«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հուլիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 12416252
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
6 հուլիսի 2016 թ. |
N 108-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ, ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 13-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 1-ին ենթակետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1.1. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառման մասին վկայականի ձևը` համաձայն հավելված 1-ի,
1.2. Ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման մասին վկայականի ձևը` համաձայն հավելված 2-ի,
1.3. Մաքսային պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման մասին վկայականի ձևը` համաձայն հավելված 3-ի,
1.4. Անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման մասին վկայականի ձևը` համաձայն հավելված 4-ի,
1.5. Մաքսային ներկայացուցիչների, ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների, մաքսային պահեստների կազմակերպիչների և անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրներում հաշվառման մասին վկայականների լրացման կարգը` համաձայն հավելված 5-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հ. Հովսեփյան |
Հավելված N 1 |
ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ
Ձև
ՎԿԱՅԱԿԱՆ N ___
Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառման մասին
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն սույնով հավաստում է, որ
_________________________________________________________________________________
(Իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը)
_________________________________________________________________________________
(Իրավաբանական անձի գտնվելու վայրը)
Ներառված է մաքսային ներկայացուցիչների ռեեստրում:
_________________________________________________________________________________
(Վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)
Կ. Տ.
Տրման ամսաթիվ |
«__» ____________ 20__ թ. |
Հավելված N 2 |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ
Ձև
ՎԿԱՅԱԿԱՆ N ___
Ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման մասին
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն սույնով հավաստում է, որ
_________________________________________________________________________________
(Իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը)
_________________________________________________________________________________
(Ժամանակավոր պահպանման պահեստի գործունեության իրականացման վայրը)
_________________________________________________________________________________
(Ժամանակավոր պահպանման պահեստի շինության և (կամ) բաց հրապարակի գտնվելու վայրը)
հանդիսանում է ____________________________________________________________________
(Ժամանակավոր պահպանման պահեստի տեսակը)
և ներառված է ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների ռեեստրում:
_________________________________________________________________________________
(Վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)
Կ. Տ.
Տրման ամսաթիվ |
«__» ____________ 20__ թ. |
Հավելված N 3 |
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ
Ձև
ՎԿԱՅԱԿԱՆ N ___
Մաքսային պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման մասին
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն սույնով հավաստում է, որ
_________________________________________________________________________________
(Իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը)
_________________________________________________________________________________
(Մաքսային պահեստի գտնվելու վայրը)
_________________________________________________________________________________
(Մաքսային պահեստի շինության և (կամ) բաց հրապարակի գտնվելու վայրը)
հանդիսանում է ____________________________________________________________________
(Մաքսային պահեստի տեսակը)
և ներառված է մաքսային պահեստների կազմակերպիչների ռեեստրում:
_________________________________________________________________________________
(Վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)
Կ. Տ.
Տրման ամսաթիվ |
«__» ____________ 20__ թ. |
Հավելված N 4 |
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ
Ձև
ՎԿԱՅԱԿԱՆ N ___
Անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման մասին
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն սույնով հավաստում է, որ
_________________________________________________________________________________
(Իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը)
Ներառված է անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրում:
_________________________________________________________________________________
(Իրավաբանական անձի գտնվելու վայրը)
_________________________________________________________________________________
(Անմաքս առևտրի խանութի առևտրի սրահի գտնվելու վայրը)
_________________________________________________________________________________
(Անմաքս առևտրի խանութի պահեստի գտնվելու վայրը)
Ներառված է անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրում:
_________________________________________________________________________________
(Վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)
Կ. Տ.
Տրման ամսաթիվ |
«__» ____________ 20__ թ. |
Հավելված N 5 |
Կ Ա Ր Գ
ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Մաքսային ներկայացուցիչների, ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների, մաքսային պահեստների կազմակերպիչների և անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրներում հաշվառման մասին վկայականները (այսուհետ` Ռեեստրներում հաշվառման մասին վկայականներ) լրացվում են վերադաս մաքսային մարմնի` մաքսային ներկայացուցիչների, ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների, մաքսային պահեստների կազմակերպիչների և անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստր վարող պատասխանատու ստորաբաժանման պաշտոնատար անձի կողմից:
2. Ռեեստրներում հաշվառման մասին վկայականները լրացվում են հայերեն` համակարգչային տպագրության եղանակով:
3. Ռեեստրներում հաշվառման մասին վկայականները համարակալվում են հերթական համարներով:
4. Ռեեստրներում հաշվառման մասին վկայականների «Տրման ամսաթիվ» տողում լրացվում է վկայականների տրամադրման օրը, ամիսը և տարին:
5. Ժամանակավոր պահպանման պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման մասին վկայականի «Ժամանակավոր պահպանման պահեստի տեսակը» տողում նշվում են «Բաց պահեստ» կամ «Փակ պահեստ» բառերը:
6. Մաքսային պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման մասին վկայականի «Մաքսային պահեստի տեսակը» տողում նշվում են «Բաց պահեստ» կամ «Փակ պահեստ» բառերը: