ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
14 դեկտեմբերի 2015 թ. |
N 725-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ՄԵԿ ԱՎՏՈՄՈԲԻԼՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 11-ի N 45/7 եզրակացությունը.
հՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Ուժը կորցրած ճանաչել.
1. Անհատ ձեռնարկատեր ԷԴԻԿ ՍՈՂԲԱԹՅԱՆԻՆ տրամադրված անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 00470 լիցենզիան և N 00001 ներդիրը:
2. Անհատ ձեռնարկատեր ՍԱՄՎԵԼ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ տրամադրված անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 04626 լիցենզիան և N 00001 ներդիրը:
3. Անհատ ձեռնարկատեր ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ տրամադրված անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 01444 լիցենզիան և N 00001 ներդիրը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |