Գլխավոր տեղեկություն
Համար
N 10-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.05.18/38(1218) Հոդ.93
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.03.2016
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 ապրիլի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10016110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 մարտի 2016 թ.

N 10-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի ԹԻՎ 09-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը,

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը) հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի ապրիլի 13-ի N 16-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 09-Ն հրամանի հավելվածի 1591-րդ, 2241-րդ, 2242-րդ, 2243-րդ, 2296-րդ, 2297-րդ, 3719-րդ, և 3930-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:

 

 

Ա. Մուրադյան