Գլխավոր տեղեկություն
Համար
N 526-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.08.01/16(559) Հոդ.221
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
13.07.2016
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 հուլիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11616258

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հուլիսի 2016 թ.

ք. Երևան

N 526-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2016 թվականի հունվարի 11-ի «2016 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 01-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

հավելվածի 4 և 6 կետերի 4-րդ սյունակներում «I եռամսյակ» բառերը փոխարինել «III եռամսյակ» բառերով, 10-րդ կետի 4-րդ սյունակի «II եռամսյակ» բառերը փոխարինել «III եռամսյակ» բառերով, իսկ 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

20

Արշակ Ֆեթվեճյանի ծննդյան
150-ամյակը

2 նամականիշ

III եռամսյակ

170, 230

60 000x2

»:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Ազգային հերոսներ. «Մովսես Գորգիսյան» թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ NATIONAL HERO OF ARMENIA. ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆ MOVSES GORGISIAN. «ԿԵՑՑԵ՛ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐԸ ՎԱՂՆ Է ԳԱԼՈՒ…» 1961-1990» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 1 հավելվածի.

2) Օսիպ Մանդելշտամի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «125 ANNIVERSARY ԱՄՅԱԿ 1891- 1938. 1891-1938 ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄ OSIP MANDELSTAM» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 2 հավելվածի.

3) Վրթանես Փափազյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ՎՐԹԱՆԵՍ ՓԱՓԱԶՅԱՆ VRTANES PAPAZIAN 1866-1920. ՎՐԹԱՆԵՍ ՓԱՓԱԶՅԱՆ VRTANES PAPAZIAN» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 3 հավելվածի.

4) Սրբուհի Տյուսաբի ծննդյան 175-ամյակը թեմային նվիրված «1841-1901 Սրբուհի Տյուսաբ Srbuhi Tyusab» նամականիշի, համաձայն N 4 հավելվածի.

5) Արշակ Ֆեթվեճյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ԱՐՇԱԿ ՖԵԹՎԱՃՅԱՆ ARSHAK FETVADJIAN 1866-1947» և «ԱՐՇԱԿ ՖԵԹՎԱՃՅԱՆ ARSHAK FETVADJIAN 1866-1947. «ԿԻՆԸ ՄԱՆԴՈԼԻՆՈՎ. ''WOMAN PLAYING THE MANDOLIN”» 2 նամականիշի, համաձայն N 5 և 6 հավելվածների.

6) Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1916-1999 ՏԱԹԵՎԻԿ ՍԱԶԱՆԴԱՐՅԱՆ TATEVIK SAZANDARIAN» նամականիշի, համաձայն N 7 հավելվածի.

7) Հ. Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադրման 50-ամյակը թեմային նվիրված «ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ. HRANT SHAHINIAN CHILD-JUVENILE OLYMPIC RELAY SPORT SCHOOL OF GYMNASTICS. 50 ANNIVERSARY ԱՄՅԱԿ» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 8 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Ազգային հերոսներ. «Մովսես Գորգիսյան» թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ NATIONAL HERO OF ARMENIA. ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆ MOVSES GORGISIAN. «ԿԵՑՑԵ՛ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐԸ ՎԱՂՆ Է ԳԱԼՈՒ…» 1961-1990» 1 նամականիշով բացիկը, սահմանելով` անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.

2) Օսիպ Մանդելշտամի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «125 ANNIVERSARY ԱՄՅԱԿ 1891- 1938. 1891-1938 ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄ OSIP MANDELSTAM» 1 նամականիշով բացիկը, սահմանելով` անվանագինը 240 դրամ տպաքանակը` 500 հատ.

3) Վրթանես Փափազյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ՎՐԹԱՆԵՍ ՓԱՓԱԶՅԱՆ VRTANES PAPAZIAN 1866-1920. ՎՐԹԱՆԵՍ ՓԱՓԱԶՅԱՆ VRTANES PAPAZIAN» 1 նամականիշով բացիկը, սահմանելով` անվանագինը 240 դրամ տպաքանակը` 500 հատ.

4) Սրբուհի Տյուսաբի ծննդյան 175-ամյակը թեմային նվիրված «1841-1901 Սրբուհի Տյուսաբ Srbuhi Tyusab» նամականիշը, սահմանելով` անվանագինը 230 դրամ տպաքանակը` 40 000 հատ.

5) Արշակ Ֆեթվեճյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ԱՐՇԱԿ ՖԵԹՎԱՃՅԱՆ ARSHAK FETVADJIAN 1866-1947» և «ԱՐՇԱԿ ՖԵԹՎԱՃՅԱՆ ARSHAK FETVADJIAN 1866-1947. «ԿԻՆԸ ՄԱՆԴՈԼԻՆՈՎ. ''WOMAN PLAYING THE MANDOLIN”» 2 նամականիշը սահմանելով` անվանագինը 170 և 230 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ.

6) Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1916-1999 ՏԱԹԵՎԻԿ ՍԱԶԱՆԴԱՐՅԱՆ TATEVIK SAZANDARIAN» նամականիշը սահմանելով` անվանագինը 230 դրամ, տպաքանակը` 30 000 հատ.

7) Հ. Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադրման 50-ամյակը թեմային նվիրված «ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ. HRANT SHAHINIAN CHILD-JUVENILE OLYMPIC RELAY SPORT SCHOOL OF GYMNASTICS. 50 ANNIVERSARY ԱՄՅԱԿ» 1 նամականիշով բացիկը, սահմանելով` անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:

(3-րդ կետը փոփ. 09.08.16 N 600-Ն)

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ. Բեգլարյան

 

Հաստատված է

Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի հուլիսի 13-ի 
թիվ 526-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_9703

 

Հաստատված է

Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի հուլիսի 13-ի
թիվ 526-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_9719

 

Հաստատված է

Հավելված 3
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի հուլիսի 13-ի
թիվ 526-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_9720

 

Հաստատված է

Հավելված 4
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի հուլիսի 13-ի
թիվ 526-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_9721

 

Հաստատված է

Հավելված 5
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի հուլիսի 13-ի
թիվ 526-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_9722

 

Հաստատված է

Հավելված 6
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի հուլիսի 13-ի
թիվ 526-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_9726

 

Հաստատված է

Հավելված 7
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի հուլիսի 13-ի
թիվ 526-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_9727

 

Հաստատված է

Հավելված 8
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի հուլիսի 13-ի
թիվ 526-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_9729

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.08.2016, N 600-Ն 03.09.2016, N 526-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան