«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 ապրիլի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11216098
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
15 մարտի 2016 թ. |
թիվ 2-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն.
Հրամայում եմ`
1. Սահմանել վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ վարչական ակտի հասցեատիրոջ ցանկությամբ հուշաթերթիկը հատկացվում է նաև ռուսերեն կամ անգլերեն լեզուներից որևէ մեկով:
3. Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գեներալ-լեյտենանտ |
Վ. Գասպարյան |
Հավելված |
Հ ՈՒ Շ Ա Թ Ե Ր Թ Ի Կ
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հարգելի _____________________________________
անունը, ազգանունը
Տեղեկացնում ենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝
- եթե տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում, անձը դիմում է ոստիկանություն տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով, ապա վճարումը համարվում է տարաժամկետված դիմումի մեջ նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 6 ամիս.
- տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 25 տոկոսով.
- տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 60 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 50 տոկոսով:
Տուգանքը կարող եք վճարել որոշման մեջ նշված 900013150058 հաշվեհամարին:
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշմամբ նշանակված տուգանքը սահմանված կարգով և ժամկետներում չվճարելու դեպքում Ձեզ Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) կմերժվի, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած կճանաչվի, կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն կարգելվի՝ որոշումն անբողոքարկելի դառնալու օրվանից մեկ տարի ժամկետով:
Որոշումն անբողոքարկելի է դառնում դրանում նշված բողոքարկման ժամկետի ավարտից հետո: