Գլխավոր տեղեկություն
Համար
N 13-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.05.16/11(554) Հոդ.120
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.04.2016
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 մայիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10016138

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

22 ապրիլի 2016 թ.

N 13-Ն
 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 01-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետը`

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի հունվարի 16-ի «Ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի ծածկագրերի Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա առանձին ապրանքների (մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ, արյուն և դրա բաղադրամասեր, դեղեր և դեղագործական նյութեր, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր կամ դրանց պրեկուրսորներ) ցանկերը հաստատելու մասին» N 01-Ն հրամանը:

 

Ա. Մուրադյան