ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 սեպտեմբերի 2015 թ. |
N 2652-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԵԼԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000652, 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001317 ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-001773 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ին 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Արգելի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2015 թվականի սեպտեմբերի 23-ին ներկայացված հայտը.
Հրամայում եմ`
1. «Կոտայքի մարզի Արգելի առողջության կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման 2004 թվականի դեկտեմբերի 22-ին տրված թիվ Կ-XX-000652, 2009 թվականի ապրիլի 23-ին տրված թիվ Կ-XX-001317 և 2012 թվականի նոյեմբերի 14-ին տրված թիվ Կ-ԲՕ-001773 լիցենզիաները վերաձևակերպել «Արգելի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության անվամբ:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|