«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 մայիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 10616142
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 ապրիլի 2016 թ. |
N 113-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի մայիսի 6-ի «Պետական և համայնքային անտառներում բնափայտի մթերման կարգը հաստատելու մասին» N 80-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 9-րդ կետի N 3 աղյուսակի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
« |
|
», |
2) 10-րդ կետի N 4 աղյուսակի 2-րդ և 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
3) 30-րդ կետի «25-27» թվերը փոխարինել «27-29» թվերով,
4) 13-րդ գլխի վերնագիրը և 32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«XIII. ԿԼՈՐ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ (ԳԵՐԱՆԻ) ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՏԱՅԻՆ ՉԱՓՈՒՄԸ
32. Շինափայտի (գերանի) քանակական ցուցանիշ է հանդիսանում նրա ծավալը (առանց կեղևի), որը չափվում է յուրաքանչյուր գերանի համար առանձին` համաձայն սույն կարգի գերանների ծավալների հատային հաշվարկման N 6-րդ աղյուսակի:»,
5) 15-րդ գլխի վերնագիրը և համարակալումը հանել, իսկ 36-րդ կետն ուժը կորցրած ճամաչել,
6) Կարգի «XVI», «XVII», «XVIII», «XIX» «XIX», «XX», «XXI», «XXII», թվերը համապատասխանաբար փոխարինել «XIV», «XV», «XVI», «XVII», «XVIII», «XIX», «XX», «XXI» թվերով,
7) 35-րդ կետի «Շինափայտի» բառը փոխարինել «Սույն կարգի N 6-րդ աղյուսակում գերանի չափագրական տվյալների բացակայության դեպքում շինափայտի (գերանի)» բառերով,
8) N 6-րդ աղյուսակի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«Գերանների ծավալների հատային հաշվարկման աղյուսակ (1,0 սմ/մ)»,
9) 37-րդ կետի «60» թիվը փոխարինել «61» թվով,
10) 40-րդ կետի «(N 14 պատկեր)» բառերը փոխարինել «(N 2 նկար)» բառերով,
11) 58-րդ կետի «և իրացման» բառերը հանել, իսկ 6)-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
12) 58-րդ կետից հետո լրացնել նոր 58.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«58.1. Շինափայտի և վառելափայտի իրացման դեպքում անհրաժեշտ փաստաթղթավորումն իրականացվում է համաձայն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հավելվածով սահմանված «Հայաստանի Հանրապետությունում առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման» կարգի (այսուհետ` հարկային փաստաթղթեր):»,
13) 60-րդ կետի «անտառօգտագործողին» և «անտառօգտագործողի» բառերը համապատասխանաբար փոխարինել «հայտատուին» և «հայտատուի» բառերով,
14) 62-րդ կետի «34» թիվը փոխարինել «35» թվով,
15) 72-րդ կետի 2)-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) Իրացման դեպքում` հարկային փաստաթղթերը, համաձայն սույն կարգի 58.1-րդ կետի:»:
Նախարար` |
Ս. Կարապետյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|