ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 մարտի 2016 թ. |
N 668-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 2178-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, հաշվի առնելով «Ֆերթիլիթի սենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի փետրվարի 22-ի դիմումը և նպատակ ունենալով ուղղել «Ֆերթիլիթի սենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի գործողության իրականացման վայրի փոփոխման մասին 2013 թվականի օգոստոսի 5-ի N 2178-Ա հրամանում տեղ գտած վրիպակը`
Հրամայում եմ`
1. «Ֆերթիլիթի սենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի գործողության իրականացման վայրի փոփոխման մասին 2013 թվականի օգոստոսի 5-ի N 2178-Ա հրամանի 1-ին կետում «2011 թվականի հունվարի 25-ին թիվ Կ-XX-001510» բառերը փոխարինել «2012 թվականի հոկտեմբերի 1-ին թիվ Կ-ԲՕ-001746» բառերով:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Ա. Մուրադյան