Գլխավոր տեղեկություն
Համար
N 3088-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.11.30/79(1168).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.11.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

2 նոյեմբերի 2015 թ.

 N 3088-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐՏԵՆԻԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ԻՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Կ-XX-000277 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ «ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ ԵՎ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ» ՏԵՍԱԿՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, «Արտենիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի 2015 թվականի հոկտեմբերի 21-ի դիմումը՝

 

Հրամայում եմ`

 

1. Դադարեցնել «Արտենիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ին 2003 թվականի սեպտեմբերի 22-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000277 լիցենզիայի «վիրաբուժական ստոմատոլոգիա և թերապևտիկ ստոմատոլոգիա» տեսակները:

2. «Արտենիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ` վերջինիս մեջ ներառելով 2003 թվականի սեպտեմբերի 22-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման թիվ Կ-XX-000277 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակները` բացառությամբ սույն հրամանի 1-ին կետով դադարեցված տեսակի:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի նոր ձևաթղթի տրամադրման վերաբերյալ տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին։

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան