Գլխավոր տեղեկություն
Համար
N 2982-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.11.04/26(538).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.10.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 հոկտեմբերի 2015 թ.

N 2982-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԼԵՌՆԱՆԻՍՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀՈԱԿ-ԻՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Կ-XX-000939 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ «ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ ԵՎ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ» ՏԵՍԱԿՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, «Լեռնանիստի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի տնօրենի 2015 թվականի հոկտեմբերի 12-ի դիմումը՝

 

Հրամայում եմ`

 

1. Դադարեցնել «Լեռնանիստի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ին 2007 թվականի մարտի 6-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000939 լիցենզիայի «վիրաբուժական ստոմատոլոգիա և թերապևտիկ ստոմատոլոգիա» տեսակները:

2. «Լեռնանիստի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ին տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ` վերջինիս մեջ ներառելով 2007 թվականի մարտի 6-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման թիվ Կ-XX-000939 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակները` բացառությամբ սույն հրամանի 1-ին կետով դադարեցված տեսակների:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի նոր ձևաթղթի տրամադրման վերաբերյալ տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին.

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան