Գլխավոր տեղեկություն
Համար
N 53-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.04.2016-10.02.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.02.05/5(1018) Հոդ.24
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.09.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 հունվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014009

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 սեպտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 53-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՄԱՏՉԵԼԻ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ, ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՄԱՏՉԵԼԻ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 02.03.16 N 08-Ն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի գ) ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 2-րդ հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը,

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել`

1) Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման չափորոշիչը` համաձայն հավելված N 1-ի,

2) հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկը` համաձայն հավելված N 2-ի,

3) (ենթակետն ուժը կորցրել է 02.03.16 N 08-Ն)

(1-ին կետը փոփ. 02.03.16 N 08-Ն)

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Դ. Դումանյան

 

 

Հավելված N 1

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 20-ի

N 53-Ն հրամանի

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՄԱՏՉԵԼԻ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական կազմակերպությունների կողմից քաղաքացիների հատուկ և դժվարամատչելի հետազոտությունները տրամադրվում են.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված N 1-ով հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում (այսուհետ` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկ) ընդգրկված անձանց,

2) Վերարտադրության տարիքի կանանց` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում, ուռուցքաբանական մասնագիտացված բժշկական կազմակերպությունների կամ կաբինետների կողմից չարորակ նորագոյացություններով և տուբերկուլոզ ախտորոշում ունեցող այն պացիենտներին, որոնք ընդգրկված չեն սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում,

3) հիվանդանոցային պայմաններում՝ բժշկական ցուցումների առկայության դեպքում բժշկական օգնություն ստացող պացիենտներին՝ առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից սահմանված բնակչությանը պետության կողմից երաշխավորված ամբողջությամբ անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում անհետաձգելի հիվանդությունների և վիճակների ցանկերին համապատասխան:

3. Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների անհրաժեշտության դեպքում ուղեգրումներն իրականացվում են այն բժշկական կազմակերպության տնօրենի կողմից, որտեղ բուժվում է պացիենտը և (կամ) մասնագիտական խորհրդատվություն է տրամադրվում պացիենտին (երեխաներին` նաև դիսպանսեր հսկողության տակ գտնվելու դեպքում):

4. Հատուկ և դժվարամատչելի հետազոտությունները պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացվում են այն բժշկական կազմակերպությունների կողմից, որոնց հետ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կնքել է պայմանագիր՝ այդ հետազոտությունները պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացնելու համար:

5. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում համակարգչային տոմոգրաֆիկ, միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտությունները անզգայացմամբ կարող են իրականացվել.

1) ճառագայթային ախտորոշիչ բժշկական օգնության և սպասարկման տեսակի գծով լիցենզիայից զատ վերակենդանացում և անեսթեզիոլոգիա բժշկական օգնության և սպասարկման տեսակի գծով լիցենզիա ունեցող այն բժշկական կազմակերպությունների կողմից, որոնց հետ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կնքել է պայմանագիր՝ այդ հետազոտությունները պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացնելու համար,

2) այն դեպքում, երբ տվյալ բժշկական կազմակերպությունը չունի վերակենդանացում և անեսթեզիոլոգիա բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա, ապա նշված հետազոտությունները կարող են կազմակերպվել տվյալ բժշկական կազմակերպությունում համապատասխան բժշկական սարքավորումների և գործիքների հավաքածուի առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման 19-րդ կետի համաձայն, պայմանագրային հիմունքներով ծառայություն տրամադրող անեսթեզիոլոգի որակավորում ունեցող մասնագետի կամ համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության կողմից,

3) այն դեպքում, երբ տվյալ բժշկական կազմակերպությունը չունի վերակենդանացում և անեսթեզիոլոգիա բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա, բացակայում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման 19-րդ կետով սահմանված համապատասխան բժշկական սարքավորումների և գործիքների հավաքածուն, ապա համակարգչային տոմոգրաֆիկ, միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտությունները անզգայացմամբ կարող են իրականացվել, եթե տվյալ բժշկական կազմակերպությունը կնքել է պայմանագիր միևնույն շենքային պայմաններում տեղակայված այն բժշկական կազմակերպության հետ, որը բավարարում է սույն չափորոշչի 5-րդ կետի 1) և 2) ենթակետերի պահանջներին:

6. Բժշկական կազմակերպությունները սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց տրամադրում են հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների ուղեգիր` հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների անհրաժեշտության վերաբերյալ:

7. Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց, հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների անհրաժեշտության դեպքում, այդ հետազոտությունների ուղեգրումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված համապատասխան հրամանի համաձայն:

8. Եթե բժշկական կազմակերպությունը լիցենզավորված է ճառագայթային ախտորոշիչ (համակարգչային տոմոգրաֆիկ) գործունեության տեսակը իրականացնելու համար և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ ունի այդ հետազոտությունը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացնելու համար կնքած պայմանագիր, ապա տվյալ բժշկական կազմակերպությունում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժվող պացիենտների համակարգչային տոմոգրաֆիա հետազոտությունը իրականացվում է բժշկական կազմակերպության ներքին ուղեգրմամբ, որի արժեքը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` բժշկական կազմակերպության կողմից ներկայացրած հաշվետվության համաձայն և յուրաքանչյուր տարի տվյալ բժշկական կազմակերպության համար «դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրով հաստատված տարեկան բյուջեի սահմաններում:

9. Այն դեպքում, երբ բժշկական կազմակերպության կողմից պացիենտին նշանակված հատուկ և դժվարամատչելի հետազոտությունն իրականացնող բժշկական կազմակերպության մասնագետների գնահատմամբ ինֆորմատիվ կամ արդյունավետ չի գնահատվում, և կարիք կա այն փոխարինելու մեկ այլ հետազոտությամբ, հետազոտությունն իրականացնող բժշկական կազմակերպությունն իրավասու է այն փոփոխելու և իրականացնելու տվյալ ախտորոշման համար առավել արդյունավետ հետազոտություն, իսկ այդ հետազոտությունն իրականացնելու հնարավորության բացակայության դեպքում` ուղեգրելու համապատասխան հետազոտությունն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ տվյալ հետազոտության մասով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացնելու համար կնքած պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպություն:

10. Սույն չափորոշչի 7-րդ կետով նախատեսված դեպքում պացիենտին բացի նոր ուղեգրից տրամադրվում է նաև նախորդ ուղեգրի պատճենը և բժշկական հիմնավորում-եզրակացությունը, որը պատճառ է հանդիսացել լրացուցիչ ուղեգրման համար:

11. Հատուկ և դժվարամատչելի հետազոտություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված N 7-ով սահմանված ուղեգրի ձևին համապատասխան ուղեգիր:

(11-րդ կետը խմբ. 02.03.16 N 08-Ն)

12. Բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձինք հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրվում են նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների և վերափորձաքննության բաժնի կողմից:

13. Զինապարտների հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտման ուղեգրումը Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշման համաձայն, իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

14. Հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների համար քաղաքացիները բժշկական կազմակերպություն են ներկայացնում.

1) սույն չափորոշչով սահմանված կարգով տրված ուղեգիր,

2) սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված քաղաքացիները ուղեգրի հետ ներկայացնում են նաև սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ և դրանց պատճենները,

3) անձնագիր (մինչև 16 տարեկան երեխաների դեպքում` ծննդյան վկայական) և դրանց պատճենները,

4) չարորակ նորագոյացություններով տառապող անձինք` «Չարորակ նորագոյացություն» ախտորոշումը հաստատող տեղեկանք` տրված ուռուցքաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորված կազմակերպությունների կողմից,

5) տուբերկուլոզով տառապող անձինք` «տուբերկուլոզ» ախտորոշումը հաստատող տեղեկանք` տրված տուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորված կազմակերպությունների կողմից,

6) հղի կանայք` տեղեկանք ` տրված հղիի նախածննդյան հսկողություն կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից:

15. Սույն հրամանի 1-ին կետի 2) ենթակետով հաստատված ցանկի 12, 13, 14, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 25, 26, 29, 31, 33, 36, 46 և 55-րդ կետերով նախատեսված հետազոտությունները նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության ընթացքում դրանց իրականացման հնարավորություն ունեցող բժշկական կազմակերպություններում կարող են իրականացվել առանց ուղեգրման` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների «Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի տարեկան պայմանագրային գումարների շրջանակներում:

16. Սույն հրամանի 1-ին կետի 2) ենթակետով հաստատված ցանկի 12, 13, 14, 17, 18, 19, 21, 22, 23, 25, 32, 33, 37, 38, 39, 40, 41, 46, 53, 54, 55, 56 և 57-րդ կետերով նախատեսված հետազոտությունները շարունակական հսկողության տակ գտնվող երեխաների դիսպանսեր հսկողության ընթացքում դրանց իրականացման հնարավորություն ունեցող բժշկական կազմակերպություններում կարող են կատարվել առանց ուղեգրման` բժշկական կազմակերպությունների «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրի տարեկան պայմանագրային գումարների շրջանակներում:

17. Սույն հրամանի 1-ին կետի 2) ենթակետով հաստատված ցանկի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված բժշկական հետազոտությունները իրականացվում են անոթների կլինիկորեն արտահայտված նեղացումների դեպքում:

18. Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների հատուկ և դժվարամատչելի հետազոտությունները և ուղեգրումները իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշումով հաստատված կարգի համաձայն:

19. Հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների փոխհատուցումը կատարվում է փաստացի ներկայացված հետազոտությունների դիմաց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված գներով` տվյալ բժշկական կազմակերպության հետ կնքված պայմանագրային գումարի շրջանակներում:

(հավելվածը խմբ. 02.03.16 N 08-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 20-ի

N 53-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՄԱՏՉԵԼԻ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

NN

Ախտորոշիչ հետազոտությունների տեսակները

1.

Համակարգչային տոմոգրաֆիա (գլխուղեղ, ակնախոռոչներ, հիպոֆիզ, դիմածնոտային հատված, պարանոց, կրծքավանդակ, կրծքագեղձ, որովայն, կոնք, ողնաշար՝ ըստ հատվածների, պարանոցային, կրծքային, գոտկասրբանային, ստորին և վերին վերջույթներ) յուրաքանչյուր տեղակայումը

2.

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ներառյալ հիվանդի անզգայացման և կոնտրաստ նյութի արժեքները)

3.

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա /առանց կոնտրաստ նյութի/

4.

Անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա` 1 հատվածի

5.

Անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա` 2 հատվածի

6.

Անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա` 3 հատվածի

7.

Կորոնարոանգիոգրաֆիա

8.

Գլխուղեղի ախտորոշիչ անգիոգրաֆիա

9.

Վիրահատված հիվանդի գլխուղեղի ախտորոշիչ կրկնակի անգիոգրաֆիա դինամիկ հսկողության նպատակով` վիրահատությունից հետո 9 ամսվա ընթացքում

10.

Ռադիոնուկլիդային ախտորոշման հետազոտություններ

11.

Աորտայի, մագիստրալ անոթների և պերիֆերիկ անոթների անգիոգրաֆիա, ռենովազոգրաֆիա

12.

Գլխուղեղի ներգանգային և արտագանգային անոթների գերձայնային դոպլեր հետազոտություն

13.

Վերջութային անոթների հեմոդինամիկայի գերձայնային դոպլեր հետազոտություն 
(վերին վերջույթների, ստորին վերջույթների)

14.

Մագիստրալ անոթների գերձայնային դուպլեքս հետազոտություն (գլխուղեղ, որովայնի խոռոչ, ստորին վերջույթներ, վերին վերջույթներ) - յուրաքանչյուր հետազոտությունը

15.

Պտղի էխոկարդիոգրաֆիա

16.

Դոպլերֆլուսիմետրիա (մոր և պտղի)

17.

Էխոկարդիոգրաֆիա դոպլեր հետազոտությամբ

18.

Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա

19.

Էխոէնցեֆալոգրաֆիա

20.

Էլեկտրոկարդիոգրաֆիա չափավորված ծանրաբեռնվածությամբ (տրեդմիլ-տեստ կամ վելոէրգոմետրիա)

21.

Էլեկտրանեյրամիոգրաֆիա (վերին վերջույթների, ստորին վերջույթների, դեմքի, միաստենիկ փորձ)

22.

Կոլոնոսկոպիա

23.

Դուոդենոսկոպիա

24.

Կոլպոսկոպիա (նշանակիր բիոպսիայով և վիրուսոլոգիական, ցիտոլոգիական հետազոտությամբ/

25.

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա

26.

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա հելիկոբակտեր պիլորիի որոշմամբ

27.

Մամոգրաֆիա

28.

Պտղի բիոֆիզիկական պրոֆիլի որոշում

29.

Սպիրոմետրիա /համակարգչային/

30.

Էլեկտրասրտագրություն հոլտեր մոնիտորինգ

31.

Ուռոֆլուոմետրիա

32.

Ուռոդինամիկական համալիր հետազոտում (ուռոֆլյուոմետրիա, ցիստոտոնոմետրիա, ուրետրայի պրոֆիլոմետրիա)

33.

Աուդիոմետրիա (խաղային, տոնալ), օտոակուստիկ, տիմպանոմետրիա

34.

Օնկոմարկերներ (յուրաքանչյուր հետազոտությունը)

35.

Կարիոտիպի որոշում արյան մեջ

36.

Պարբերական հիվանդության հակադեզօքսիռիբոնուկլեական թթվի (ԴՆԹ-ի) (հակաԴՆԹ) հակամարմինների որոշում` իմունոֆերմենտատիվ եղանակով (ds DNA)

37.

Իմունոգլոբուլին Ե-ի (E) որոշում /համալիր 9 ալերգենի նկատմամբ զգայունություն/

38.

Իմունոգլոբուլին Ե-ի (E) որոշում /համալիր 10 ալերգենի նկատմամբ զգայունություն/

39.

Իմունոգլոբուլին Ե-ի (E) որոշում /համալիր 20 ալերգենի նկատմամբ զգայունություն/

40.

Հորմոնալ հետազոտություններ - մեկ հետազոտությունը

41.

Իմունոլոգիական հետազոտություն - մեկ հետազոտությունը

42.

Ցիկլոսպորինի որոշում

43.

Տրոպոնինի որոշում

44.

Ֆերիտինի որոշում

45.

Հակաէպիլեպտիկ դեղի որոշում (Կարբամազեպին, Վալպրոաթթու (Վալպրոատի նատրիում), Ֆենոբարբիտալ)

46.

Ֆենիլալանինի որոշումը արյան մեջ

47.

«Հեպատիտ Ց» PCR/ՓՍՌ մեթոդով

1) որակական

2) քանակական

48.

Հականուկլեար հակամարմինների որոշում` իմունոֆերմենտատիվ եղանակով (ANA)

49.

Հակադեզօքսիռիբոնուկլեական թթվի (հակաԴՆԹ) հակամարմինների որոշում` իմունոֆերմենտատիվ եղանակով (ds DNA)

50.

Հյուսվածքային տրանսգլյուտամինազային հակամարմինների որոշում

51.

Խորիոնիկ գոնադոտրոպոինի որոշում

52.

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ԴՆԹ-ի որոշում

53.

Հելիկոբակտեր պիլորի անտիգենի որոշում կեղտի մեջ

54.

Հելիկոբակտեր պիլորի անտիգենի որոշում արյան մեջ

55.

Ռենտգենոգրաֆիա հեղուկ կոնտրաստով

56.

Միզային քարերի բաղադրության որոշում

57.

Գլիկոհեմոգլոբինի որոշում

58.

Կարիոտիպի հետազոտություն մոլեկուլային-բջջագենետիկական մեթոդների օգնությամբ - ՖԻՇ/FISH

59.

Պերինատալ (ԹՕՐՉ/TORCH) ինֆեկցիաների ախտորոշում` իմունոֆերմենտային և դեզօքսիռիբոնուկլեական թթվի (ԴՆԹ-ի) որոշմամբ /սեռավարակներ, տոքսոպլազմոզ, կարմրախտ և այլն/

60.

Հիպոթիրեոզի սկրինինգ

61. Դենսիտոմետրիա

62.

Կարիոտիպի որոշում ոսկրածուծի մեջ

(հավելվածը լրաց. 18.07.14 N 52-Ն)

 

Հավելված N 3

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 20-ի

N 53-Ն հրամանի

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՄԱՏՉԵԼԻ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(հավելվածն ուժը կորցրել է 02.03.16 N 08-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան