Գլխավոր տեղեկություն
Համար
N 806-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.02.15/4(547) Հոդ.45
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.12.2015
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 փետրվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11616036

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

30 դեկտեմբերի 2015 թ.
ք. Երևան

N 806-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթներով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Հովհաննես Աբելյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲԵԼՅԱՆ. HOVHANNES ABELIAN. 1865-1936» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 1 հավելվածի.

2) Գարեգին Սրվանձտյանցի ծննդյան 175-ամյակը թեմային նվիրված «Գարեգին ՍՐՎԱՆՁՏՅԱՆՑ. Garegin SRVANDZTYANTS. 1840-1892» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 2 հավելվածի.

3) Հովհաննես Որոտնեցու ծննդյան 700-ամյակը թեմային նվիրված «ԱՄՅԱԿ. 700TH. ANNIVERSARY. ՍԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՈՐՈՏՆԵՑԻ. ST.HOVHANNES VOROTNETSI. ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՈՐՈՏՆԵՑԻ. 1315-1386. ST.HOVHANNES VOROTNETSI» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի տեսարժան վայրեր թեմային նվիրված «Գառնի խառնարան՝ Մարս մոլորակ. 2015 թվականի ապրիլի 24-ին անվանակոչվել է «Գառնի» հայկական Գառնի գյուղի պատվին. Garni Crater. Planet Mars. On 24 April 2015 it was named «Garni» in honor of the Armenian village of Garni. Գառնի կիրճ, Երկիր մոլորակ. Garni Canion. Planet Earth» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 4 հավելվածի.

2. Գործողության մեջ դնել`

1) Հովհաննես Աբելյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲԵԼՅԱՆ. HOVHANNES ABELIAN. 1865-1936» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.

2) Գարեգին Սրվանձտյանցի ծննդյան 175-ամյակը թեմային նվիրված «Գարեգին ՍՐՎԱՆՁՏՅԱՆՑ. Garegin SRVANDZTYANTS. 1840-1892» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.

3) Հովհաննես Որոտնեցու ծննդյան 700-ամյակը թեմային նվիրված «ԱՄՅԱԿ. 700TH. ANNIVERSARY. ՍԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՈՐՈՏՆԵՑԻ. ST.HOVHANNES VOROTNETSI. ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՈՐՈՏՆԵՑԻ. 1315-1386. ST.HOVHANNES VOROTNETSI» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.

4) Հայաստանի տեսարժան վայրեր թեմային նվիրված «Գառնի խառնարան՝ Մարս մոլորակ. 2015 թվականի ապրիլի 24-ին անվանակոչվել է «Գառնի» հայկական Գառնի գյուղի պատվին. Garni Crater. Planet Mars. On 24 April 2015 it was named «Garni» in honor of the Armenian village of Garni. Գառնի կիրճ, Երկիր մոլորակ. Garni Canion. Planet Earth» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար

Գ. Բեգլարյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2015 թ. դեկտեմբերի 30-ի
թիվ 806-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_9116

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2015 թ. դեկտեմբերի 30-ի
թիվ 806-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_9117

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2015 թ. դեկտեմբերի 30-ի
թիվ 806-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_9118

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 4
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2015 թ. դեկտեմբերի 30-ի
թիվ 806-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_9119