Գլխավոր տեղեկություն
Համար
N 19-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.06.01/12(555) Հոդ.132
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.05.2016
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 մայիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10016169

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 մայիսի 2016 թ.

N 19-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի ԹԻՎ 09-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը,

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը) հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի ապրիլի 13-ի N 16-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 09-Ն հրամանի հավելվածի 6-րդ, 7-րդ, 1680-րդ և 2773-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:

 

Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան