«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 փետրվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 10516042
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 հունվարի 2016 թ. ք. Երևան |
N 8-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման 2-րդ կետի`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2005 թվականի հունվարի 17-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող կարգը» հաստատելու մասին» N 13-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի 2-րդ կետում «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների պայմանանշանների ցանկը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմում վարվող վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների ցանկը» բառերով.
2) հրամանի 2-րդ կետով հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարին:
Նախարար |
Ա. Գրիգորյան |
Հավելված |
«Հավելված N 2 |
ՑԱՆԿ
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմում վարվող վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների
I. Իրավաբանական վարչություն
Իրավական ապահովման բաժին
1. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման N 1 գրանցամատյան,
2. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման միասնական N 2 գրանցամատյան:
II. Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն
Ջրօգտագործման թույլտվությունների բաժին
3. Ջրօգտագործման թույլտվությունների գրանցամատյան. վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման N 1 գրանցամատյան (ՋԹ-1),
4. Ջրօգտագործման թույլտվությունների գրանցման մատյան. վարչական ակտերի հաշվառման միասնական գրանցամատյան N 2 (ՋԹ-2):
III. Կենսառեսուրսների կառավարման գործակալություն
Կենդանական ռեսուրսների կառավարման բաժին
5. Վայրի կենդանիների և կենդանաբանական հավաքածուների ու առանձին նմուշների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների գրանցամատյան ԿԹ-1 վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման N 1 գրանցամատյան,
6. Վայրի կենդանիների և կենդանաբանական հավաքածուների ու առանձին նմուշների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների գրանցամատյան՝ վարչական ակտերի հաշվառման միասնական N 2 գրանցամատյան,
7. Վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է, արտահանման լիցենզիաների հաշվառման գրանցամատյան՝ վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման N 1 գրանցամատյան (առանձին վայրի կենդանիների վերաբերյալ),
8. Վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է, արտահանման լիցենզիաների՝ վարչական ակտերի հաշվառման միասնական N 2 գրանցամատյան (առանձին վայրի կենդանիների վերաբերյալ),
9. Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ և անհետացող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ ու դրանց մասեր և (կամ) ածանցյալներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է, արտահանման լիցենզիաների՝ վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման N 1 գրանցամատյան (վայրի կենդանիների վերաբերյալ),
10. Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ և անհետացող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ ու դրանց մասեր և (կամ) ածանցյալներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է, արտահանման լիցենզիաների՝ վարչական ակտերի հաշվառման միասնական N 2 գրանցամատյան (վայրի կենդանիների վերաբերյալ),
11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրամադրվող ՍԻԹԵՍ-ի թույլտվությունների գրանցամատյան` վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման N 1 գրանցամատյան,
12. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրամադրվող ՍԻԹԵՍ-ի թույլտվությունների գրանցամատյան` վարչական ակտերի հաշվառման միասնական N 2 գրանցամատյան:
Բուսական ռեսուրսների կառավարման բաժին
13. Բուսաբանական հավաքածուների և առանձին նմուշների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների հաշվառման գրանցամատյան` ԲԹ-1, վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման N 1 գրանցամատյան,
14. Բուսաբանական հավաքածուների և առանձին նմուշների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների՝ վարչական ակտերի հաշվառման միասնական գրանցամատյան N 2,
15. Վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է, արտահանման լիցենզիաների հաշվառման գրանցամատյան՝ վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման N 1 գրանցամատյան (առանձին վայրի բույսերի վերաբերյալ),
16. Վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է, արտահանման լիցենզիաների՝ վարչական ակտերի հաշվառման միասնական N 2 գրանցամատյան (առանձին վայրի բույսերի վերաբերյալ),
17. Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ և անհետացող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ ու դրանց մասեր և (կամ) ածանցյալներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է, արտահանման լիցենզիաների՝ վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման N 1 գրանցամատյան (վայրի բույսերի վերաբերյալ),
18. Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ և անհետացող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ ու դրանց մասեր և (կամ) ածանցյալներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է, արտահանման լիցենզիաների՝ վարչական ակտերի հաշվառման միասնական N 2 գրանցամատյան (վայրի բույսերի վերաբերյալ):
lV. Բնապահպանական պետական տեսչություն
Վարչարարության և փորձաքննության բաժին
19. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման N 1 գրանցամատյան,
20. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման միասնական N 2 գրանցամատյան,
Երևանի տարածքային բաժին
21. Երևանի տարածքային բաժնում ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների, դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան N 1,
22. Երևանի տարածքային բաժնում ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների, դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման միասնական N 2 գրանցամատյան,
Արարատի տարածքային բաժին
23. Արարատի տարածքային բաժնում ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների, դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան N 1,
24. Արարատի տարածքային բաժնում ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների, դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման միասնական N 2 գրանցամատյան,
Արմավիրի տարածքային բաժին
25. Արմավիրի տարածքային բաժնում ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների, դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան N 1,
26. Արմավիրի տարածքային բաժնում ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների, դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման միասնական N 2 գրանցամատյան,
Արագածոտնի տարածքային բաժին
27. Արագածոտնի տարածքային բաժնում ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների, դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան N 1,
28. Արագածոտնի տարածքային բաժնում ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների, դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման միասնական N 2 գրանցամատյան,
Գեղարքունիքի տարածքային բաժին
29. Գեղարքունիքի տարածքային բաժնում ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների, դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան N 1,
30. Գեղարքունիքի տարածքային բաժնում ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների, դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման միասնական N 2 գրանցամատյան,
Կոտայքի տարածքային բաժին
31. Կոտայքի տարածքային բաժնում ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների, դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան N 1,
32. Կոտայքի տարածքային բաժնում ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների, դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման միասնական N 2 գրանցամատյան,
Տավուշի տարածքային բաժին
33. Տավուշի տարածքային բաժնում ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների, դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան N 1,
34. Տավուշի տարածքային բաժնում ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների, դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման միասնական N 2 գրանցամատյան,
Լոռու տարածքային բաժին
35. Լոռու տարածքային բաժնում ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների, դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան N 1,
36. Լոռու տարածքային բաժնում ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների, դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման միասնական N 2 գրանցամատյան,
Շիրակի տարածքային բաժին
37. Շիրակի տարածքային բաժնում ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների, դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան N 1,
38. Շիրակի տարածքային բաժնում ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների, դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման միասնական N 2 գրանցամատյան,
Վայոց ձորի տարածքային բաժին
39. Վայոց ձորի տարածքային բաժնում ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների, դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան N 1,
40. Վայոց ձորի տարածքային բաժնում ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների, դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման միասնական N 2 գրանցամատյան,
Սյունիքի տարածքային բաժին
41. Սյունիքի տարածքային բաժնում ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների, դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան N 1,
42. Սյունիքի տարածքային բաժնում ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքների, դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման միասնական N 2 գրանցամատյան:
V. Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալություն
Թափոնների անձնագրերի համաձայնեցման և թույլտվությունների տրամադրման բաժին
43. Թափոնների արտահանման, ներմուծման և տարանցիկ փոխադրման լիցենզիաների և թույլտվությունների վարչական վարույթի գրանցամատյան N 1,
44. Թափոնների արտահանման, ներմուծման և տարանցիկ փոխադրման լիցենզիաների և թույլտվությունների վարչական վարույթի հաշվառման միասնական գրանցամատյան N 2,
45. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի փոխադրման լիցենզիաների և թույլտվությունների վարչական վարույթի գրանցամատյան N 1,
46. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի փոխադրման լիցենզիաների և թույլտվությունների վարչական վարույթի հաշվառման միասնական գրանցամատյան N 2:
Մթնոլորտ արտանետումների և օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվությունների բաժին
47. Սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությունների տրամադրման վարչական վարույթի N 1 գրանցամատյան,
48. Սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությունների տրամադրման վարչական վարույթի հաշվառման միասնական N 2 գրանցամատյան,
49. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման թույլտվությունների /լիցենզիաների հաշվառման N 1 գրանցամատյան,
50. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման թույլտվությունների /լիցենզիաների հաշվառման միասնական N 2 գրանցամատյան:
Vl. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
51. Հիմնադրույթային փաստաթղթերի և նախատեսվող գործունեությունների տեխնիկական առաջադրանքների գրանցամատյան N 1,
52. Հիմնադրույթային փաստաթղթերի և նախատեսվող գործունեությունների տեխնիկական առաջադրանքների հաշվառման միասնական գրանցամատյան N 2:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|