ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
7 դեկտեմբերի 2015 թ. |
N 701-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԲՈՒԼԵԹ ԷՔՍՊՐԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 2-րդ, 7-րդ և 10-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 4-ի N 44/7 եզրակացությունը.
Ընդունել ի գիտություն, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջի համաձայն «ԲՈՒԼԵԹ ԷՔՍՊՐԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2013 թվականի հոկտեմբերի 30-ին տրամադրված փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության ՓԿ-025 լիցենզիայի գործողությունը 2015 թվականի հոկտեմբերի 30-ից կասեցված է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|