«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 դեկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10315476
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
26 նոյեմբերի 2015 թ. |
N 1646-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1160-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի N 523-Ն որոշման 9-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 13-րդ կետի «ա» ենթակետով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2015 թվականի օգոստոսի 18-ի «Համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթների պահանջվող չափաքանակների վերաբերյալ հայտերի ստացման և դրանց բավարարման կարգը հաստատելու մասին» N 1160-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ` Հավելված) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Մայքրոսոֆթ» ընկերության դասակարգչի «CW2-00279 WinEntforSA ALNG UpgrdSAPk MVL» փաթեթները բաշխվում են սույն կարգի 14-րդ կետով սահմանված կարգով:»:
2. Հավելվածի 13-րդ կետում «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև 2015 թվականի դեկտեմբերի 15-ը» բառերով:
3. Հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կարգի 14-րդ կետով սահմանված հայտերի ստացումից և դրանք ամրագրելուց հետո մինչև 2015 թվականի դեկտեմբերի 15-ն Ընկերությունը Փաթեթների չբաշխված քանակությունից սույն կարգի 5-րդ կետում նշված ծրագրային փաթեթներ է տրամադրում հայտեր ներկայացրած պետական մարմիններին` ըստ վերջիններիս կողմից հայտեր ներկայացնելու հերթականության` ընդհուպ մինչև տվյալ Փաթեթի ամբողջական սպառումը:»:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կ. Ճշմարիտյան