ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 դեկտեմբերի 2015 թ. |
N 3567-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԹԻՎ 19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001179, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000539, 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001386, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001531, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001545 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄԸ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ին 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 2-ին ներկայացված հայտը`
Հրամայում եմ`
Ի գիտություն ընդունել, որ «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը 2008 թվականի փետրվարի 18-ին տրված թիվ Կ-XX-001179, 2004 թվականի մայիսի 11-ին տրված թիվ Կ-XX-000539, 2009 թվականի նոյեմբերի 25-ին տրված թիվ Կ-XX-001386, 2011 թվականի մարտի 17-ին տրված թիվ Կ-XX-001531, 2011 թվականի մայիսի 11-ին տրված թիվ Կ-XX-001545 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաներում իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը վերահասցեավորվել է` ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Զ. Անդրանիկի փողոց, 5/9:
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան |