«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 ապրիլի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 32016127
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
30 մարտի 2016 թ. |
N 51-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 165-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի հոկտեմբերի 20-ի «ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 165-Ն հրամանի հավելվածի (այսուհետ` Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1 գլխով.
«ԳԼՈՒԽ 2.1.
ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
11.1. Օդային երթևեկության սպասարկման մարմինները մշտապես պետք է ապահովված լինեն հետևյալ տեղեկատվությամբ`
1) Վերջին օդերևութաբանական տվյալներով, փաստացի և կանխատեսումային օդերևութաբանական երևույթների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են օդային երթևեկության սպասարկման մարմիններին կատարելու իրենց գործառույթները: Տեղեկատվությունը տրվում է այնպիսի տեսքով, որը օդային երթևեկության սպասարկման անձնակազմից պահանջում է նվազագույն մեկնաբանություն և այնպիսի հաճախականությամբ, որը համապատասխանում է օդային երթևեկության սպասարկման մարմինների պահանջներին:
2) Աերոդրոմի բանող հրապարակի տարածքում առկա ժամանակավոր վտանգների, հատուկ պայմանների, ինչպես նաև աերոդրոմային միջոցների շահագործողական վիճակի վերաբերյալ բոլոր այն աերոդրոմներում, որոնք գտնվում են իրենց սպասարկման ներքո:
3) Օդանավերի վերսլացքի, մեկնման, մոտեցման և վայրէջքի ընթացակարգերի իրականացման, ինչպես նաև վերգետնյա երթևեկության ապահովման համար շահագործվող ռադիոնավիգացիոն և տեսողական միջոցների շահագործողական վիճակի մասին:
4) Հրաբխային գործունեության, հրաբխային ժայթքումների և հրաբխային մոխրային ամպի մասին, եթե այն առկա է այն օդային տարածքներում, որոնք գտնվում են իրենց իրավասության ներքո:
5) Անօդաչու չկառավարվող, ինչպես նաև հեռակառավարվող սարքերով իրականացվող թռիչքների վերաբերյալ:
6) Իրենց իրավասության տակ գտնվող օդային տարածքում արձակվող բոլոր ռադիոակտիվ թունավոր նյութերի կամ քիմիկատների վերաբերյալ:».
2) Հավելվածի 13-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) հեռավորությունը նավիգացիոն նպատակների համար` ծովային մղոն և դրանց տասնորդական մասերը,».
3) Հավելվածի 13-րդ կետի «գ» ենթակետում «կիլոմետր ժամում (կմ/ժ)» բառերը փոխարինել «հանգույց» բառով.
4) Հավելվածի 13-րդ կետի «դ» ենթակետում «մետր վայրկյանում (մ/վրկ), կամ կիլոմետր ժամում (կմ/ժ)» բառերը փոխարինել «հանգույց» բառով.
5) Հավելվածի 15-րդ կետում «2003 թվականի հուլիսի 3-ի N 910-Ն» բառերը փոխարինել «2007 թվականի հունիսի 6-ի N 737-Ն» բառերով.
6) Հավելվածի 28-րդ կետում «11-ով» բառը փոխարինել «19-ով» բառով.
7) Հավելվածի 44-րդ կետում «Ավիացիոն պատահարները, լուրջ միջադեպերը և նշանակալի միջադեպերը» բառերը փոխարինել «Ավիացիոն պատահարները և լուրջ միջադեպերը» բառերով.
8) Հավելվածի 46-րդ կետի 2-րդ պարբերությունում «գլխավոր վարչություն» բառերից հետո հանել «` համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի» բառերը.
9) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 58-րդ կետով`
«58. Բնագավառի համար հիմնարար, Օդային երթևեկության կազմակերպման զարգացման ռազմավարության (European ATM Master Plan) մոտեցումն այն է, որ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի թիվը չպետք է աճի անկախ օդային երթևեկության աճի ծավալներից:
Աերոնավիգացիոն սպասարկման գործընթացներում թռիչքային անվտանգության մակարդակի շարունակական վերահսկման և անվտանգ ծառայությունների մատուցման ապահովման նպատակով սահմանվում են անվտանգության ուղեցուցային (leading) և հանգամանքային (lagging) բնութագրային ցուցիչներ: Թռիչքային անվտանգության նպատակային մակարդակը սահմանվում է անվտանգության բնութագրային ցուցիչների առնչությամբ և վերանայվում է պարբերաբար` ոլորտը կանոնակարգող միջազգային կազմակերպությունների կողմից վարվող քաղաքականությանը համահունչ:
Թռիչքային անվտանգության ուղեցուցային (leading) ցուցիչներն են.
ա) Եվրոկոնտրոլ կազմակերպության կողմից մշակված մեթոդաբանությամբ աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող կազմակերպություններում ներդրված թռիչքային անվտանգության համակարգի հասունության մակարդակի չափումը (SFMS),
բ) «անվտանգության կուլտուրայի» պարբերական չափումները. համաձայն ԻԿԱՕ-ի հավելված 19-ի` ավիացիոն միջադեպերի զեկույցների թիվը և դրանց որակը ուղղակիորեն կապված է աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող կազմակերպություններում արդարացի կուլտուրայի ներդրման հետ: Համապատասխան օրենսդրության և իրադարձությունների զեկուցման կուլտուրայի ձևավորումը հնարավորություն կտա իրականացնել անվտանգության խախտումների ներդաշնակ զեկուցում, առանց որի անհնար է դրանց քննությունը և կանխարգելումը: Զեկույցների համակարգի արդյունավետ աշխատանքը կենսական է թռիչքների անվտանգության կառավարման համակարգի համար,
գ) Եվրոկոնտրոլ կազմակերպության կողմից մշակված ավիացիոն միջադեպերի Ռիսկերի գնահատման գործիքի (RAT) կիրառումը:
Թռիչքների անվտանգության հանգամանքային (lagging) ցուցիչ-ինդիկատորներն են`
1) ավիացիոն պատահարները, միջադեպերը (օդանավերի միջև թույլատրելի մինիմալ հեռավորությունների խախտումները (SMI)),
2) թռիչքուղու վրա օդանավի, մեքենայի, մարդկանց և այլ օբյեկտների ոչ արտոնված ներկայությունը (Runway Incursion),
3) թռիչքների ռադիոտեխնիկական ապահովման համակարգերի/սարքավորումների ներքին խափանումները (ATM Specific Occurrences):
Սույն կետում նշված ցուցիչների/ինդիկատորների հիման վրա վիճակագրական տվյալների հավաքագրումը թույլ կտա Եվրոկոնտրոլ կազմակերպության APF (Airspace Performance Factor) ծրագրային ապահովման միջոցով գնահատել թռիչքների անվտանգության ընթացիկ մակարդակը, օդային երթևեկության կազմակերպման համակարգի դրական և բացասական միտումները:».
10) Հավելվածի Հավելված Ա-ի Ձև 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ձև 1
ԶԵԿՈՒՅՑ
ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
|
». |
11) Հավելվածի Հավելված Ա-ի Ձև 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև 2
ԶԵԿՈՒՅՑ
ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
|
»: |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|