Գլխավոր տեղեկություն
Համար
N 44-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.06.01/12(555) Հոդ.143
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
06.05.2016
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2016

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 մայիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 12416158

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ 

 

6 մայիսի 2016 թ.

ք.Երևան

N 44-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՎԵՐԱԴԱՍ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության 1993 թվականի օգոստոսի 17-ի «Հրահանգ ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» N 02080/3-3 հրամանը,

2) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1996 թվականի սեպտեմբերի 10-ի «Տնտեսական գործունեության առանձին տեսակների համար հաստատագրված վճարումների հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 631 հրամանը,

3) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1997 թվականի հուլիսի 11-ի «Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումների հաշվարկման և վճարման կարգի որոշ կետերի վերաբերյալ հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 597 հրամանը,

4) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1997 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև 30 քառակուսի մետր մակերես ունեցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգի որոշ կետերի վերաբերյալ հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 598 հրամանը,

5) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1997 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի կազմակերպման վայր (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպող ֆիզիկական անձանց (անհատ ձեռներեցների) և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումների հաշվարկման ու վճարման կարգի վերաբերյալ հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 1030 հրամանը,

6) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1997 թվականի դեկտեմբերի 12-ի «Ավտոտրանսպորտային գործունեության համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարների հաշվարկման և Հայաստանի պետական բյուջե վճարման կարգի վերաբերյալ հրահանգը հաստատելու մասին» N 1117 հրամանը,

7) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայություններով զբաղվելու լիցենզավորման» կարգը հաստատելու մասին» N 01/59 հրամանը,

8) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի փետրվարի 11-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման որոշ հարցերի վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/9 հրամանը,

9) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի մարտի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի հաշվարկի ձևի հաստատման մասին» N 01/16 հրամանը,

10) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման առանձին հարցերի մասին հրահանգը հաստատելու մասին» N 01/21 հրամանը,

11) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման որոշ դրույթների վերաբերյալ հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/7 հրամանը,

12) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թվականի ապրիլի 11-ի «Ավելացված արժեքի հարկ կամ պարզեցված հարկ վճարող համարվելու կարգի մասին» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 02/395 հրամանը,

13) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2005 թվականի հունիսի 21-ի «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 1-05/06-Ն հրամանը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հ. Հովսեփյան