Գլխավոր տեղեկություն
Համար
N 740-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.01.15/2(545) Հոդ.12
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
30.10.2015
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11815508

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

30 հոկտեմբերի 2015 թ.
ք. Երևան

N 740-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՇՏԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՏԵԽՆԻԿԱԾՐԱԳՐԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 74-Ն որոշման հավելվածի 4.1-ին կետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման 14-րդ կետի 4-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հարկային մարմնի և մասնակիցների ռեեստր վարողի միջև տեղեկատվության փոխանակման ընթացքում առաջացած սխալների շտկման գործընթացի տեխնիկածրագրային և ընթացակարգային հարցերը կարգավորելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ ֆինանսների նախարար

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված
ՀՀ ֆինանսների նախարարի
2015 թվականի հոկտեմբերի 30-ի
N 740-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՇՏԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՏԵԽՆԻԿԱԾՐԱԳՐԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է հարկային մարմնի և մասնակիցների ռեեստր վարողի (Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա (այսուհետ` ՀԿԴ)) միջև տեղեկատվության փոխանակման ընթացքում առաջացած սխալների շտկման հետ կապված գործողությունները:

2. Հարկային մարմինը կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների (այսուհետ` մասնակից) վերաբերյալ անձնավորված տվյալները մինչև մասնակիցների ռեեստր վարողին տրամադրելը, կուտակային հատկացումները կատարելու համար օրենքով սահմանված վճարման հանձնարարականները ձևավորելու պահին, ստուգում է հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա մասնակիցների անձնավորված տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազայում (այսուհետ` ոստիկանության բազա) առկա տվյալների հետ և կատարում համապատասխան շտկումներ:

3. Տվյալների ստուգման արդյունքում հարկային մարմնի տեղեկատվական բազայում մասնակիցների անձնավորված տվյալները շտկելուց հետո, հարկային մարմինը մասնակիցների վերաբերյալ շտկված անձնավորված տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով տրամադրում է մասնակիցների ռեեստր վարողին:

4. Մասնակիցների անձնավորված տվյալներում սխալների առկայության դեպքում մասնակիցների ռեեստր վարողի կողմից հարկային մարմնին է վերադարձվում սխալներ պարունակող մասնակիցների տվյալները` սխալ տվյալների նշումով:

5. Հարկային մարմնի կողմից սխալներ պարունակող տվյալները ներկայացվում են ոստիկանություն` ոստիկանության բազայի հիման վրա սխալները շտկելու համար: Շտկված տեղեկատվությունը ոստիկանությունից ստանալուց հետո հարկային մարմինը օրենքով սահմանված կարգով այն կրկին տրամադրում է մասնակիցների ռեեստր վարողին:

 

II. ՍԽԱԼՆԵՐԻ ՇՏԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

6. Համաձայն «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հարկային մարմնի և մասնակիցների ռեեստր վարողի միջև սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգի շրջանակներում նախատեսվում են տվյալների փոխանակման հետևյալ դեպքերը.

1) կուտակային կենսաթոշակային համակարգին (այսուհետ` համակարգ) կամավորության սկզբունքով միանալու դիմում ներկայացրած անձանց տվյալների ստացում (ձև 004),

2) առաջին անգամ հարկային մարմնում գրանցված մասնակցի տվյալների տրամադրում (մասնակիցների ռեեստր վարողի կողմից կենսաթոշակային հաշիվ բացելու նպատակով, ձև 006),

3) մասնակիցների տվյալների տրամադրում և կուտակային հատկացումների գումարների փոխանցում (ձև 007, ՀԿԴ աղյուսակ),

4) կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում ներկայացրած` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած մասնակիցների տվյալների ստացում (ձև 012):

7. Տվյալների փոխանակման ընթացքում առաջացած սխալները շտկելու համար տվյալների փոխանակման որոշակի փուլերում որպես գործընթացի մաս կատարվում են հետևյալ գործողությունները.

1) Երբ նախկինում համակարգին մասնակցություն չունեցող անձը դառնում է համակարգի մասնակից, հարկային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով տվյալները գրանցվում են տեղեկատվական բազայում (կամ թարմացվում են արդեն գրանցվածները):

Եթե անձը դառնում է համակարգի մասնակից, ապա ձև 006-ը ռեեստր վարողին ուղարկելուց առաջ դրանում արտացոլված տվյալները ստուգվում են և համադրվում ոստիկանության բազայի տվյալների հետ:

Հաջորդ անգամ ձև 006 գեներացնելիս հարկային մարմնի տեղեկատվական համակարգը մասնակիցների ռեեստր վարողին ուղարկվող հանրային ծառայությունների համարանիշերի (այսուհետ՝ ՀԾՀ) ցանկում ընդգրկում է նաև այն ՀԾՀ-ները, որոնց համար գրանցվել է սխալ ձև 006, և ՀԾՀ-ների ամբողջ ցանկի համար կրկին իրականացվում է ստուգում և համադրում ոստիկանության բազայի հետ (միայն անձնագրային տվյալների անհամապատասխանության հետևանքով առաջացած սխալների համար):

2) Յուրաքանչյուր օր ձև 007 ստեղծելուց առաջ հարկային մարմնի անձնավորված հաշվառման համակարգը ստուգում է, թե արդյո՞ք տվյալ ՀԾՀ-ի համար կա ձև 006-ից առաջացած սխալ: Սխալի առկայության դեպքում տվյալ ՀԾՀ-ի վերաբերյալ գրառումները չեն ավելացվում ՀԿԴ աղյուսակին:

Մասնակիցների ռեեստր վարողին ուղարկվող ձև 007-ի մեջ ներառվում են այն բոլոր ՀԾՀ-ները, որոնց համար ձև 006-ից սխալ չի ստացվել կամ ուղարկվել է ձև 006 և այն ուղարկելուց հետո դեռևս պատասխան չի ստացվել:

Հաջորդ անգամ ձև 007 գեներացնելիս հարկային մարմնի անձնավորված հաշվառման համակարգը ՀԿԴ աղյուսակում առկա գրառումների մեջ ներառում է նաև այն բոլոր գրառումները, որոնց համար նախորդ ձև 007 ուղարկելիս առաջացել է սխալ և «Սխալ» դաշտը լրացված է (եթե սխալն առաջացել է անձնագրային տվյալների անհամապատասխանության հետևանքով): Այս դեպքում ձև 007 գեներացնելուց առաջ հարկային մարմնի անձնավորված հաշվառման համակարգը բոլոր «Սխալ» պարունակող գրառումների համար տվյալները ստուգում և համադրում է ոստիկանության բազայի տվյալների հետ` տվյալները թարմացնելով այդ բազայից:

 

III. ՓՈԽԱՆԱԿՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՁԵՎԵՐ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՍԽԱԼՆԵՐԻ ԾԱԾԿԱԳՐԵՐ

 

8. Համակարգին կամավորության սկզբունքով միանալու դիմում ներկայացրած անձանց տվյալներ (ձև 004) և դրանցում հնարավոր սխալների ծածկագրեր.

 

Աղյուսակ 1 – ձև 004

N

Տվյալ

Ձևաչափ

Նիշերի
առավելագույն
քանակ

1.

Անուն

միայն տառեր

40

2.

Ազգանուն

միայն տառեր

40

3.

Հանրային ծառայությունների համարանիշ

-

10

4.

Ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի)

Օր.ամիս.տարի

10

5.

Մասնակցի սեռ

միայն թվեր

1

6.

Դիմումը ներկայացնելու (կենսաթոշակային
հաշիվը բացելու) ամսաթիվ (օր, ամիս, տարի)

Օր.ամիս.տարի

10

 

Աղյուսակ 1.1 – ձև 004-ի սխալների ծածկագրերի ցանկ

Նկարագրություն

Կոդ

ՀԾՀ-ն գոյություն չունի

10

Ազգանունը սխալ է

15

Անունը սխալ է

16

Սխալ սեռ

17

Ծննդյան թիվը սխալ է

18

Ստորագրությունը վնասված է

24

Սխալ էքսէմէլ

28

Չի հաջողվել պահպանել էքսէմէլ տվյալները

29

Սխալ հարցում

30

Ընդհանուր սխալ

31

Ստորագրության սխալ

32

 

9. Առաջին անգամ հարկային մարմնում գրանցված մասնակցի տվյալներ (ձև 006) և դրանցում հնարավոր սխալների ծածկագրեր.

 

Աղյուսակ 2 – ձև 006

N

Տվյալ

Ձևաչափ

Նիշերի
առավելագույն
քանակ

1.

Անուն

միայն տառեր

40

2.

Ազգանուն

միայն տառեր

40

3.

Հանրային ծառայությունների համարանիշ

-

10

4.

Ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի)

Օր.ամիս.տարի

10

5.

Մասնակցի սեռ

միայն թվեր

1

Բնակության վայրի հասցե

Հայաստանի Հանրապետությունում բնակության հասցե

6.

Մարզ

միայն թվեր

2

7.

Համայնք

միայն թվեր

3

8.

Բնակավայր

միայն թվեր

2

9.

Փողոց

-

100

10.

Շենք/Տուն

միայն թվեր

20

11.

Բն.

միայն թվեր

12

Արտերկրի բնակության հասցե

12.

Երկիր

միայն թվեր

3

13.

Հասցեատող 1

-

100

14.

Հասցեատող 2

-

100

15.

Հասցեատող 3

-

100

16.

Փոստի համար

միայն թվեր

20

Կոնտակտային տվյալներ

17.

Քաղաքային հեռախոսահամար

միայն թվեր

30

18.

Բջջային հեռախոսահամար

միայն թվեր

30

19.

Էլեկտրոնային փոստի հասցե

միայն թվեր

50

 

Աղյուսակ 2.1 – ձև 006-ի սխալների ծածկագրերի ցանկ

Նկարագրություն

Կոդ

Ստորագրությունը վնասված է

24

Սխալ էքսէմէլ

28

Չի հաջողվել պահպանել էքսէմէլ տվյալները

29

Սխալ հարցում

30

Ընդհանուր սխալ

31

Ստորագրության սխալ

32

Տվյալների փաթեթի ուղարկումը ընթացքի մեջ է

33

Տվյալների փաթեթի ուղարկումը ձախողվեց

34

Չկա նոր տվյալների փաթեթ

35

Սխալ տվյալների փաթեթի կոդ

36

 

10. Մասնակիցների տվյալներ (այդ թվում` կուտակային հատկացումների գումարների վերաբերյալ, ձև 007) և դրանցում հնարավոր սխալների ծածկագրեր.

 

Աղյուսակ 3 – ձև 007

N

Տվյալ

Ձևաչափ

Նիշերի առավելագույն քանակ

Ընդհանուր տեղեկություններ

1.

Տվյալներ պարունակող գրառումների քանակ

միայն թվեր

5

2.

Տվյալների փաթեթի ունիկալ համարը

միայն թվեր

11

3.

էքսէմէլի (XML) ստեղծման ամսաթիվ

Օր.ամիս.տարի

10

4.

Տեղեկանքի (հերթական) համար (նույն համարը օգտագործվում է գանձապետարանին տվյալներ փոխանցելու ժամանակ)

միայն թվեր

16

5.

Ընդհանուր կուտակային հատկացում

միայն թվեր

20,2

6.

Միավոր

 

3

Տեղեկություններ հարկատուի մասին

7.

Հարկ վճարողի (գործատուի, ֆիզիկական անձի) հաշվառման համար

միայն թվեր

8

8.

Գործատուի անվանում (ֆիզիկական անձի անուն)

-

90

Անձի նույնականացում

9.

Մասնակցի հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար

-

10

10.

Մասնակցի անուն

-

40

11.

Մասնակցի ազգանուն

-

40

Տեղեկություններ ՊԿՀ-ի վճարի մասին

12.

Վճարման ամսաթիվ

 

10

13.

Հաշվետու ժամանակաշրջան

Տարի կամ Ամիս.տարի

7

14.

Մասնակցի սոցիալական վճարի չափ

միայն թվեր

18,2

15.

Պետական բյուջեից վճարման ենթակա գումարի չափ

միայն թվեր

18,2

16.

Անձնական հաշվի քարտում հաշվարկված և տվյալ մասնակցի հաշվին փոխանցված տույժի գումար

միայն թվեր

18,2

 

Աղյուսակ 3.1 – ձև 007-ի սխալների ծածկագրերի ցանկ

Նկարագրություն

Կոդ

Ստորագրությունը վնասված է

24

Սխալ էքսէմէլ

28

Չի հաջողվել պահպանել էքսէմէլ տվյալները

29

Սխալ հարցում

30

Ընդհանուր սխալ

31

Ստորագրության սխալ

32

Փաթեթի ուղարկումը ընթացքի մեջ է

33

Փաթեթի ուղարկումը ձախողվեց

34

Չկա նոր փաթեթ

35

Սխալ Փաթեթի կոդ

36

 

Աղյուսակ 3.2 – ձև 007-ի հետադարձ կապ սխալների ծածկագրերի ցանկ

Նկարագրություն

Կոդ

Ստորագրությունը վնասված է

24

Սխալ էքսէմէլ

28

Չի հաջողվել պահպանել էքսէմէլ տվյալները

29

Սխալ հարցում

30

Ընդհանուր սխալ

31

Ստորագրության սխալ

32

Փաթեթն արդեն փակված է, կամ գոյություն չունի

80

 

11. Կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում ներկայացրած` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած մասնակիցների տվյալներ (ձև 012) և դրանցում հնարավոր սխալների ծածկագրեր:

 

Աղյուսակ 4 – ձև 012

N

Տվյալ

Ձևաչափ

Նիշերի
առավելագույն
քանակ

1.

Անուն

միայն տառեր

40

2.

Ազգանուն

միայն տառեր

40

3.

Հանրային ծառայությունների համարանիշ

-

10

4.

Ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի)

Օր.ամիս.տարի

10

5.

Մասնակցի սեռ

միայն թվեր

1

6.

Կուտակային կենսաթոշակ ստանալու դիմումը
ներկայացնելու ամսաթիվ (օր, ամիս, տարի)

Օր.ամիս.տարի

10

 

Աղյուսակ 4.1 – ձև 012-ի սխալների ծածկագրերի ցանկ

Նկարագրություն

Կոդ

ՀԾՀ-ն գոյություն չունի

10

Ազգանունը սխալ է

15

Անունը սխալ է

16

Սխալ սեռ

17

Ծննդյան թիվը սխալ է

18

Ստորագրությունը վնասված է

24

Սխալ էքսէմէլ

28

Չի հաջողվել պահպանել էքսէմէլ տվյալները

29

Սխալ հարցում

30

Ընդհանուր սխալ

31

Ստորագրության սխալ

32

 

12. ՀԿԴ աղյուսակ և դրա տվյալների նկարագրություն.

 

Աղյուսակ 5. ՀԿԴ աղյուսակի տեսքը՝ օրինակով

 

Հ/հ

Գործատու

Մասնակից

Կուտակային հատկացումների տվյալներ

Ձև 007-ի տվյալներ

Հաջո-ղություն/ Սխալ

ՀՎՀՀ

Անվա-նում

ՀԾՀ

Ազգա-նուն

Անուն

Ամսաթիվ և ժամ

Հաշվետու
ժամանա-
կաշրջան

Մասնակցի սոց. վճար

Բյուջեից կուտ. հատկացում

Տույժ

Փաթեթի համար

Էքսէմէլի ամսաթիվ

Տեղեկանքի
հերթական համար

1

                           

 

Աղյուսակ 6. ՀԿԴ աղյուսակի տվյալների նկարագրություն

Դաշտի անվանում

Դաշտի նկարագրություն

Հապամապատասխանությունը անհատական հաշվի հետևյալ դաշտին

Հնարավոր
արժեքներ

Սոցիալական վճար կատարելու պարտականություն ունեցող

ՀՎՀՀ

Հարկ վճարողի հաշվառման համար

ՀՎՀՀ

 

Անվանում (անուն)

Հարկային գործակալի (կազմակերպության) անվանում, ֆիզիկական անձի անուն, ազգանուն

Անվանում (անուն)

 

Մասնակից

ՀԾՀ

Հանրային ծառայությունների համարանիշ

   

Ազգանուն

Մասնակցի ազգանուն

   

Անուն

Մասնակցի անուն

   

Կուտակային հատկացումների տվյալներ

Ամսաթիվ

Մարման տարի, ամիս, օր, ժամ

Գործողության օր, ժամ

 

Հաշվետու ժամանակաշրջան

Հաշվետու տարի և ամիս

Հաշվետու ժամանակաշրջան

 

Սոցիալական վճար

Տվյալ փաստաթղթի գրանցման համարով ՀԿԴ ուղարկվող գումարի գործատուի բաժին

ՀԿԴ ուղարկվող կուտակային հատկացում

 

Պետական բյուջեից կուտակային հատկացում

Պետական բյուջեից կուտակային հատկացման գումար

Պետական բյուջեից ամսական կուտակային հատկացման մասով

 

Տույժ

Ճշգրտում/ Անձնական հաշվի քարտում հաշվարկված տույժ

Տույժ

 

Ձև 007-ի տվյալներ

Փաթեթի համար

Տվյալների փաթեթի ունիկալ համար

  Ձև 007-ի տվյալները լրացվում են միայն այն դեպքում, եթե տվյալ գրառումն ընդունվել է ՀԿԴ-ի կողմից: Եթե գրառումը կամ փաթեթը մերժվել է, ապա փաթեթի վերաբերյալ տվյալները հետագայում արտացոլված կլինեն սխալի վերաբերյալ պատուհանում (այս պատուհանի ստեղծումը չի վերաբերվում սույն կարգի):

Էքսէմէլի ամսաթիվ

Էքսէմէլի ստեղծման ամսաթիվ

 

Տեղեկանքի հերթական համար

Տեղեկանքի հերթական համար օգտագործվում է գանձապետարանին տվյալները փոխանցելիս)

 

Հաջողություն/Սխալ

ՀԿԴ փաթեթը կամ տվյալ գրառումը ստանալիս և վերլուծելիս առաջացել են սխալներ, թե ոչ

 

Դաշտը կարող է լինել դատարկ, կամ լրացված լինեն «Հաջողություն» կամ «Սխալ» արժեքները:
Եթե փաթեթի (գրառման) հետ կապված սխալներ չեն առաջացել, ապա գրվում է «Հաջողություն»:
Եթե փաթեթի (գրառման) հետ կապված սխալներ են առաջացել, ապա գրվում է «Սխալ», որն ապագայում կլինի հղում: Սեղմելով այդ հղումը կբացվի սխալի վերաբերյալ պատուհանը (որի ստեղծումը չի վերաբերվում սույն կարգին):
Եթե տվյալ գրառումը դեռևս չի ներառվել ձև 007-ի մեջ, ապա այս դաշտը դատարկ է:
Եթե սխալն ուղղվում է, ապա այս դաշտը դառնում է դատարկ: