Գլխավոր տեղեկություն
Համար
N 3133-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.12.01/28(540) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.11.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

6 նոյեմբերի 2015 թ.

 N 3133-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳՅՈՒՄՐՈՒ ՍԱՄԱՐԻԹԵՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-001824 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2015 թվականի հոկտեմբերի 27-ին ներկայացված հայտը.

 

Հրամայում եմ`

 

1. «Գյումրու Սամարիթեր հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը 2013 թվականի մարտի 13-ին (Կ-ԲՕ-001824) տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիան վերաձևակերպել «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն անվամբ:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան