«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 փետրվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 32016043
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
26 հունվարի 2016 թ. |
N 9-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 52-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 10-ի «Օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական ապահովման կարգը հաստատելու մասին» թիվ 52-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Աերոնավիգացիոն կապի և դիտարկման ապահովման կարգը հաստատելու մասին»:
2) Հրամանի 1-ին կետում «Օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական ապահովման կարգը» բառերը փոխարինել «Աերոնավիգացիոն կապի և դիտարկման ապահովման կարգը» բառերով:
3) Հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Աերոնավիգացիոն կապի և դիտարկման ապահովման կարգ»:
4) Հրամանով հաստատված հավելվածի 1-ին կետում «Օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական ապահովման կարգը» բառերը փոխարինել «Աերոնավիգացիոն կապի և դիտարկման ապահովման կարգը» բառերով:
5) Հավելվածի ամբողջ տեքստում «ռադիոտեխնիկական» բառը փոխարինել «կապի և դիտարկման» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |