Գլխավոր տեղեկություն
Համար
N 168-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.04.15/8(551).1 Հոդ.86.8
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.03.2016
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 ապրիլի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11016107

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 մարտի 2016 թ.

N 168-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0718.01.5 «ՄԵԽԱՏՐՈՆԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0718.01.01.5 «ՏԵԽՆԻԿ-ՄԵԽԱՏՐՈՆԻԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. մարտի 22-ի N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետը և ՀՀ ԿԳ նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված՝ ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 0718.01.5 «Մեխատրոնիկա» մասնագիտության 0718.01.01.5 «Տեխնիկ-Մեխատրոնիկ» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:

 

Լ. Մկրտչյան

 

 

Հավելված
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2016 թ. մարտի 17-ի
N 168-Ն հրամանի

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0718.01.5 «ՄԵԽԱՏՐՈՆԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0718.01.01.5 «ՏԵԽՆԻԿ-ՄԵԽԱՏՐՈՆԻԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան