմանված գույքահարկի արտոնություններ

Համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնություններ

Ա

1

2

3

4

         


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

_____________

___________________

ստորագրություն

Ա.Հ.Ա.

Կ.Տ.

"___"_____________ 2016 թ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 4

Ձև N 2-ՀՀ


ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի գծով 2015 թվականի ելակետային տվյալների մասին

հազար դրամներով 

Մարզի և համայնքի անվանումը

Կազմակերպություն-ների հողի հարկ

Ֆիզիկական անձանց հողի հարկ

Համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների համար սահմանված հողի հարկի արտոնություններ

Համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց համար սահմանված հողի հարկի արտոնություններ

Ա

1

2

3

4







 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

_____________

___________________

ստորագրություն

Ա.Հ.Ա.

Կ.Տ.

"___"_____________ 2016 թ.