«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 փետրվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 32016053
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
26 հունվարի 2016 թ. |
N 20-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 192-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, 22-րդ հոդվածի 2-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը հաստատելու մասին» թիվ 192-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի նախաբանում «14-րդ հոդվածի 2-րդ և 22-րդ հոդվածի 3-րդ կետերով» բառերը փոխարինել «14-րդ հոդվածով և 22-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով,
2) Հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 2-րդ կետի 4-րդ ենթակետը «օդանավերի» բառից հետո լրացնել «Թռիչքային» բառով,
3) Հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը և 32-րդ կետում «Արտահանման» բառից հետո լրացնել «Թռիչքային» բառը,
4) Հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետում «շնորհումը» բառը փոխարինել «շնորհման» բառով,
5) Հավելվածի 5-րդ և 11-րդ կետերի վերջին պարբերությունները ուժը կորցրած ճանաչել,
6) Հավելվածի 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«58. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրից օդանավի դուրսգրման և օտարերկրյա պետությունում գրանցելու դեպքում, սեփականատիրոջ հայտի (Հավելված 6) հիման վրա Գլխավոր վարչություն վերադարձված օդանավի Գրանցման Սերտիֆիկատի և օդանավի Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի փոխարեն տրվում է օդանավի Ապագրանցման Սերտիֆիկատ (Հավելված 7): Հայտի հիման վրա անհրաժեշտության դեպքում տրվում են նաև օդանավի Արտահանման Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատ (Հավելված 11) և օդանավի թռիչքի թույլտվություն (Հավելված 14)՝ օդանավը տեղափոխելու նպատակով:
Արտահանման Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի հատկացման դեպքում սեփականատերը կամ շահագործողը Գլխավոր Վարչություն է ներկայացնում օդանավի թռիչքային պիտանիության որոշման և տեխնիկական վիճակի ստուգման ակտը (Հավելված 4) և նշանակման պետության կողմից ներկայացվող հատուկ պահանջները կամ լրացուցիչ տեղեկատվությունը: Անհրաժեշտության դեպքում Գլխավոր Վարչությունը կապ է հաստատում նշանակման պետության ավիացիոն իշխանությունների հետ՝ վերջինիս կողմից ներկայացվող հատուկ պահանջների կամ լրացուցիչ տեղեկատվության վերաբերյալ պարզաբանումների և համաձայնեցման նպատակով:»,
7) Հավելվածի 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«59. Օդանավի Արտահանման Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատում գրանցվում է նշանակման պետությունը, նշանակման պետության հետ համաձայնեցված բացառությունները՝ առկայության դեպքում և սերտիֆիկատի գործողության ժամկետը:»,
8) Հավելվածի 60-րդ կետում «Օդանավի Արտահանման Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատը» բառերը փոխարինել «Օդանավի թռիչքի թույլտվությունը» բառերով,
9) Հավելվածով հաստատված թիվ 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի,
10) Հավելվածով հաստատված թիվ 11 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 2-ի,
11) Հավելվածով հաստատված թիվ 13 հավելվածը ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |
Հավելված 1 |
«Հավելված 6
Հ Ա Յ Տ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը
Խնդրում եմ հանել _______________________________________________, որի սեփականատեր է |
|
(օդանավի տեսակը, ազգային և գրանցման նիշերը) |
հանդիսանում
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
__________
Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրից և տալ ՕԴԱՆԱՎԻ ԱՊԱԳՐԱՆՑՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ և
ՕԴԱՆԱՎԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ |
□ |
ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ |
□ |
__________________________________________________ գրանցման համար |
|
(պետության անվանումը) |
ՕԴԱՆԱՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ
1. Տեսակը և արտադրողը ____________________________________________________________
2. Գործարանային (սերիական) համարը ________________________________________________
3. Գործարանի թողարկման ամսաթիվը____________վերջին նորոգման ամսաթիվը ___________
4. Օդանավի նշանակությունը _______________________________________________________
5. Տեխնիկական զննման կամ թռիչքային փորձարկման ամսաթիվը ______________________
6. Ում կողմից է կատարվել տեխնիկական զննումը կամ թռիչքային փորձարկումը
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
Օդանավի սեփականատեր _________________________________________________________________ |
|
/ազգանուն, ստորագրություն/ |
Կ.Տ.
"____"_____________ 20___ թ.
______________________________________________________________________________________
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային պիտանիության վարչության եզրակացությունը
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
______________
______________________ /օդանավի թռիչքային պիտանիության մասին/
"______"________________20__ թ.
________________________ |
_______________________________ |
/ազգանուն, ստորագրություն/ »: |
Հավելված 2 |
«Հավելված 11
|
»: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|