Գլխավոր տեղեկություն
Համար
N 153-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.06.10/45(1225) Հոդ.124
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.05.2016
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 մայիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10216147

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 մայիսի 2016 թ.
ք. Երևան

N 153-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի ԹԻՎ ՔՀ-46-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-46-Ն հրամանի N 1 հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 5-րդ կետում «` շարունակվում է» բառերը փոխարինել «կարող է կասեցվել կամ շարունակվել» բառերով.

2) Հավելվածի 7-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քրեակատարողական ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել ծառայողական քննության նշանակումից հետո մինչև ծառայողական քննության արդյունքներով իրավասու պաշտոնատար անձի կողմից վերջնական որոշում ընդունելը:».

3) Հավելվածը լրացնել նոր` 10.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«10.1. Ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարի ցուցումով մեկ վարույթում կարող են միացվել մեկ կամ մի քանի կարգապահական խախտումների կատարմանը մասնակցելու մեջ կասկածվող մի քանի քրեակատարողական ծառայողների նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունները կամ մեկ քրեակատարողական ծառայողի կողմից կատարված մի քանի կարգապահական խախտումների վերաբերյալ ծառայողական քննությունները, ինչի մասին ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարը գրավոր զեկուցում է ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին:».

4) Հավելվածի 16-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ծառայողական քննության ընթացքում քրեակատարողական ծառայողի գործողություններում մեկ այլ կարգապահական խախտման կամ խախտումների հատկանիշներ հայտնաբերվելու դեպքում քննություն է իրականացվում նաև այդ ուղղությամբ, ինչի մասին գրավոր զեկուցագիր, իսկ անհրաժեշտության դեպքում` նոր ծառայողական քննություն նշանակելու միջնորդություն է ներկայացվում ծառայողական քննություն նշանակած անձին: Այդ մասին տեղեկացվում է քրեակատարողական ծառայության այն ստորաբաժանման ղեկավարը, որի աշխատակիցների գործողություններում հայտնաբերվել են նոր կարգապահական խախտման կամ խախտումների հատկանիշներ:».

5) Հավելվածի 22-րդ կետի 1-ին ենթակետում` «Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների քննարկմանն է ուղարկվել» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների քննարկմանն է ուղարկվել հանցագործության կամ զանցանքի հատկանիշներ պարունակող» բառերով.

6) Հավելվածը լրացնել նոր` 22.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«22.1. Ծառայողական քննությունը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում այն իրականացնող անձի կողմից կազմվում և ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին է ներկայացվում համապատասխան եզրակացություն, որի քննարկման արդյունքներով կայացված որոշմամբ ծառայողական քննությունը կասեցվում է:».

7) Հավելվածի 23-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգի 22-րդ կետով նախատեսված հիմքերը վերանալու դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձն այդ մասին գրավոր զեկուցում է ծառայողական քննությունը նշանակող պաշտոնատար անձին, որի որոշմամբ ծառայողական քննությունը վերսկսվում է:».

8) Հավելվածի 7-րդ գլխի վերնագրում «ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ» բառից հետո լրացնել «(ԱՎԱՐՏԸ)» բառը.

9) Հավելվածի`

ա. 25-րդ կետում «դադարեցվում» բառից հետո լրացնել «(ավարտվում)» բառը.

բ. 25-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) քրեակատարողական ծառայողի (ծառայողների) գործողություններում կարգապահական խախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել կամ կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողի մասնակցությունը կարգապահական խախտման կատարմանն ապացուցված չէ և սպառված են նոր փաստական տվյալներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները,».

գ. լրացնել նոր` 5-րդ և 6-րդ ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.

«5) հիմնավորվել է քրեակատարողական ծառայողի կողմից կարգապահական խախտում կատարելը.

6) լրացել է մեկ տարին` սկսած այն օրվանից, երբ ծառայողական քննությունը կասեցվել է սույն կարգի 22-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով:».

10) Հավելվածի`

ա. 26-րդ կետում «դադարեցնելու» բառից հետո լրացնել «(ավարտելու)» բառը.

բ. 26-րդ կետը լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.

«Ծառայողական քննությունը դադարեցված (ավարտված) է համարվում ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացության հիման վրա ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի որոշմամբ:».

11) Հավելվածի 33-րդ կետի 2-րդ պարբերության երկրորդ նախադասության «այլ տվյալներ» բառերը փոխարինել «դրա արդյունքները» բառերով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Հովհաննիսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան