Գլխավոր տեղեկություն
Համար
N 16-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.06.01/12(555) Հոդ.112
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
12.04.2016
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 ապրիլի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 12416131

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

12 ապրիլի 2016 թ.
ք. Երևան

N 16-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 120-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի փետրվարի 8-ի «Հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 120-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները`

Հրամանով հաստատված հավելված 1-ի առաջին նախադասության մեջ «ֆինանսների նախարարությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերով, իսկ «ֆինանսների նախարարի» բառերը` «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի» բառերով:

2. Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հ. Հովսեփյան