Գլխավոր տեղեկություն
Համար
N 3374-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.12.29/31(543).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.11.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 նոյեմբերի 2015 թ.

N 3374-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-000857 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ին 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և նպատակ ունենալով ուղղել «Մոր և մանկան առողջության կենտրոն» հիմնադրամին 2006 թվականի նոյեմբերի 9-ին տրված թիվ Կ-XX-000857 լիցենզիայում տեղ գտած վրիպակը.

 

Հրամայում եմ`

 

1. «Մոր և մանկան առողջության կենտրոն» հիմնադրամին 2006 թվականի նոյեմբերի 9-ին տրված թիվ Կ-XX-000857 լիցենզիայի ձևաթղթում ավելացնել արտահիվանդանոցային` մանկաբուժական ընդհանուր պրակտիկա, մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա, կլինիկական դեղորայքային բժշկական օգնության և սպասարկման տեսակները:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված ուղղման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան