Գլխավոր տեղեկություն
Համար
N 1727-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.07.15/15(558) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.06.2016
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

7 հունիսի 2016 թ.

N 1727-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳՈՒԳԱՐՔ» ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000166, 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000650, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-001840 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2016 թվականի մայիսի 31-ին ներկայացված հայտը.

 

Հրամայում եմ`

 

1. Վերաձևակերպել «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա պետական փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի հուլիսի 7-ին (Կ-XX-000166), 2004 թվականի դեկտեմբերի 22-ին (Կ-XX-000650), 2013 թվականի օգոստոսի 30-ին (Կ-ԲՕ-001840) տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները` իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանելով Լոռու մարզ, ք. Վանաձոր, Բաթումի Փ. / Շ / 13:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիաներում վերաձևակերպման մասին տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան