Գլխավոր տեղեկություն
Համար
N 2034-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.05.2016-01.07.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.10.03/23(406) Հոդ.375
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
16.08.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 սեպտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12411420

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

16 օգոստոսի 2011 թ.
ք. Երևան

N 2034-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 1423-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով հաստատված կարգի 4-րդ և 22-րդ կետերը`  

(նախաբանը փոփ. 25.04.16 N 29-Ն)

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 14-ի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի և ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու և հարկային մարմնի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1423-Ն հրամանը:

 

Կոմիտեի նախագահի
ժամանակավոր պաշտոնակատար

Ա. Աֆրիկյան

 

 

 Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի
2011 թվականի օգոստոսի
16
N 2034-Ն հրամանի

 

Ձև

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ

 

1.Փաստաթղթի հերթական համարը

________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

2. Հարկ վճարողի հաշվառման համարը

3. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը

               
                   

4. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

5. Գտնվելու վայրը

 

6. Հաշվետու ժամանակաշրջանը

Տարի

          

Ամիս

      

Եռամսյակ

 

7.Ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

 

(դրամ)

ԱԱՀ-ի կրեդիտ

[Ա].
Շրջանառությունը

[Բ].
ԱԱՀ կրեդիտ

8. ԱԱՀ-ից ազատված (հարկման օբյեկտ չհամարվող) գործարքներ, այդ թվում`

 

X

8.1 Օրենքի հոդվածի համարը

8.2 Հոդվածի կետի համարը

X

X

     

X

     

X

9. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներ

 

X

10. Հաստատագրված և (կամ) արտոնագրային վճարով հարկվող գործունեությունից

 

X

11. ԱԱՀ-ի 20% դրույքաչափով հարկվող գործարքներ

   

12. ԱԱՀ-ի 16.67% հաշվարկային դրույքաչափով հաշվարկվող

   

13.ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորություն

X

 

14. Ընդամենը ԱԱՀ-ի կրեդիտ
[Ա]= ([8.Ա] + [9.Ա] + [10.Ա] +[11.Ա] + [12.Ա] - [12.Բ])
[Բ]= ([11.Բ] + [12.Բ] + [13.Բ])

   
 

ԱԱՀ-ի դեբետ

[Ա]. Արժեք

[Բ].ԱԱՀ դեբետ

15. ՀՀ տարածք ներմուծված ապրանքների

   

16. ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների

   

16.1. Ձեռք բերված ապրանքների մասով դեբետի հետաձգում (գումարը)

X

 

16.2 Հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարի ճշգրտման ընդհանուր գումարը, այդ թվում` (նշվում է ճշգրտման հիմքը, պատճառը)

[Ա]. Ավելացում

[Բ]. Պակասեցում

   
     
     

17. Ընդամենը ԱԱՀ-ի դեբետ ([15.Բ]+[16.Բ]-[16.1.Բ]+16.2.Ա]-[16.2.Բ])
Եթե գործողության արդյունքը`
- հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»
- դրական է` լրացվում է [Ա] վանդակը,
- բացասական է` լրացվում է [Բ] վանդակը

[Ա]. դրական

[Բ]. բացասական

   
 

18. Ներմուծված այն ապրանքների, որոնց մասով օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն առաջանում է պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար

[Ա].
Շրջանառությունը

[Բ]. Հաշվարկված ԱԱՀ գումարը

   
 

19. Տվյալ ժամանակաշրջանի համար հաշվարկված ԱԱՀ
 - եթե լրացված է [17.Ա] վանդակը` ապա ([14.Բ] - [17.Ա]), 
 - եթե լրացված է [17.Բ] վանդակը` ապա ([14. Բ] + [17.Բ ]):
Եթե նշված գործողության արդյունքը դրական է` լրացվում է [Ա] վանդակը, եթե բացասական` լրացվում է [Բ] վանդակը, եթե հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»)

[Ա]. Ենթակա է բյուջե վճարման
(կրեդիտ)

[Բ]. Ենթակա է հաշվանցման (դեբետ)

   

 

Կազմակերպության տնօրեն
 (անհատ ձեռնարկատեր)

__________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը

Հաշվապահ

__________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը

 

(ձևը փոփ. 29.12.11 N 3514-Ն, լրաց. 21.07.12 N 228-Ն, 09.07.14 N 421-Ն)

 

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը (այսուհետ` հաշվարկ) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 33-րդ հոդվածին համապատասխան: Հաշվարկը լրացվում է դրամներով (առանց լումաների): Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկը (այդ թվում` ճշգրտված) ճշգրտելու համար ներկայացվում է նոր հաշվարկ` ճշգրտված տվյալներով:

2. Հաշվարկի 1-ին կետը լրացվում է հարկային մարմնի կողմից:

3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

4. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է ավելացված արժեքի հարկ (այսուհետ` ԱԱՀ) վճարողի հաշվառման համարը` այդ համարների կիրառումը ուժի մեջ մտնելու պահից:

5. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:

6. Հաշվարկի 5-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը:

7. Հաշվարկի 6-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է ԱԱՀ-ի հաշվարկը: Եթե տվյալ հարկ վճարողի համար հաշվարկի ներկայացման հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը, ապա լրացվում են միայն տարվա և ամսվա համար նախատեսված վանդակները: Եռամսյակային կտրվածքով ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացնող անձինք ամսվա համար նախատեսված վանդակները չեն լրացնում:

8. Հաշվարկի 7-րդ կետում լրացվում է հաշվարկի ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Էլեկտրոնային եղանակով հաշվարկի ներկայացման դեպքում հաշվարկի ներկայացման ամսաթիվ է համարվում հաշվարկի ստացումը և գրանցումը հավաստող ծանուցման ամսաթիվը: Փոստով հաշվարկը ներկայացնելու դեպքում, անկախ հաշվարկում նշված ամսաթվից, հաշվարկի ներկայացման ամսաթիվ է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Հաշվարկը առձեռն ներկայացվելու դեպքում ներկայացման օր է համարվում հաշվարկը հարկային տեսչություն հանձնելու օրը:

9. Հաշվարկի 8-16-րդ կետերի «Ա» կամ «Բ» վանդակներում արժեքային մեծության բացակայության դեպքում հաշվարկի այդ վանդակները ընդունվում են «0» (զրո): Հաշվարկի «X» նշումով վանդակները չեն լրացվում:

10. Հաշվարկի 8-րդ կետում լրացվում է հետևյալ գործարքների մասով իրացման շրջանառության ընդհանուր մեծությունը, այդ թվում`

1) Օրենքի 7-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ չհամարվող (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ կետում նշված) գործարքների,

2) Օրենքի 15-րդ, 17-րդ և 47-րդ հոդվածների համաձայն հարկից ազատված գործարքների,

3) այն գործարքների մասով շրջանառությունը, որոնց վրա չի տարածվում Օրենքի գործողությունը,

4) ԱԱՀ-ով չհարկվող շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի իրացման շրջանառությունը:

(10-րդ կետը փոփ. 09.07.14 N 421-Ն)

10.1. Հաշվարկի 8.1-րդ և 8.2-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են Օրենքի այն հոդվածի և կետի համարները, որոնց համաձայն այդ գործարքները համարվում են ԱԱՀ-ից ազատված (հարկման օբյեկտ չհամարվող) գործարքներ, իսկ համապատասխան կետի «Ա» վանդակում լրացվում է իրացման շրջանառությունը: Օրինակ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա` հարկ վճարողների կողմից ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարքների շրջանառությունը պետք է արտացոլվի առանձին տողով՝ այդ տողի 8.1-րդ կետում նշելով «7» թիվը, իսկ 8.2-րդ կետում «2» թիվը, իսկ թերթերի և ամսագրերի իրացման շրջանառությունը պետք է արտացոլվի առանձին տողով՝ այդ տողի 8.1-րդ կետում նշելով «15» թիվը, իսկ 8.2-րդ կետում «10» թիվը: Ընդ որում, այն գործարքների դեպքում, որոնց վրա չի տարածվում օրենքի գործողությունը, 8.1-րդ կետում լրացվում է «1» թիվը, իսկ ԱԱՀ-ով չհարկվող շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի իրացման դեպքում 8.1-րդ կետում լրացվում է «8» թիվը:

(10.1-ին կետը լրաց. 09.07.14 N 421-Ն)

11. Հաշվարկի 9-րդ կետում լրացվում է Օրենքի 16-րդ հոդվածով սահմանված գործարքների (գործառնությունների) շրջանառությունը:

12. Հաշվարկի 10-րդ կետում լրացվում է հաստատագրված և (կամ) արտոնագրային վճարներով հարկվող գործունեությունից հասույթը (շրջանառությունը):

(12-րդ կետը լրաց. 21.07.12 N 228-Ն)

13. Հաշվարկի 11-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է ԱԱՀ-ի 20% դրույքաչափով հարկվող գործարքների շրջանառությունը (արժեքը)՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (ներառյալ հետաձգված պարտավորության գումարները): Օրենքի 24.1-րդ հոդվածում նշված գործարքների մասով նշվում է այն գործարքների շրջանառությունը և ԱԱՀ-ի գումարը, որի դիմաց կատարվել է վճարում:

14. Հաշվարկի 12-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է այն գործարքների ընդհանուր արժեքը (լրիվ արժեքով հատուցման ընդհանուր գումարը), որոնց արժեքը հայտարարվում է լրիվ արժեքով հատուցման գումարով (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը): Հաշվարկի 12-րդ կետի [Բ] վանդակում լրացվում է ԱԱՀ-ի գումարը` հաշվարկված լրիվ արժեքով հատուցման գումարի նկատմամբ 16.67% հաշվարկային դրույքաչափով: Օրենքի 24.1-րդ հոդվածում նշված գործարքների մասով նշվում է այն գործարքների շրջանառությունը և ԱԱՀ-ի գումարը, որի դիմաց կատարվել է վճարում:

15. Հաշվարկի 13-րդ կետում լրացվում է ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորության ընդհանուր գումարը, այդ թվում`

1) հաշվարկի 11-րդ և 12-րդ կետերում նշված գործարքների հետ չկապված պարտավորությունների գումարները (մասնավորապես՝ Օրենքի 8-րդ հոդվածի 4 կետով սահմանված կարգով առաջացած պարտավորության գումարը),

2) Օրենքի 19-րդ հոդվածի պահանջները խախտելու արդյունքում դուրս գրված հարկային հաշիվներում և ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքում` հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:

16. Հաշվարկի 14-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է [8.Ա], [9.Ա], [10.Ա], [11.Ա] և [12.Ա] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [12.Բ] վանդակում նշված թվի տարբերությունը, իսկ [Բ] վանդակում լրացվում է [11.Բ], [12.Բ], [13.Բ] վանդակներում նշված թվերի հանրագումարը:

17. Հաշվարկի 15-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է ապրանքների ներմուծման ընդհանուր ծավալը (այդ թվում` ներմուծված այն ապրանքների, որոնց համար ներմուծման պահին ԱԱՀ չի գանձվում)՝ մաքսային արժեքով, իսկ [Բ] վանդակում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից ներմուծման պահին գանձված ԱԱՀ-ի գումարը:

18. Հաշվարկի 16-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների (այդ թվում` ԱԱՀ-ով չհարկված) ընդհանուր արժեքը, անկախ այն հանգամանքից՝ դրանց դիմաց մատակարարներին վճարում կատարվել է, թե ոչ, իսկ [Բ] վանդակում՝ ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների համար մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված հարկի ընդհանուր գումարը:

19. Հաշվարկի 16.1-րդ կետում լրացվում է ստացված ծառայությունների և ձեռք բերված ապրանքների դիմաց մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում, Օրենքի 24.1-րդ և 24.2-րդ հոդվածների դեպքում` նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարի այն մեծությունը (մասը), որի մասով հաշվանցում կատարելու իրավունքի ձեռքբերման պահը, համաձայն Օրենքի 23-րդ. 24.1-րդ և 24.2-րդ հոդվածների, հետաձգվում է մինչև նշված հոդվածներում նշված ձեռքբերումների դիմաց վճարման պահը:

20. Հաշվարկի 16.2-րդ կետում լրացվում են, Օրենքի համաձայն կատարվող վերահաշվարկների արդյունքում, հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը կամ պակասեցումը` ըստ վերահաշվարկ կատարելու հիմքերի (հոդվածների): Սույն հաշվարկի առումով որպես այդպիսիք ընդունվում են, մասնավորապես`

1) ԱԱՀ-ով չհարկվող (հարկման օբյեկտ չհամարվող), ԱԱՀ-ից ազատված, ինչպես նաև օրենքի գործողության ոլորտում չընդգրկվող գործարքներին ուղղակիորեն վերաբերող ձեռքբերումների մասով ԱԱՀ-ի գումարները, որոնք ենթակա չեն հաշվանցման և պետք է միացվեն ձեռքբերման արժեքին կամ արտադրության ու շրջանառության ծախսերին,

2) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով հաշվանցման իրավունքը Օրենքի 23-րդ և 24.2-րդ հոդվածների համաձայն հետաձգվել էր նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում,

3) Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն հաշվանցման պակասեցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը,

4) Օրենքի 27-րդ հոդվածի համաձայն կատարվող հաշվարկների արդյունքում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը,

5) Օրենքի 6.1-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն պետական բյուջե վճարված, իսկ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների դեպքում` հաշվանցված ԱԱՀ-ի գումարները, որոնք ԱԱՀ վճարող համարվող անձանց կողմից հաշվանցվում են, դրանց մարման հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով,

6) Օրենքի 43.1-րդ հոդվածի համաձայն հաշվանցման պակասեցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը,

7) Օրենքի 44.1-րդ հոդվածի համաձայն կատարվող հաշվարկների արդյունքում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը,

8) Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն վերաձևակերպման ենթակա ԱԱՀ-ի գումարների ճշգրտում,

9) Օրենքի 26-րդ հոդվածի համաձայն վերաձևակերպման ենթակա ԱԱՀ-ի գումարների ճշգրտում:

(20-րդ կետը լրաց. 21.07.12 N 228-Ն, փոփ., լրաց.  09.07.14 N 421-Ն)

21. Հաշվարկի 17-րդ կետում լրացվում է դեբետագրման արդյունքը, ընդ որում, եթե`

1) ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + 16.2.Ա] - [16.2.Բ]) հավասար է 0-ի, ապա հաշվարկի 17-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»,

2) ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + 16.2.Ա] - [16.2.Բ]) մեծ է 0-ից, ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է 17-րդ կետի [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0»,

3) ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + 16.2.Ա] - [16.2.Բ]) փոքր է 0-ից, ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է 17-րդ կետի [Բ] վանդակում, իսկ [Ա] վանդակում լրացվում է «0»:

22. Հաշվարկի 18-րդ կետում` [Ա] վանդակում լրացվում է ներմուծված այն ապրանքների մաքսային արժեքը, որոնց մասով Օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասին համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում առաջացել է ԱԱՀ-ի վճարման պարտավորություն, իսկ [Բ] վանդակում` առաջացած ԱԱՀ-ի պարտավորության գումարը: Հաշվարկի 18-րդ կետը հաշվարկին չի մասնակցում:

(22-րդ կետը խմբ. 29.12.11 N 3514-Ն) 

23. Հաշվարկի 19-րդ կետում լրացվում է տվյալ ժամանակաշրջանում պետական բյուջեի վճարման կամ հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ԱԱՀ-ի գումարը: Ընդ որում,

1) եթե լրացված է Հաշվարկի 17-րդ կետի [Ա] վանդակը` ապա ([14.Բ] - [17.Ա]) հաշվարկի 0-ից տարբերվող արդյունքը լրացվում է`

ա. [Ա] վանդակում, եթե այդ արդյունքը դրական թիվ է, և [Բ] վանդակում լրացվում է «0»,

բ. [Բ] վանդակում` բացարձակ արժեքով, եթե այդ արդյունքը բացասական թիվ է և [Ա] վանդակում լրացվում է «0».

2) եթե լրացված է հաշվարկի 17-րդ կետի [Բ] վանդակը` ապա ([14.Բ] + [17.Բ]) արդյունքը լրացվում է [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0».

3) եթե ([14.Բ] - [17.Ա]) հաշվարկի արդյունքը հավասար է 0-ի` հաշվարկի 19-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»:

(հավելվածը փոփ., խմբ. 29.12.11 N 3514-Ն, լրաց. 21.07.12 N 228-Ն, փոփ., լրաց. 09.07.14 N 421-Ն)

 

 

 

 Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի
2011 թվականի օգոստոսի
16
N 2034-Ն հրամանի

 

Ձև

_________________________________

հարկային տեսչություն

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման եվ (կամ) վերադարձի

 

1.Փաստաթղթի հերթական համարը

____________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

2. Հարկ վճարողի հաշվառման համարը

3. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը

               
                   

4. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

5. Գտնվելու վայրը

 

6. Դիմումի ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

 

7. Խնդրում եմ ստորև նշված ժամանակաշրջաններին վերաբերվող` հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ԱԱՀ-ի գումարի հաշվին հարկային և (կամ) մաքսային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկերի և պարտադիր այլ վճարների մասով ստորև նշված պարտավորությունների մարումը իրականացնել`
(նշել` «ուսումնասիրությամբ» կամ «առանց ուսումնասիրության»)

 

8. ԱԱՀ-ի դեբետային մնացորդը՝ դիմում ներկայացնելու օրվա դրությամբ (դրամ)

 

 (դրամ)

9.Ժամանակաշրջանը, որին վերաբերվող ԱԱՀ-ի գումարների հաշվանցման և(կամ) վերադարձի համար ներկայացվում է դիմումը

10.Նշված
ժամանակա-շրջանի ԱԱՀ-ի հաշվարկներով հաշվանցված գումարը

11.Նշված ժամանակա-շրջանում ԱԱՀ-ի 0-ական դրույքա-չափով հարկվող գործարքների հարկվող շրջանառու-թյունը

12.Նշված
ժամանակա-շրջանում ԱԱՀ-ի 0-ական դրույքա-չափով հարկվող գործարքների հարկվող շրջանառու-թյան 20%-ը

սկիզբը

ավարտը

տարեթիվը

ամիսը

եռամսյակը

տարեթիվը

ամիսը

եռամսյակը

                 
                 
                 

Ընդամենը

     

13. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ներկայացվող ԱԱՀ-ի գումարը

 

14.Նախորդ հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերվող գումարը, որի հաշվանցման և (կամ) վերադարձի կասեցման հիմքերը վերացվել են

 

15.Նախորդ հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերվող գումարը, որն առաջացել է այդ ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկների ճշգրտման արդյունքում (պակասեցումը « - »` ավելացումը « + » նշանով

 

16. Ընդամենը հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացվող գումարը ([13]+[14]+[15])

 

17. Խնդրում եմ հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ԱԱՀ-ի գումարի հաշվին մարել հարկային և (կամ) մաքսային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկերի և պարտադիր այլ վճարների մասով ստորև նշված պարտավորությունները (լրացվում է անհրաժեշտության դեպքում)`

հարկային կամ պարտադիր այլ վճարների մասով պարտավորության անվանումը

մարման ենթակա գումարը, դրամ

   
   
   
   
   
   
 Ընդամենը  
 

18. Խնդրում եմ հարկային և (կամ) մաքսային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկերի և պարտադիր այլ վճարների մասով պարտավորությունները մարելուց հետո առաջացած մնացորդային գումարը`

1) ուղղել հետագա հաշվետու ժամանակաշրջաններում առաջանալիք հետևյալ հարկային կամ պարտադիր այլ վճարների մասով պարտավորությունների մարմանը

գումարը, դրամ

   
   
   
   

2) վերադարձնել հետևյալ բանկային հաշվին`

բանկի անվանումը

բանկային հաշվի համարը

գումարը, դրամ

     
     
     
     
 Ընդամենը  

Կազմակերպության տնօրեն
 (անհատ ձեռնարկատեր)

__________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը

Հաշվապահ

__________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը

(ձևը փոփ. 25.04.16 N 29-Ն)

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումը (այսուհետ` դիմում) լրացվում և ներկայացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) բաղկացուցիչ մասը կազմող N1 հավելվածով հաստատված կարգի 4-րդ կետին համապատասխան: Դիմումը լրացվում և ներկայացվում է ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարները այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցելու և (կամ) վերադարձնելու նպատակով, այդ թվում` առևտրային կազմակերպությունների լուծարման և անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման դեպքերում, եթե անձը իրականացրել է ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներ: Դիմումը լրացվում է դրամներով (առանց լումաների):

2. Դիմումի 1-ին կետը լրացնում է հարկային մարմինը:

3. Դիմումի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

4. Դիմումի 3-րդ կետում լրացվում է ավելացված արժեքի հարկ (այսուհետ` ԱԱՀ) վճարողի հաշվառման համարը` այդ համարների կիրառումը ուժի մեջ մտնելու պահից:

5. Դիմումի 4-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:

6. Դիմումի 5-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը:

7. Դիմումի 6-րդ կետում լրացվում է դիմումի ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Էլեկտրոնային եղանակով դիմումի ներկայացման դեպքում դիմումի ներկայացման ամսաթիվ է դիմումի ստացումը և գրանցումը հավաստող ծանուցման ամսաթիվը: Փոստով դիմումը ներկայացնելու դեպքում, անկախ դիմումում նշված ամսաթվից, դիմումի ներկայացման ամսաթիվ է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Դիմումը առձեռն ներկայացվելու դեպքում ներկայացման օր է համարվում դիմումը հարկային տեսչություն հանձնելու օրը:

8. Դիմումի 7-րդ կետում ԱԱՀ վճարողի կողմից լրացվում է «ուսումնասիրությամբ» բառը, եթե հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ԱԱՀ-ի գումարի հաշվին հարկային և (կամ) մաքսային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկերի և պարտադիր այլ վճարների մասով դիմումում նշված պարտավորությունների մարումը հարկային մարմնին առաջարկում է իրականացնել ուսումնասիրությամբ կամ լրացվում է «առանց ուսումնասիրության» բառերը, եթե հաշվանցումը և (կամ) վերադարձը օրենքով կարող է իրականացվել առանց ուսումնասիրության:

(8-րդ կետը փոփ. 25.04.16 N 29-Ն)

9. Դիմումի 8-րդ կետում լրացվում է ԱԱՀ-ի դեբետային մնացորդը` դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ:

10. Դիմումի 9-րդ կետում լրացվում է այն ժամանակաշրջանը (ժամանակաշրջանները), որին վերաբերող ԱԱՀ-ի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի համար ներկայացվում է դիմումը: Ընդ որում`

1) իրար հաջորդող մի քանի հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող ԱԱՀ-ի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման համար լրացվում է առաջին հաշվետու ժամանակաշրջանի սկզբի տարեթիվը, ամիսը կամ եռամսյակը և վերջին հաշվետու ժամանակաշրջանի վերջի տարեթիվը, ամիսը կամ եռամսյակը (որոնց համար պետք է կատարվի հաշվանցում և (կամ) վերադարձ).

2) իրար չհաջորդող ժամանակահատվածներին վերաբերող ԱԱՀ-ի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման համար լրացվում են առանձին տողեր` նշելով այդ ժամանակահատվածի առաջին հաշվետու ժամանակաշրջանի սկզբի տարեթիվը, ամիսը կամ եռամսյակը և վերջին հաշվետու ժամանակաշրջանի տարեթիվը, ամիսը կամ եռամսյակը.

3) մեկ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող ԱԱՀ-ի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման համար որպես ժամանակաշրջանի սկիզբ և ժամանակաշրջանի ավարտ նշվում է նույն տարեթիվը, ամիսը կամ եռամսյակը:

 11. Դիմումի 10-րդ կետում` տվյալ ժամանակաշրջանի (ժամանակաշրջանների) ԱԱՀ-ի հաշվարկներով հաշվանցված գումարը, իսկ 11-րդ կետում` տվյալ ժամանակաշրջանում (ժամանակաշրջաններում) ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառությունը:

12. Դիմումի 12-րդ կետում լրացվում է տվյալ ժամանակաշրջանում (ժամանակաշրջաններում) ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20%-ը:

13. Դիմումի 13-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացվող ԱԱՀ-ի գումարը:

14. Դիմումի 14-րդ կետում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող գումարը, որի հաշվանցման և (կամ) վերադարձի կասեցման հիմքերը վերացվել են:

15. Դիմումի 15-րդ կետում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող գումարը, որն առաջացել է այդ ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկների ճշգրտման արդյունքում (պակասեցումը` « - », ավելացումը` « + » նշանով):

16. Դիմումի 16-րդ կետում լրացվում է հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացվող ընդհանուր գումար` ([13]+[14]+[15]):

17. Դիմումի 17-րդ կետում լրացվում են այն հարկատեսակները և պարտադիր այլ վճարները, դրանց մասով պարտավորության մեծությունները, որոնք պետք է մարվեն հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ԱԱՀ-ի գումարների հաշվին:

18. Դիմումի 18-րդ կետում լրացվում է հարկային և (կամ) մաքսային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկերի և պարտադիր այլ վճարների մասով պարտավորությունները մարելուց հետո առաջացած մնացորդային գումարի այն մասը (գումարը), որը պետք է ուղղվի հարկ վճարողի հետագա հաշվետու ժամանակաշրջաններում հարկերի և պարտադիր այլ վճարների մասով պարտավորությունների մարմանը (լրացվում է անհրաժեշտության դեպքում) և (կամ) պետք է վերադարձվի հարկ վճարողի կողմից նշված բանկային հաշվին:

(18-րդ կետը փոփ. 25.04.16 N 29-Ն)

(կարգը փոփ. 25.04.16 N 29-Ն)

(հավելվածը փոփ. 25.04.16 N 29-Ն)