Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 16-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.12.15/29(541) Հոդ.351
Ընդունող մարմին
Ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
24.11.2015
Ստորագրող մարմին
Ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 նոյեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11215461

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

24 նոյեմբերի 2015 թ.
ք. Երևան

թիվ 16-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 18-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2008 թվականի նոյեմբերի 19-ի «Ժամանակավոր վարորդական վկայականի, տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթղթի և միջազգային վարորդական վկայականներ տալու մատյանի ձևերը հաստատելու, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունող և վարորդական վկայական տվող ստորաբաժանումների քանակն ու տեղակայման վայրերը սահմանելու մասին» N 18-Ն հրամանի 8-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի:

2. Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գեներալ-լեյտենանտ

Վ. Գասպարյան

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
ոստիկանության պետի
2015 թվականի նոյեմբերի 24-ի
N 16-Ն հրամանի

 

«Հավելված 8
Հայաստանի Հանրապետության
ոստիկանության պետի
2008 թվականի նոյեմբերի 19-ի
N 18-Ն հրամանի

 

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՈՂ ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՎՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ

 

Հ/հ

Ստորաբաժանման անվանումը

Տեղակայման վայրը

1.

Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժին

Քաղաք Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 9

2.

Երևանի հաշվառման-քննական բաժին

Քաղաք Երևան, Գաջեգործների փողոց 76

3.

Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունք

Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գյուղ, 1-ին փողոց 7/1

4.

Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունք

Արմավիրի մարզ, գյուղ Նորապատ, 5-րդ փողոց, 3-րդ նրբանցք 3

5.

Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունք

Արարատի մարզ, քաղաք Մասիս, Բաղրամյան փողոց 31

6.

Աշտարակի հաշվառման-քննական բաժանմունք

Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Ն.Աշտարակեցու փողոց 5

7.

Գյումրիի հաշվառման-քննական բաժանմունք

Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Լիսինյան փողոց 1

8.

Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունք

Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Լոռվա փողոց 1

9.

Իջևանի հաշվառման-քննական բաժանմունք

Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Արցախյան փողոց 6

10.

Կապանի հաշվառման-քննական բաժանմունք

Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Գ.Արզումանյան փողոց 128բ

11.

Գորիսի հաշվառման-քննական խումբ

Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Երևանյան խճուղի 3

12.

Սևանի հաշվառման-քննական բաժանմունք

Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան, Լճաշեն գյուղի խաչմերուկ

13.

Մարտունու հաշվառման-քննական խումբ

Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի, Մյասնիկյան փողոց 80

14.

Վայքի հաշվառման-քննական խումբ

Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր, Երևանյան խճուղի 3/2

»: