«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հունվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11816023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
8 հունվարի 2016 թ. |
N 1-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 764-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2012 թվականի դեկտեմբերի 19-ի «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-236-Ն) 4-րդ հոդվածի 2-րդ և 3.1-րդ մասերը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի «Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» N 764-Ն հրամանի հավելվածով հաստատված` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) «58.35» թիվը փոխարինել «115.0» թվով,
2) «ե» ենթակետը «կամ նոտար հանդիսացող ֆիզիկական անձին» բառերից հետո լրացնել «կամ պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող ֆիզիկական անձին, որոնք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և փաստացի գործունեություն չեն իրականացնում» բառերով,
3) «զ» ենթակետը «ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը)» բառերից հետո լրացնել «կամ պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը), որը հարկային մարմին է ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և փաստացի գործունեություն չի իրականացնում» բառերով,
4) «է» ենթակետը «փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը)» բառերից հետո լրացնել «կամ պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը), որը հարկային մարմին է ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և փաստացի գործունեություն չի իրականացնում» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար |
Պ. Սաֆարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|