«Գրանցված է»
ՀՀ արդարադատությաննախարարության կողմից
22 մարտի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11816089
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2 մարտի 2016 թ. |
N 127-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ «Բ» ԵՆԹԱԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը`
Հրամայում եմ`
1. Հաստատել «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարության ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Գ. Խաչատրյան |
Հավելված |
Ձև |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ |
Փաստաթղթի հերթական համարը` ________________________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | |||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը |
||||||||
2. Առևտրային կազմակերպության անվանումը |
||||||||
3. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
||||||||
4. Հարկ վճարողի գտնվելու վայրը |
1. Հայտնում եմ, որ հրաժարվում եմ «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված` ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունից:
2. Տեղյակ եմ, որ
1) «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված արտոնությունը չի կարող կիրառվել սույն հայտարարության ներկայացման օրվան հաջորդող օրվանից և հետագա հաշվետու ժամանակաշրջաններում չեմ կարող օգտվել այդ արտոնությունից,
2) հայտարարության ներկայացման օր է համարվում`
ա. հայտարարությունը փոստով ներկայացվելու դեպքում` փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը.
բ. հայտարարությունն առձեռն ներկայացվելու դեպքում` հայտարարությունը հարկային մարմին հանձնելու օրը:
Ստորագրելու իրավասություն ունեցող անձի` ___________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|