«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 փետրվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 32016050
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
26 հունվարի 2016 թ. |
N 18-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի ԹԻՎ 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով, 30-րդ հոդվածի 8-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2015 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների կողմից տրված թռիչքային անձնակազմի անդամների վկայականների ճանաչման կարգը հաստատելու մասին» թիվ 128-Ն հրամանի նախաբանում «7-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով, 30-րդ հոդվածի 8-րդ մասով» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով և 30-րդ հոդվածի 8-րդ մասով» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |