«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 փետրվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 10216044
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 փետրվարի 2016 թ. |
N 43-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ԹԻՎ 156-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2015 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անբասիր ծառայության համար» մեդալի ձևը և շնորհման կարգը սահմանելու մասին» թիվ 156-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) հավելված 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 1 N 156-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՁԵՎԸ
1. «Անբասիր ծառայության համար» մեդալը (այսուհետ՝ Մեդալ) շրջանաձև է, 35 մմ տրամագծով և պատրաստված է պղնձացինկից (թամբակից):
2. Մեդալի երեսի կողմին, կենտրոնում փորվածքներով պատկերված է ծառայության ոսկեգույն խորհրդանշանը:
3. Խորհրդանշանի նժարները պատված են սպիտակ էմալով, գիրքը՝ կապտավուն էմալով:
4. Զինանշանի վերևի մասում, մեդալի շրջագծով, դրոշմված է Հայաստանի Հանրապետության դրոշը՝ 25 մմ երկարությամբ և 6 մմ լայնությամբ: Եռագույնի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ 6x6 մմ տրամագծով: Ներքևի մասում կորաձև մակագրություն է՝ «Անբասիր ծառայության համար»:
5. Մեդալը եզրապատված է ուռուցիկ եզրաշերտով:
6. Մեդալի դարձերեսին դրոշմված է «Հարկադիր կատարման ծառայություն» բառերը և մեդալի հերթական համարը:
7. Մեդալը կանթի և օղի օգնությամբ (երկուսն էլ ոսկեգույն են) ամրանում է սև և ոսկեգույն մետաքսե մուարե ժապավենով երեսպատված և 2 հատ սև շերտավորված եզրերով հնգանկյուն շերտաձողին:
8. Մեդալը հետին մասում ունի հագուստին ամրացնելու հարմարանք:
9. Մեդալի պատկերը՝ համաձայն N 1 նկարի:
10. Մեդալի հետ տրվում է միասնական նմուշի վկայական:
Նկար N 1
2. Հրամանի հավելված 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 2 N 156-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ
»: |
Ա. Հովհաննիսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|