ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 դեկտեմբերի 2015 թ. |
N 3700-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՎԹՅԱՆԻՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Ա-XX-000347 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով լիցենզավորման գործակալության գործառույթների շրջանակներում լիցենզիաների վերաձևակերպումների գործընթացում անհատ ձեռնարկատեր Վլադիմիր Դավթյանի մոտ հայտնաբերված խախտումը, այն է՝ ընկերությունը, չունենալով բժշկական օգնության և սպասարկման ռենտգենաբանական տեսակ, իրականացնում է ստոմատոլոգիական ծառայություն, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի պահանջներին,
Հրամայում եմ`
1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Վլադիմիր Դավթյանին 2009 թվականի օգոստոսի 20-ին տրված (ք. Երևան, Նորքի 2 մ/շ 80շ., թիվ 1) թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական ծառայություններ իրականացնելու թիվ Ա-XX-000347 լիցենզիայի գործողությունը՝ մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
5. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն վարչական ակտը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում` վարչական կամ դատական կարգով` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Մուրադյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|