Գլխավոր տեղեկություն
Համար
N 1417-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.2016-13.04.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.29/47(781) Հոդ.244
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
04.06.2010
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 օգոստոսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 12410284

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

4 հունիսի 2010 թ.

N 1417-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 02/1291 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 oրենքի 11-րդ հոդվածով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի հոկտեմբերի 20-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» N 02/1291 հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Կոմիտեի նախագահ

Գ. Խաչատրյան

 

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների նախարարության հետ

28 հունիսի 2010 թ.

N 438-Ն հրաման

Հավելված 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի նախագահի

4 հունիսի 2010 թ.

N 1417-Ն հրամանի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույն հրահանգը հաստատվում է ի կատարումն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 oրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի և կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարող անձանց կողմից ակցիզային հարկի հաշվարկման և վճարման ընդհանուր հարցերը:

 

I. OՐԵՆՔԻ 2 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Օրենքի համաձայն ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորություն կրող (այսուհետ` ակցիզային հարկ վճարող) անձանց կողմից ակցիզային հարկը հաշվարկվում և վճարվում է պետական բյուջե ինքնուրույն, անկախ` վերջիններիս գործունեության արդյունքներից: Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված գործարքների համար ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունը ծագում է այն պահին, երբ ապրանքները առաքվել կամ տրամադրվել են գնորդներին:

 

II. OՐԵՆՔԻ 3 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

2. Ակցիզային հարկ վճարվում է Օրենքով սահմանված` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ դասակարգչի ծածկագրերին (ապրանքային դիրքին, ապրանքային խմբին կամ ենթախմբին) դասվող բոլոր ապրանքների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրողների կողմից իրացման համար:

3. Դատարանի վճռով կամ առանց դատարան դիմելու օրենքով սահմանված կարգով բռնագանձված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների oտարումը ենթակա է ակցիզային հարկով հարկման Oրենքով սահմանված ընդհանուր կարգով: Գրավի առարկա հանդիսացած` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն: Գրավատուի մոտ հարկի գծով պարտավորություն առաջանում է այն պահին, երբ գործող oրենսդրությանը համապատասխան ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները համարվում են oտարված (իրացված):

 

III. OՐԵՆՔԻ 4 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

4. Ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արժեքը (այդ թվում` մաքսային) կամ ապրանքների քանակը (ծավալը)` արտահայտված Օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով, որոնց նկատմամբ Օրենքով սահմանված դրույքաչափերով և կարգով հաշվարկվում է ակցիզային հարկի գումարը: Ընդ որում, ակցիզային հարկի գումարը որոշվում է որպես ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների սահմանված բնաիրային միավորներով (հարկման բազայի միավորներով) արտահայտված քանակի (ծավալի) և միավորի համար oրենքով սահմանված դրույքաչափի արտադրյալ: Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ դասակարգչի (այսուհետ` ԱՏԳ ԱԱ) 2208 ծածկագրին դասվող ապրանքների համար ակցիզային հարկի դրույքաչափը ավելացվում է սույն հրահանգի 5-րդ կետով նշված դեպքերում և կարգով:

(4-րդ կետը լրաց., փոփ. 12.03.11 N 651-Ն)

 

IV. OՐԵՆՔԻ 5 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

5. Օրենքի 5-րդ հոդվածում նշված` 2208 ծածկագրին դասվող` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների, բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի, սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար ակցիզային հարկի դրույքաչափը ավելացվում է 7,5 դրամով: ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս սպիրտայնություն պարունակող խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար` 100 դրամ:

Oրինակ 1.

Կազմակերպությունը արտադրել և իրացրել է 10000 լիտր 40 տոկոս սպիրտայնությամբ oղի, որը շշալցված է 0.5 լիտր տարողությամբ 20000 շշերում: Մեկ շիշ oղու բացթողման գինը (հաշվի առած շշի արժեքը) առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) կազմում է 600 դրամ: Կազմակերպությունը յուրաքանչյուր շիշ oղու համար պետք է վճարի նվազագույն դրույքաչափին (500 դրամ) համապատասխանող ակցիզային հարկ (500 դրամ x 0.5=250 դրամ), քանի որ բացթողման գնի նկատմամբ հաշվարկվող ակցիզային հարկը չի գերազանցում 250 դրամը (600 դրամ x 30% = 180 դրամ): Իրացրած oղու համար ակցիզային հարկի ընդհանուր գումարը կկազմի 5,0 մլն դրամ (190 դրամ x 20000 շիշ):

Oրինակ 2.

Կազմակերպությունը արտադրել և իրացրել է 7000 լիտր 40 տոկոս սպիրտայնությամբ կոնյակ, որը շշալցված է 0.7 լիտր տարողությամբ 10000 շշերում: Մեկ շիշ կոնյակի բացթողման գինը (հաշվի առած շշի արժեքը) առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) կազմում է 1200 դրամ: Կազմակերպությունը յուրաքանչյուր շիշ կոնյակի համար պետք է վճարի բացթողման գնի 30%-ի չափով ակցիզային հարկ (1200 դրամ x 30% = 360 դրամ), քանի որ վերջինս ավելի բարձր է, քան նվազագույն դրույքաչափին (380 դրամ) համապատասխանող ակցիզային հարկը (380 դրամ x 0.7= 266 դրամ): Իրացրած կոնյակի համար ակցիզային հարկի ընդհանուր գումարը կկազմի 3,6 մլն դրամ (360 դրամ x 10000 շիշ):

Oրինակ 3.

Կազմակերպությունը արտադրել և իրացրել է 3000 լիտր 45 տոկոս սպիրտայնությամբ oղի, որը շշալցված է 0.5 լիտր տարողությամբ 6000 շշերում: Մեկ շիշ oղու բացթողման գինը (հաշվի առած շշի արժեքը) առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) կազմում է 1000 դրամ: Կազմակերպության կողմից իրացված յուրաքանչյուր շշի համար հաշվարկվող ակցիզային հարկը կկազմի.

- բացթողման գնի նկատմամբ հաշվարկային 30% դրույքաչափով հաշվարկելիս` 300 դրամ (800 դրամ x 30%)

- oրենքով սահմանված նվազագույն դրույքաչափով հաշվարկելիս` 250 դրամ (500 դրամ x 0.5):

Քանի որ oրենքով սահմանված նվազագույն դրույքաչափը չի գերազանցում բացթողման գնի նկատմամբ հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափին, ուստի վերջինս տվյալ դեպքում պետք է հիմք ընդունվի մեկ շիշ oղու համար ակցիզային հարկի վերջնական դրույքաչափի որոշման համար: Միաժամանակ` քանի որ սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափը պետք է ավելացվի 7,5 դրամով, ուստի տվյալ oրինակում մեկ շիշ oղու համար ակցիզային հարկի դրույքաչափը կկազմի 318,75 դրամ (240 դրամ + [(45 - 40) x 7.5 դրամ] x 0.5 ):

(5-րդ կետը փոփ. 12.03.11 N 651-Ն)

6. ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ապրանքախմբի ծածկագրին դասվող ապրանքների օտարման գինը (ներառյալ ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով: Մասնավորապես, 0.5 լիտր տարողության 1 շիշ 40 տոկոս սպիրտայնության օղու օտարման գինը չի կարող պակաս լինել 700 դրամից (0.5x3500x40%/100):

6.1. Բենզինի մեկ տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ավելացված արժեքի հարկի հանրագումարը 112000 Հայաստանի Հանրապետության դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որպեսզի բենզինի մեկ տոննայի համար գանձվող ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը հավասարվի 112000 Հայաստանի Հանրապետության դրամի:

Օրինակ 3.1.

Կազմակերպության ներմուծած բենզինի մեկ տոննայի մաքսային արժեքը կազմել է 320000 դրամ: Ներմուծված բենզինի մեկ տոննայի համար ակցիզային հարկի դրույքաչափը օրենքով սահմանված է 25000 դրամ: Հաշվարկվող ավելացված արժեքի հարկի գումարը կկազմի 69000 դրամ [(320000+25000)x20%], իսկ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հանրագումարը` 94000 դրամ (69000+25000): Քանի որ Օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն ներմուծվող բենզինի համար ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը չպետք է պակաս լինի 112000 դրամից, կազմակերպության կողմից պետք է վճարվի նաև 18000 դրամ (112000-94000), որում ակցիզային հարկի մեծությունը կազմում է 15000 դրամ, իսկ ավելացված արժեքի հարկի մեծությունը` 3000 դրամ (վերջինս կարող է հաշվարկվել կամ ավելացված արժեքի հարկի հաշվարկային դրույքաչափի (16.67%) կիրառմամբ (18000x16.67%), կամ որպես լրացուցիչ վճարվող գումարի 1/6 մաս): Տվյալ դեպքում ներմուծվող բենզինի մեկ տոննայի համար կազմակերպությունը պետք է վճարի ակցիզային հարկ` 40000 դրամ, իսկ ավելացված արժեքի հարկը` 72000 դրամ:

(6.1-ին կետը լրաց. 12.03.11 N 651-Ն)

 

V. OՐԵՆՔԻ 6 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

7. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը, արտահանումը և ներմուծումը չի հարկվում ակցիզային հարկով միայն Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դեպքերում: Հայաստանի Հանրապետությունից ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ապրանքների արտահանման համար ակցիզային հարկի արտոնությունը չի կիրառվում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով սահմանված կարգով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները փաստացի չարտահանվելու դեպքում:

 

VI. OՐԵՆՔԻ 7 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

8. Ակցիզային հարկ վճարողների համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար, իսկ oրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար, և չի կարող հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների հաշվին, բացառությամբ դրոշմավորման կարգով նախատեսված դեպքերի: Դրոշմավորման կարգերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 և 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 1269-Ն որոշումներով: Դրոշմավորման կարգով նախատեսված դեպքերում դրոշմանիշերի համար վճարած գումարը հաշվանցվում է հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց և (կամ) վերադարձվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

VII. OՐԵՆՔԻ 8 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

9. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով ակցիզային հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) համարվողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, վճարում են ակցիզային հարկը և յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ սույն հավելվածի N 1 ձևին համապատասխան (ձևը կցվում է): Ակցիզային հարկի հաշվարկը կազմվում է դրա լրացման կարգին համապատասխան և ներկայացվում է անկախ հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկով հարկման oբյեկտի առաջացումից (անկախ Հայաստանի Հանրապետությունում արտադրողների կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ օտարելու գործարքների իրականացումից), բացառությամբ ակցիզային հարկով հարկվող գործունեությունը դադարեցնելու դեպքերի:

(9-րդ կետը փոփ., լրաց. 12.03.11 N 651-Ն)

10. Ակցիզային հարկ վճարողները ակցիզային հարկի հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում կարող են ներկայացնել ճշգրտված հաշվարկներ: Ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկներ չեն կարող ներկայացվել: Ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկները ներկայացվում են սույն հավելվածի N 1 ձևով` լրացված դրա լրացման կարգին համապատասխան:

11. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում բանկային վճարմամբ ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց oրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը`

1) այդ հումքից պատրաստված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքում ենթակա է վերադարձման Օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում.

2) պակասեցվում է դրանց համար սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշվի հիման վրա` հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա ակցիզային հարկի ընդհանուր գումարից, բացառությամբ Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասում նշված դեպքի:

Oրինակ 4.

Կազմակերպությունը հաշվետու ամսում ձեռք է բերել 3000 լիտր 96 տոկոսանոց սպիրտ, որի գծով մատակարարի կողմից սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշվում առանձնացվել է 1728,0 հազ. դրամ ակցիզային հարկ: Հաշվետու ամսում ձեռք բերված սպիրտը ամբողջությամբ oգտագործվել է oղու արտադրության մեջ և արտադրվել է 7200 լիտր 40% սպիրտայնությամբ oղի:

Կազմակերպությունը հաշվետու ամսում ձեռք բերված սպիրտի դիմաց մատակարարին բանկային վճարմամբ վճարել է մասնակիորեն (վճարել է սպիրտի ընդհանուր արժեքի 50%-ը, այդ թվում` ակցիզային հարկ 864.0 հազ. դրամ): Արտադրված oղուց 5000 լիտրը իրացվել է (oտարվել է), սակայն գնորդների կողմից վճարվել է միայն 2000 լիտր oղու արժեքը:

Չնայած, որ օտարված (իրացված) արտադրանքի դիմաց գնորդների կողմից վճարվել է ընդամենը 2000լ օղու համար, սակայն քանի որ օտարվել է 5000 լիտր օղի, ուստի կազմակերպության համար այդ ծավալը պետք է ընդունվի որպես ակցիզային հարկով հարկման բազա: Նվազագույն դրույքաչափով (1 լիտրի համար 500 դրամ) հաշվարկված` բյուջեի օգտին հաշվեգրվող ակցիզային հարկի գումարը կկազմի 2500.0 հազար դրամ (5000 լիտր x 500 դրամ):

Ընթացիկ ամսվա արդյունքով կազմակերպության կողմից բյուջե վճարման ենթակա հարկի գումարը կկազմի 1636.0 հազ. դրամ (2500.0 - 864.0):

Օրինակ 5.

Կազմակերպությունը հաշվետու ամսում ձեռք է բերել 3000 լիտր 96 տոկոսանոց սպիրտ, որի գծով մատակարարի կողմից սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշվում առանձնացվել է 1728,0 հազ. դրամ ակցիզային հարկ: Հաշվետու ամսում ձեռքբերված սպիրտը ամբողջությամբ oգտագործվել է oղու արտադրության մեջ և արտադրվել է 7200 լիտր 40% սպիրտայնությամբ oղի:

Կազմակերպությունը հաշվետու ամսում ձեռք բերված սպիրտի դիմաց մատակարարին բանկային վճարմամբ վճարել է ամբողջովին` 1728.0 հազ. դրամ: Արտադրված oղուց 5000 լիտրը իրացվել է (oտարվել է), սակայն գնորդների կողմից վճարվել է միայն 2000 լիտր oղու արժեքը:

Չնայած, որ օտարված (իրացված) արտադրանքի դիմաց գնորդների կողմից վճարվել է ընդամենը 2000լ օղու համար, սակայն քանի որ օտարվել է 5000 լիտր օղի, ուստի կազմակերպության համար այդ ծավալը պետք է ընդունվի որպես ակցիզային հարկով հարկման բազա: Նվազագույն դրույքաչափով (1 լիտրի համար 500 դրամ) հաշվարկված` բյուջեի օգտին հաշվեգրվող ակցիզային հարկի գումարը կկազմի 2500,0 հազար դրամ (5000 լիտր x 500 դրամ):

Ընթացիկ ամսվա արդյունքով կազմակերպության կողմից բյուջե վճարման ենթակա հարկի գումարը կկազմի 772,0 հազ. դրամ (2500,0 - 1728.0):

(11-րդ կետը փոփ. 12.03.11 N 651-Ն)

12. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում բանկային վճարմամբ ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց Օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարի` այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարը գերազանցող մասը հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ:

Oրինակ 6.

Կազմակերպությունը ձեռք է բերել տարբեր տեսակի գինիներ, որոնց 1 լիտրի համար մատակարարին վճարել է 100 դրամ ակցիզային հարկ, ինչպես նաև 96 տոկոսանոց սպիրտ` մատակարարին բանկային վճարմամբ վճարելով 1 լիտր սպիրտի համար 576 դրամ ակցիզային հարկ: Կուպաժավորման արդյունքում պատրաստված 1 լիտր գինու պատրաստման համար (հաշվի առած տեխնոլոգիական կորուստը) կազմակերպության կողմից oգտագործվել է 0,08 լիտր սպիրտ և 1 լիտր տարբեր գինիներ: Իրացված գինու 1 լիտրի համար կազմակերպության կողմից բյուջեի oգտին, Օրենքին համապատասխան, հաշվեգրվել (կրեդիտագրվել) է 100 դրամ ակցիզային հարկ: Հաշվանցման (դեբետագրման) ենթակա հարկի գումարը կազմել է 146 դրամ [100 + (576 x 0,08)]: Ակցիզային հարկով հարկված հումքի (գինիների և սպիրտի) դիմաց oրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարի (146 դրամ) և այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի (գինու) համար հաշվարկված ակցիզային հարկի գումարի (100 դրամ) գերազանցող մասը (46 դրամը) ենթակա չէ հաշվանցման (կամ վերադարձման) և պետք է միացվի ապրանքի (հումքի) ձեռքբերման արժեքին:

13. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի` սահմանված բնական և տեխնոլոգիական կորուստների նորմաները գերազանցող մասով հարկման բազայի նկատմամբ հաշվարկվածից ակցիզային հարկի գումարի հաշվանցում (պակասեցում) չի կատարվում:

 

VIII. ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

14. Պետական գրանցում ստացած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկ վճարողներից ձեռք բերված՝ ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման դեպքում վճարված ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման՝ այդ անձանց հարկային և այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե այդ անձինք իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացնում են՝

1) Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարողներից ակցիզային հարկով ձեռք բերված ապրանքների առանձին տողով առանձնացված ակցիզային հարկի գումարով` հարկային հաշիվ համարվող և վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները.

2) մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված բեռնամաքսային հայտարարագրի պատճենը՝ «Բացթողումը թույլատրված է» նշումով:

15. Ակցիզային հարկի գումարը օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձվում է այլ հարկային պարտավորություններ չունենալու դեպքում կամ հաշվանցվում է այլ պարտավորությունների հաշվին՝

1) ակցիզային հարկ վճարող անձանց համար՝ օրենքով սահմանված յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի ակցիզային հարկի հաշվարկների հիման վրա՝ հարկ վճարողի դիմումի և սույն հավելվածի 14-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:

2) ակցիզային հարկ վճարող չհամարվող անձանց համար՝ նրանց կողմից սույն հավելվածի N 2 ձևին համապատասխան դիմումը և սույն հավելվածի 14-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:

 

Ձև N 1

 

Ակցիզային հարկի հաշվարկ

Փաստաթղթի հերթական համարը__________________
                                                       (լրացվում է հարկային տեսչության կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

                         

2. Հաշվետու ժամանակաշրջանը

Տարի

             

Եռամսյակ

  

3. Անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը

 

4. Իրավաբանական անձի անվանումը

 

5. Ակցիզային հարկով հարկման ենթակա
ապրանքի (ըստ
ԱՏԳ ԱԱ)

Հաշվետու եռամսյակում հարկման բազան և հաշվարկված ակցիզային հարկի գումարը

Ծածկա-գիրը

Անվանումը

Հարկման բազայի
միավորը

Օտարված ապրանքների քանակը (ծավալը)

Սպիրտայնության աստիճանը, %

Մեկ լիտրի բաց-թողման գինը

Ակցիզային հարկի դրույքա-չափը

Ակցիզային հարկի գումարը,
դրամ

[5.1]

[5.2]

[5.3]

[5.4]

[5.5]

[5.6]

[5.7]

[5.8]

               
               
               

Ընդամենը

 

    դրամ

6. Հաշվարկված ակցիզային հարկի գումար (ակցիզային հարկի կրեդիտ)

ըստ ամիսների

1-ին

2-րդ

3-րդ

     

6.1. Չվերադարձված կամ հետ չընդունված ակցիզային դրոշմանիշների թվին, տեսակին և տարողությանը համապատասխան պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար վճարման ենթակա ակցիզային հարկի գումար

     

7. Ակցիզային հարկով չհարկվող՝ օտարված ապրանքների իրացման շրջանառությունը

 

8. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված հումքի մասով մաքսային հայտարարագրում առանձնացված ակցիզային հարկի գումարը

     

9. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված հումքի, արտահանման նպատակով ձեռք բերված ապրանքների մասով սահմանված կարգով լրացված հարկային հաշվում առանձնացված ակցիզային հարկի գումարը

     

10. Հաշվանցվող ակցիզային հարկի գումարի նվազեցում, այդ թվում`

     

10.1. օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

     

10.2. բանկային փոխանցմամբ վճարում չկատարելու հետ կապված

     

11. Հաշվանցվող ակցիզային հարկի գումարի ավելացում

     

12. Ընդամենը հաշվետու ամսում հաշվանցվող ակցիզային հարկի գումար (ակցիզային հարկի դեբետ)
([8] + [9] - [10] + [11], եթե արդյունքը դրական է կամ զրո` լրացնել «Ա» վանդակը, եթե արդյունքը բացասական է, լրացնել «Բ» վանդակը)

Ա. դրական`
ըստ ամիսների

Բ. բացասական`
ըստ ամիսների

1-ին

2-րդ

3-րդ

1-ին

2-րդ

3-րդ

           

13. Հաշվետու ամսվա արդյունքով ենթակա է
- եթե լրացված է [12Ա] վանդակը, ապա հաշվարկվում է` ([6]+ [6.1]-[12Ա]),
- եթե լրացված է [12Բ] վանդակը, ապա հաշվարկվում է` ([6]+ [6.1]+[12Բ]):
Եթե 13 տողի արդյունքը դրական է` լրացնել «Բ» վանդակը
Եթե 13 տողի արդյունքը բացասական է` լրացնել «Ա» վանդակը
Եթե ([6]+ [6.1] = [12Ա]), ապա «Ա» և «Բ» վանդակներում լրացնել «0»:

Ա. ենթակա է հաշվանցման`

ըստ ամիսների

Բ. բյուջե վճարման`
ըստ ամիսների

1-ին

2-րդ

3-րդ

1-ին

2-րդ

3-րդ

           


Կազմակերպության տնօրեն
 (անհատ ձեռնարկատեր)

____________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը

Հաշվապահ

____________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը

Կ.Տ.

 _______ _______________________ 20 թ.

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ակցիզային հարկի հաշվարկը (այսուհետ` հաշվարկ) լրացվում է դրամներով:

2. Պետական բյուջե վճարման ենթակա կամ պետական բյուջեից հաշվանցման ենթակա ակցիզային հարկի գումարը, կամ հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջեից հաշվանցվող ակցիզային հարկի գումարը հաշվարկելիս հաշվարկին մասնակցող վանդակներում թվերի բացակայության դեպքում որպես տվյալ վանդակում լրացված թիվ ընդունվում է «0» թիվը:

3. Հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից:

4. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

5. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է ակցիզային հարկի հաշվարկը:

6. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է ակցիզային հարկ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, ազգանունը:

7. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը:

8. Հաշվարկի [5.1] և [5.2] սյունակներում լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա` հաշվետու եռամսյակում օտարված ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում բերված աղյուսակում նշված ծածկագրերի նիշերի քանակին:

9. Հաշվարկի`

1) [5.3] սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար Օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված չափման բնաիրային միավորները:

2) [5.4] սյունակում լրացվում է օտարված ապրանքների քանակը (ծավալը):

3) [5.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար, իսկ [5.6] սյունակը` 2203, 2204, 2205, 2206, 2207, 2208 և 271019810 ծածկագրերին դասվող ապրանքների համար` լրացնելով դրանց բացթողման գինը (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների)՝ վերածած մեկ լիտրի կամ օրենքով սահմանված դեպքում` մեկ կիլոգրամի:

4) [5.7] սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար Օրենքով սահմանված կամ Օրենքին համապատասխան հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափը, իսկ [5.8] սյունակում` ակցիզային հարկի գումարը:

5) [5.8] սյունակի «Ընդամենը» տողում լրացվում է [5.8] սյունակում նշված թվերի հանրագումարը:

(9-րդ կետը փոփ. 03.02.12 N 26-Ն)

9.1. 2016 թվականի երկրորդ եռամսյակի համար ներկայացվող հաշվարկում ԱՏԳ ԱԱ 2208 (բացառությամբ 2208 20, 2208 30, 2208 40), 2402 10 00011, 2402 90 00011, 2402 10 00012, 2402 90 00012, 2402 20 90011, 2402 20 10011, 2402 90 00013, 2402 20 90012, 2402 20 10012, 2402 90 00014 ծածկագրերին դասվող ապրանքների մասով 2016 թվականի ապրիլ ամսվա և մայիս-հունիս ամիսների ընթացքում օտարված ապրանքների վերաբերյալ տվյալները (ԱՏԳ ԱԱ ծածկագիր, անվանում, հարկման բազայի միավոր, քանակ (ծավալ), սպիրտայնության աստիճան, միավորի բացթողնման գին, ակցիզային հարկի դրույքաչափ, ակցիզային հարկի գումար) հաշվարկի [5.1]-[5.8]-րդ սյունակներում լրացվում են առանձին տողերով` ըստ ակցիզային հարկի առանձին դրույքաչափերի:

(9.1-ին կետը լրաց. 01.02.16 N 30-Ն)

10. Հաշվարկի 6-րդ կետում լրացվում են եռամսյակի ամիսներին հաշվարկված ակցիզային հարկի գումարները: Ըստ ամիսների հաշվարկված ակցիզային հարկի գումարների հանրագումարը պետք է հավասար լինի [5.8] սյունակի «Ընդամենը» տողում նշված գումարին:

11. Հաշվարկի 6.1-րդ կետում լրացվում է Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը` ըստ ամիսների:

12. Հաշվարկի 7-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում Oրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան ակցիզային հարկով չհարկվող ապրանքների իրացման շրջանառությունը:

13. Հաշվարկի 8-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում արտադրող-իրացնողների կողմից հումքի մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ակցիզային հարկի գումարը` ըստ ամիսների:

14. Հաշվարկի 9-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում որպես հումք ձեռք բերված, ինչպես նաև արտահանման նպատակով արտադրող-իրացնողներից ձեռք բերված (անկախ ձեռքբերման ժամանակաշրջանից) ապրանքների համար մատակարարների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում (հարկային հաշիվներում) առանձնացված ակցիզային հարկի գումարը` ըստ ամիսների:

15. Հաշվարկի 10-րդ կետում լրացվում է հաշվարկի 10.1-ին և 10.2-րդ կետերի հանրագումարը` ըստ ամիսների:

16. Հաշվարկի 10.1-ին կետում լրացվում է հումքի համար վճարված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն ենթակա չէ հաշվանցման կամ վերադարձման` ըստ ամիսների:

17. Հաշվարկի 10.2-րդ կետում լրացվում է ձեռքբերված հումքի, արտադրող-իրացնողներից արտահանման նպատակով ձեռք բերված ապրանքների դիմաց բանկային փոխանցմամբ մատակարարին չվճարված գումարում ակցիզային հարկին համապատասխանող գումարի և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված հումքի դիմաց մաքսային մարմիններին չվճարված ակցիզային հարկի հանրագումարը` ըստ ամիսների:

18. Հաշվարկի 11-րդ կետում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում ձեռք բերված (այդ թվում` ներմուծված) հումքի, արտադրող-իրացնողներից արտահանման նպատակով ձեռք բերված ապրանքների` մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որին համապատասխանող ապրանքների մասով կատարվել է վճարում (այդ թվում` մաքսային մարմիններին)` ըստ ամիսների:

19. Հաշվարկի 12-րդ կետում լրացվում է հաշվարկի 8-րդ, 9-րդ և 11-րդ կետերում լրացված թվերի հանրագումարի և 10-րդ կետում լրացված թվի տարբերությունը` ըստ ամիսների:

20. Հաշվարկի 13-րդ կետի`

1) «Ա» վանդակը լրացվում է, եթե հաշվարկի ([6]+[6.1]-[12Ա]) արդյունքը բացասական թիվ է: Հաշվարկի «Ա» վանդակում լրացվում է հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվա արդյունքներով հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը.

2) «Բ» վանդակում լրացվում է հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվա արդյունքներով բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը: «Բ» վանդակը լրացվում է, եթե ([6]+[6.1]-[12Ա]) արդյունքը դրական է, կամ ([6]+[6.1]+[12Բ])` եթե լրացված է [12Բ] վանդակը.

3) եթե [6] + [6.1] = [12Ա], ապա «Ա» և «Բ» վանդակներում լրացվում է «0» թիվը:

 

(ձևը խմբ. 12.03.11 N 651-Ն, փոփ. 03.02.12 N 26-Ն, լրաց. 01.02.16 N 30-Ն)

 

Ձև N 2

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԱՐՏԱՀԱՆՎԱԾ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

1. Փաստաթղթի հերթական համարը

__________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

2. Հարկ վճարողի հաշվառման համարը

                     

3. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը

 

4. Գտնվելու վայրը

 

5. Խնդրում եմ հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ակցիզային հարկի գումարի հաշվանցումը և (կամ) վերադարձը իրականացնել (լրացնել «ուսումնասիրությամբ» կամ «ստուգմամբ» կամ «առանց ուսումնասիրության»)

 

6. Դիմումի ներկայացման օրվա դրությամբ առկա՝ հաշվանցման (վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը, դրամ

 

7. Ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է ակցիզային հարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումը

 

8. Խնդրում եմ հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ակցիզային հարկի գումարի հաշվին մարել հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` ստորև նշված հարկային կամ այլ պարտավորությունները (լրացվում է անհրաժեշտության դեպքում)`

 

հարկային կամ այլ պարտավորության անվանումը

մարման ենթակա գումարը, դրամ

   
   
   
   
   

 Ընդամենը

 

9. Խնդրում եմ հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկային կամ այլ պարտավորությունները մարելուց հետո մնացորդային գումարը

1) ուղղել հետագայում առաջանալիք` հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` ստորև նշված հարկային կամ այլ պարտավորությունների մարմանը (լրացվում է անհրաժեշտության դեպքում)`

հարկային կամ այլ պարտավորության անվանումը

մարման ենթակա գումարը, դրամ

   
   
   

2) վերադարձնել հետևյալ բանկային հաշվին (հաշիվներին)

 

բանկի անվանումը

բանկային հաշվի համարը

գումարը, դրամ

     
     
     
     

 Ընդամենը

 

 

Կից ներկայացվում են սույն դիմումով ներկայացված` ակցիզային հարկի գումարի հաշվանցման (վերադարձման) ենթակա լինելու փաստը հիմնավորող` «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը, առդիր` _______էջ:

 

Կազմակերպության տնօրեն

(անհատ ձեռնարկատեր) _____________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

Հաշվապահ _______________________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

Դիմումի ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _________________ 20 թ.

 

ԱՐՏԱՀԱՆՎԱԾ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Արտահանված՝ ակցիզային հարկով հարկված ապրանքների դիմաց վճարված ակցիզային հարկի գումարների վերադարձման դիմումը (այսուհետ` դիմում) լրացվում և ներկայացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածին համապատասխան: Դիմումը լրացվում և ներկայացվում է ակցիզային հարկի գումարները հարկային և այլ պարտավորությունների հաշվին հաշվանցելու և (կամ) վերադարձնելու նպատակով: Դիմումը լրացվում է դրամներով (առանց լումաների):

2. Դիմումի 1-ին կետը լրացնում է հարկային մարմինը:

3. Դիմումի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

4. Դիմումի 3-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը:

5. Դիմումի 4-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը:

6. Դիմումի 5-րդ կետում հարկ վճարողի կողմից լրացվում է`

1) «ուսումնասիրությամբ» բառը, եթե հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ակցիզային հարկի գումարի հաշվին հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկային և (կամ) այլ պարտավորությունների մարումը հարկային մարմնին առաջարկում է իրականացնել ուսումնասիրությամբ, կամ

2) «ստուգմամբ» բառը, եթե հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ակցիզային հարկի գումարի հաշվին հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկային և (կամ) այլ պարտավորությունների մարումը հարկային մարմնին առաջարկում է իրականացնել ստուգմամբ, կամ

3) «առանց ուսումնասիրության» բառերը, եթե հաշվանցումը և (կամ) վերադարձը օրենքով կարող է իրականացվել առանց ուսումնասիրության:

7. Դիմումի 6-րդ կետում լրացվում է դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ առկա ակցիզային հարկի գծով հաշվանցման (վերադարձման) ենթակա գումարը:

8. Դիմումի 7-րդ կետում լրացվում է այն ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է ակցիզային հարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումը:

9. Դիմումի 8-րդ կետում լրացվում են հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող այն հարկային կամ այլ պարտավորությունները, դրանց մասով պարտավորության մեծությունները, որոնք պետք է մարվեն հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ակցիզային հարկի գումարների հաշվին:

10. Դիմումի 9-րդ կետում լրացվում է հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկային կամ այլ պարտավորությունների մասով պարտավորությունները մարելուց հետո մնացորդային գումարի այն մասը (գումարը), որը պետք է ուղղվի հարկ վճարողի հետագայում առաջանալիք` հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկային կամ այլ պարտավորությունների մարմանը (լրացվում է անհրաժեշտության դեպքում) և (կամ) պետք է վերադարձվի հարկ վճարողի կողմից նշված բանկային հաշվին (հաշիվներին):

11. Էլեկտրոնային եղանակով դիմումի ներկայացման դեպքում դիմումի ներկայացման ամսաթիվ է համարվում դիմումի ստացումը և գրանցումը հավաստող ծանուցման ամսաթիվը: Փոստով դիմումը ներկայացնելու դեպքում, անկախ դիմումում նշված ամսաթվից, դիմումի ներկայացման ամսաթիվ է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Դիմումը առձեռն ներկայացվելու դեպքում ներկայացման օր է համարվում դիմումը հարկային տեսչություն հանձնելու օրը:

(ձևը խմբ. 03.08.12 N 245-Ն)

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 12.03.11 N 651-Ն, փոփ. 03.02.12 N 26-Ն, խմբ. 03.08.12 N 245-Ն, լրաց. 01.02.16 N 30-Ն)